Իրանի միջուկային ճգնաժամը մտավ նոր փուլ
Նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է. «Ուրանի հարստացման սահմանափակումներերին ալևս չենք հետևելու: Ուրանի հարստացման առավելագույն մակարդակ այլևս չի լինելու»:
Իրանն իր որոշման մասին տեղեկացրել է միջուկային գործարքի բոլոր կողմերին, բացի ԱՄՆ-ից: ԱԳ նախարար Զարիֆն էլ անձամբ մեկնել է Մոսկվա նամակը Լավրովին հանձնելու: Իրանը վերջնաժամկետ է դրել, եթե 60 օրվա ընթացքում Վաշինգտոնը կվերադառնա 2015-ին կնքած համաձայնությանը, փաստաթուղթն այլևս չի գործելու նաև Իրանի համար:
Ռուսաստանը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է ԱՄՆ-ին, ԵՄ-ն, որը նույնիսկ ստեղծել էր ամերիկյան պատժամիջոցները շրջանցող համակարգ Իրանի համար, այսօր Թեհրանին այլևս չի պաշտպանել՝ մերժելով իրանական վերջնաժամկետները:
Կարդացեք նաև.
Իրանը սպառնում է պատասխանել, եթե ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարի ահաբեկչական կառույց
Ինչո՞ւ է Իրանը վախենում ազատ Իրաքից
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը շանտաժի է ենթարկում իր մրցակցին
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներն էլ համատեղ հայտարարություն են տարածել: Մի կողմից Իրանին կոչ են արել դուրս չգալ համաձայնագրից, մյուս կողմից ափսոսանք են հայտնել ամերիկյան նոր պատժամիջոցների համար:
Իրանի միջուկային գործարքը Վիեննայում կնքվել էր 2015-ի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը: Կողմերն այն որակում էին պատմական համաձայնություն: Իրանը սահմանափակում էր աշխատանքները, որոնք տեսականորեն կարող էին հանգեցնել միջուկային զենքի ստեղծմանը, ինչի դիմաց վերանում էին սահմմանված պատժամիջոցները: Դոնալդ Թրամփը, սակայն, Օբամայի վարչակազմի բանակցած փաստաթուղթն աղետ էր որակել ու միակողմանի չեղարկել իր մասնակցությունը արդեն կնքված համաձայնագրին: Պատժամիջոցները վերականգնվել էին: ԵՄ-ը մեծ դժվարությամբ Իրանին համոզում էր չանել նույնը, ելքեր գտնել: Թեհրանի համբերությունը, սակայն, ի վերջո տեղի տվեց: Միջուկային լարվածությունը նոր փուլ կմտնի 60 օրից:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը