[InterPress] Իրանի նկատմամբ պատժամիջոցները խնդիրներ են ստեղծում Կովկասի համար
Իրանի նկատմամբ ամերիկյան լայնածավալ պատժամիջոցների վերականգնումը տնտեսական անորոշություն է խոստանում Կովկասում Իսլամական հանրապետության հարևաններին՝Ադրբեջանին, Վրաստանին և Հայաստանին:
Իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու Վաշինգտոնի նպատակը անմիջականորեն չի ազդում Կովկասյան երեք պետություններից որևէ մեկի վրա, քանի որ նրանցից ոչ մեկը իրանական նավթ չի ներկրում: Այնուամենայնիվ, բոլոր երեքը իրանական բնական գազի հետ տարբեր աստիճանի կապվածություն ունեն և կարող են տուժել, եթե անորոշությունը ձգվի մինչև պատժամիջոցների ճշգրիտ շրջանակի պարզվելը:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերջերս այցելել էր երեք երկիր` փորձելով ամրապնդել Թեհրանի մեկուսացմանն ուղղված Վաշինգտոնի ջանքերը, չնայած արդյունքները համոզիչ չէին: Երբ Վաշինգտոնը նոյեմբերի 5-ին նոր պատժամիջոցներ սահմանեց, դրանցից ազատեց 8 երկրի, այդ թվում հարևան Թուրքիային, սակայն Կովկասի պետություններից ոչ մեկին չխնայեց:
Ադրբեջանի, որպես նավթի և բնական գազի խոշոր արտահանող և մի ժամանակ նաև իրանական գազի ներկրող, վիճակը առավել բարդ է:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան