BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Իրականում՝ ոչ] Իրո՞ք աղքատ է հայոց լեզուն

[Իրականում՝ ոչ] Իրո՞ք աղքատ է հայոց լեզուն

Հայոց լեզվի աղքատ լինելը նախկին վարչապետը հիմնավորել էր լեզվի թվաբանական վերլուծությամբ` ըստ նրա 1 էջ հայերեն տեքստը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի և 0.7 անգլերենի: Կրկին թվաբանական պնդմամբ` հայերեն գրել նշանակում է ժամանակը ծախսել 20-30% ավելի:
Հրանտ Բագրատյանը «խստորեն» կասկածում է, որ հայոց լեզուն ամենագեղեցիկ լեզուներից է, որովհետեւ հայկական բառերը քիչ են: Մեջբերում եմ Բագրատյանի ֆեյսբության էջից` առանց որևէ միջամտության. «Ըստ իս, այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ։ Դա հեշտորեն ստուգվում է բացատրական կամ թարգմանչական բառարանների միջոցով։ Այսպես, 1984թ հրապարակված Հայ-ռուսական բառարանում (գլխ խմբագիր ե.Գալստյան) կա 75000 բառ, գրեթե նույնքան 1976թ. Է.Աղայանի բառարանում։ Ռուսական ակադեմիական բառարանում (1970թ) կա 132000 բառ։ Ըստ USA Today-ի 2010-ին անգլերենում կար 999985 բառ, չինարենում՝ 500000, գերմաներենում 250000, ճապոներենում՝ 232000, իսպաներենում 225000, ռուսերենում՝ 195000»:
Լեզուն նախ եւ առաջ կիրառական նշանակություն ունի: Այսինքն մի գործիք է, որով կարողանում ես արտահայտել մտքերդ: Եթե լեզվի պաշարը հնարավորություն չի տալիս քիչ բառերով ասել շատ բան, ուրեմն իսկապես աղքատ է: Ստիպված սկսում ես ինչ որ բան ասելու համար նկարագրել այն: Մինչդեռ այլ լեզուներում մեկ բառը բավարար է միտքդ տեղ հասցնելու համար:
Բացի այդ 21-րդ դարում ժամանակն իսկապես թանկ է, աշխարհը շարժվում է անհավանական արագությամբ, և լեզուն չի կարող դանդաղեցնել այդ ընթացքը: Հավանաբար հենց դա է պատճառը, որ շատ հաճախ ներմուծվում են օտար բառեր: Չգիտես ինչու` թարգմանված տարբերակները հաճախ ստացվում են ավելի երկար բառեր, որոնք հաճախ շեղվում են բնագրի իմաստից:
Իրո՞ք աղքատ է հայոց լեզուն. Իրականում` ոչ
Բագրատյանը համարում է, որ հայերենը գեղեցիկ չէ, բայց դա հիմնավորում է քիչ բառեր ունենալով: Համաձայնեք, սա գեղեցկության յուրօրինակ ընկալում է: Այսինքն` ըստ այս տրամաբանության` որքան շատ բառեր լինեն լեզվում, լեզուն այնքան գեղեցիկ կլինի: Օրինակ` արաբերենում ուղտ բառը ունի գրեթե 1000 հոմանիշ: Նշանակում է արաբերենն աշխարհի ամենագեղեցիկ լեզո՞ւն է: Գուցե գեղեցիկ լեզու է, բայց հաստատ չափորոշիչը բառերի քանակը չէ:
Մյուս պնդումը նույնպես պարզունակ է, որովհետև չարժի լեզուները համեմատել բառարանների հաստությամբ: Դա նույնն է, որ Ռաֆայելի «Մադոննայի» արժեքը սանտիմետրով չափես, կամ Օգյուստ Ռոդենի «Մտածող մարդը» կիլոգրամով գնահատես: Ասենք` այսքան կիլոգրամ արվեստի գործ, կամ այսքան սանտիմետր նկար:
Հայերենը իսկապես հարուստ ու գեղեցիկ լեզու է, որովհետեւ բնության մեջ չկա հնչյուն, որը չի կարող արտահայտել հայկական այբուբենը: Չկա հնչյուն, որ չունի հայոց լեզուն, չկա երևույթ, որ հնարավոր չլինի նկարագրել հայոց լեզվով: Հայերենն այնքան մեղեդային է, որ նույնիսկ երաժշտություն պետք չէ. մաշտոցյան խոսքն արդեն երգ է: Սա է լեզվի գեղեցկության չափանիշը, ոչ թե բառարանների հաստությունը:
Հիմա` աղքա՞տ է հայոց լեզուն
Իրականում հայերի համար լեզուն էմոցիոնալ պրոքսիներից մեկն է: Առանց խնդրի մեջ խորանալու ցանկացած մեկը պատրաստ է քեզ արաբերեն ու թուրքերեն հայոյել, եթե փորձես հայոց լեզվի, հայ գրողների, հայոց պատմության, Սևանա լճի, Խոսրովի անտառի մասին ոչ պոպուլյար կարծիք հայտնել: Լեզվի մասին երբեք հնարավոր չէ բանավիճել ոչ լեզվաբանի հետ, որովհետև բոլոր փաստարկների պատասխանը մեկն է` հայոյանքը: Իսկ հայրենասիրական պաթոսից այն կողմ իրականությունն այն է, որ հայերենն իսկապես գեղեցիկ ու հարուստ լեզու է, սակայն իր հասկանալի ու տրամաբանական խնդիրներով:
Առաջին խնդիրը պատմական է: Պետության գրեթե 1000 տարվա բացակայության հետևանքով չենք ունեցել և չենք կիրառել բառեր, որոնք վերաբերում են կառավարման համակարգին: Հիմա ունենք պետություն, հետևաբար պետական ինստիտուտները նկարագրելու համար ստիպված ենք նոր բառեր ներմուծել: Քաղաքական մշակույթ չենք ունեցել, ուրեմն պետք է վերցնենք նրանցից, ովքեր ունեցել են: Նույն խնդիրը դատական համակարգում է:
Մյուս խնդիրը գիտատեխնիկական ու տնտեսական է: Եթե դու ինքդ չես հորինել մեքենան, ինչպե՞ս կարող ես հորինել մեքենայի անունը: Երևույթը նկարագրում է նա, ով առաջինն է տեսնում այն: Իհարկե կարելի է նորաբանությունները երբեմն հաջող թարգմանել, բայց ամեն ինչ թարգմանելու մոլուցքը զավեշտի է վերածվում: Ինտերնետը շատ լավ դարձավ համացանց, օնլայնը` առցանց, սմարթֆոնը` խելախոս, կոմպյուտերը` համակարգիչ (թեև այն որևէ բան չի համակարգում), բայց քլիքի, սելֆիի, մաուսի, ափփ-ի, աքսեսուարի և տելեպորտացիայի համար դեռ որևէ խելքին մոտ բան չենք մոգոնել: Ամեն դեպքում`մինչև այս «բլոգնոթի» հրապարակման պահը:

Տարածել