Իրանում իշխանափոխության փորձի համար երեք օրով ազատազրկել են բրիտանուհուն. սա առաջին դեպքը չէ
Նրան բանտից ազատել են օգոստոսի 23-ին: Հիմա Իրանում է՝ իր ընտանիքի հետ, բայց պետք է բանտ վերադառնա կիրակի օրը, օգոստոսի 26-ին: Նա եկել էր տեսակցելու իր 4-ամյա դստերը, որին չի տեսել ավելի քան երկու տարի: Իր բրիտանացի ամուսին Ռիչարդ Ռեթքլիֆին տեսնել չի հաջողվի, քանի որ Իրանի իշխանությունները նրան վիզա չեն տվել:
«Ես ցնցված էի, այնքան շատ եմ լացել: Իմ հոր տունը իմը չէ, բայց այն բանտից ավելի լավն է», - պատմել է Նազանին Զագարի-Ռեթքլիֆը:
2016 թվականի ապրիլին Նազանին Զագարի-Ռեքլիֆը աղջկա հետ եկել է Իրան` տեսակցելու իր հարազատներին: Երբ վերադառնում էր Մեծ Բրիտանիա, Թեհրանի օդակայանում նրան ձերբակալում են և մի քանի կետով մեղադրանք են առաջադրում, նաև լրտեսության և իշխանության տապալման փորձի մեջ:
[caption id="" align="aligncenter" width="802"] Free Nazanin Campaign / AP / Scanpix / LETA[/caption]
Մինչև ձերբակալությունը, Նազանին Զագարի-Ռեթքլիֆը աշխատել է բարեգործականա ֆոնդում որպես ծրագրերի մենեջեր: 2009-ից 2010 թվականերին Բի-Բի-սի-ի աշխատակիցն էր: Բրիտանուհին հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում է, որ Իրան մասնավոր այց է կատարել:
Բրիտանական իշխանությունները պաշպտանում են բրիտանուհուն: 2017 թվականին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այդ կինը մարդկանց ժուռնալիստիկա է սովորեցնում: Սակայն Ջոնսոնի ելույթը միայն վատացրեց վիճակը: Իրանական իշխանությունները նրա բառերը մեկնաբանել են որպես մեղադրանք և Զագարի-Ռեթքլիֆին մեղադրել են ռեժիմի դեմ պրոպագանդայում:
Ջերեմի Հանթը՝ նախարարի պաշտոնում Ջոնսոնին փոխարինողը, բրիտանուհու ժամանակավոր ազատումը համարել է շատ լավ լուր: Նա խոստացել է պայքարել, որ նրան ազատ արձակեն:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։