ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Newmag Summer Fest] Համավարակն ու գրականությունը.

[Newmag Summer Fest] Համավարակն ու գրականությունը. Ինչպես մեկուսացումն ազդեց գրական աշխարհի վրա և ինչպես օգնել Քովիդի դեմ պայքարում (տեսանյութ, լուսանկար)

newmag-y-n

Մինչև Թագավարակը՝ դեռ 2019-ի սկբին, Newmag-ը հրատարակեց «Մահաբեր ընտրություն» գիրքը, որը գիտականորեն ապացուցում է պատվաստանյութերի դրական ազդեցությունը համավարակների ժամանակ։ Իսկ Քովիդ-19-ի թեժ ընթացքում հրատարակչությունը ներկայացրեց իտալացի գրող Պաոլո Ջ

«Մահաբեր ընտրություն» գրքի հեղինակ Փոլ Օֆիթը հայտնի մանկաբույժ, վարակիչ հիվանդությունների, պատվաստանյութերի մասնագետ է, որն իր գրքում անդրադարձել է այն թյուր պնդումներին, որ պատվաստվելուց մահանում կամ հաշմանդամություն են ձեռք բերում։ Այս գրքի հրատարակումից մեկ տարի անց աշխարհը միահամուռ ուժերով սկսեց պայքարել Քովիդ-19-ի դեմ, հիմա էլ՝ պատվաստվելու։

Ինչու է աշխարհը պայքարում ոչ թե համավարակների, այլ պատվաստանյութերի դեմ՝ հարցին ի պատասխան վիրուսաբան, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն ընդգծում է՝ մարդկության պատմության գոնե վերջին 100 տարվա ընթացքում ապացուցվել է, որ նմանատիպ համավարակների դեմ պայքարի միակ գործող միջոցը պատվաստումն է, ընդ որում՝ շատ արագ և զանգվածաբար. «Եթե կորցնում ենք արագությունը, եթե կորցնում ենք մասսայականությունը և պատվաստում ենք, օրինակ, բնակչության 20 տոկոսին, այդ դեպքում պատվաստումը անարդյունավետ է»։ 

 

Պատվաստումները կարո՞ղ են վտանգավոր լինել մարդկանց առողջության համար կամ հանգեցնել մահվան՝ վիրուսաբանը նկատում է՝ բոլոր դեղամիջոցները և պատվաստանյութերը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ, որովհետև դրանք քիմիական նյութեր են։ Անի Քոչարն, որը Գերմանիայում աշխատում է առողջապահության ոլորտում, հասկացել է՝ ինչու են Հայաստանում ավելի շատ խուսափում պատվաստվելուց. «Մեզ մոտ ի սկզբանե պայքարը համավարակի դեմ նույնքան համատարած ու խիստ չի եղել, որքան, օրինակ, Գերմանիայում։ Միայն այդ դեպքում է հնարավոր մարդկանց սթափեցնել»։

 

Իսկ ինչպես պետք է սթափվեն մարդիկ, հատկապես որ մահվան դեպքերն այնքան շատ են, որ արդեն իսկ պետք է զանգածաբար ու ինքնանկամ պատվաստվեին։ Գրող Հարութ Կբեյանը նկատում է՝ ստիպողաբար։ Եթե այս պահին դեռ պատվաստվել է բնակչության մի քանի տոկոսը, թվերն արդեն հուսադրող չեն։

Սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը համաձայն է Փոլ Օֆիթի դիտարկումների հետ. մարդկանց մոտ պետք է բարձրացնել գիտակցությունը. « Ենթադրում եմ, որ պատվաստման այս ցածր մակարդակը մեծամասամբ պայմանավորված է ժողովրդի թերահավատությամբ և սխալ ինֆորմացիայի բարձր մակարդակով, որն այսօր բոլոր տեսակի տեղեկատվական խողովակներով լցվում է մեր գլուխը»։

 

Հայաստանում խնդիր կա հակապատվաստումային քարոզի հետ. դրանով մարդիկ խաղում են մարդկային ճակատագրերի ու կյանքի հետ: Ըստ բժշկի, ենթադրվում է, որ Քովիդի պատվաստման հաճախականությունը մոտ ապագայում կդառնա սեզոնային: Հետազոտություններն այս ուղղությամբ դեռ ընթացքի մեջ են:

Այս պահին, երբ Քովիդ-19-ի շտամերն ավելանում են, մեկուսացման մասին լուրերը սարսափեցնում են մարդկանց։ Վերջին մեկ տարում համավարակը փոխեց մարդկանց կյանքը, պատկերացումները ու շատերը նույնիսկ նոր մասնագիտություն կամ զբաղմունք գտան։ Այնպես, ինչպես իտալացի ֆիզիկոս և գրող Պաոլո Ջորդանոն. մեկուսացավ, բայց չձանձրացավ, գիրք գրեց։ Նրա «Համավարակ» գրքում այն ամենն է, ինչ ապրել ենք ու այն խորհուրդներն են, որոնք մեզ հարկավոր են առաջիկա տարիներին՝ վարակների դեմ գրագետ պայքարի համար։ Մեկուսացման ընթացքում հայ գրողները ևս ստեղծագործել են, վստահեցնում են՝ նոր գրքերին երկար չեք սպասի։

 

Newmag-ն իր ընթերցողներին առաջարկում է խելացի պայքարի համար ընթերցել «Մահաբեր ընտրությունը», որպեսզի վերջապես գտնեք «ինչու պատվաստվել» հարցի պատասխանը և «Համավարակ» գիրքը, որ հասկանանք ինչպե՞ս կարող ենք պակասեցնել մեր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

 

Տարածել