BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[LongRead] Ջեյմս Բարաունի մահվան նոր վարկած` չապաց

[LongRead] Ջեյմս Բարաունի մահվան նոր վարկած` չապացուցված սպանությունների հատկանիշներով

Ինչի՞ց սկսվեց հետաքննությունը:
Լրագրող Թոմաս Լեյքի հետ 2017-ին կապվել է կրկեսի 61-ամյա երգչուհի Ջեքի Հոլլանդերը: Նա հայտնել է, որ Բրաունին ու նրա կնոջը սպանել են: Հոլլանդերը ճանաչել է Բրաուններին, մի շրջան եղել է երգչի մտերիմը: Նա վստահեցրել է, որ Բրաունը 1988-ին բռնաբարել է իրեն:
Սկզբում երգչուհու հայտարարությունները վստահություն չեն ներշնչել լրագրողին: Բայց որոշ  մարդիկ, որոշ նախկին ոստիկաններ ու մի դատախազ հայտարարել են, որ երգչուհին արժանի է վստահության:
Լեյքը սկսել է հետաքննությունը: Նա 2 տարի ստուգել է պատմության իսկությունը: Հարցազրույցներ է արել ավելի քան 140 մարդկանց հետ,   ուսումնասիրել է հազարավոր փաստաթղթեր ու նամակներ: Նաև նրանք, որ իրեն տվել է Հոլլանդերը: Երգչուհին 30 տարի պահել է այն ամենը, ինչը կապված է եղել Բրաունի հետ:
Բռնաբարություն
Ջեքի Հոլլանդերը Բրաունի հետ մտերմացել է 1980-ականների երկրորդ կեսին: Երգիչները համատեղ բարեգործական ծրագրեր են արել: Երգչուհին մտերմացել է նաև Բրաունի կնոջ հետ, թեև շրջապատը փորձել է նրանց լարել իրար դեմ:  
Ըստ երգչուհու՝ 1988 մարտի 30-ին Բրաունը, թմրադեղերի ազդեցության տակ լինելով, նրան իր մեքենայով տարել է անտառ ու ատրճանակի սպառնալիքով բռնաբարել: Նրա խոսքով`Բրաունը սպառնացել է սպանել իր ընտանիքը, եթե նա ինչ-որ մեկին պատմի այդ մասին:
Բրաունի իրավաբանը ևս Հոլլանդերին հորդորել է լռել:
Շուտով երգիչը հարձակվել է իր կնոջ վրա: Հարվածել է երկաթե ձողով ու կրակել նրա վրա:
Հոլլանդերի խոսքով` ընկերուհիները հանդիպել են ու միմյանց պատմել կատարվածի մասին: Բրաունի կինը պատմել է, որ ամուսինը իրեն ևս սպառնացել է: Նա վստահեցրել է, որ ամուսնու համար աշխատում են գանգստերներ, մասնավոր խուզարկուներ ու նույնիսկ ոստիկանությունը:
Հոլլանդերը, վախենալով երգչից ու նրա շրջապատից, մի քանի տարի շարունակել է աշխատել նրանց հետ: Նրա հոգեկան ու ֆիզիկական վիճակը վատթարացել է: Կինը սկսել է մտածել ինքնասպանության մասին:
Հոլլանդերը երգչի հետ կապը խզել է 1992թ: Առիթ է դառնում գրքի հրատարակումը, որում նշվում էր, որ Բրաունն ու Հոլլանդերը սիրեկաններ են եղել, թեև հեղինակը իմացել է բռնաբարության մասին: Հոլլանդերը գրողին դատի է տվել զրպարտության համար, բայց դատը չի շահել:
Կնոջ խոսքով՝ դրանից հետո իր հետ սկսել են տարօրինակ բաներ տեղի ունենալ: Նրան թվացել է, թե իր հեռախոսը գաղտնալսում են: Այդ ընթացքում ծեծել ու կողոպտել են Հոլլանդերի մորը: Գողացել են միայն այն փաստաթղթերը, որոնք կապ են ունեցել Բրաունի հետ:  
Էդրիեն Բրաունի մահը
Բրաունի երրորդ կինը՝ Էդրիենը, մահացել է 1996-ի հունվարի 6-ին՝ 45 տարեկանում: Նա վախճանվել է Լոս Անջելոսի կլինիկաներից մեկում պլաստիկ վիրահատությունից մի քանի օր հետո: Մահվան պաշտոնական պատճառ է հայտարարվել թմրադեղերի ու դեղահաբերի չարաշահումը: Բայց Հոլլանդերը կարծում է, որ կինը  սպանվել է: Նրա խոսքով՝ իր ընկերուհին կյանքի վերջին ամիսներին ենթարկվել է ամուսնու բռնություններին: Էդրիենը բազմիցս  հայտնվել է այդ իրավիճակում, բայց ամեն անգամ ցուցմունքը հետ է վերցրել ոստիկանությունից: Աշնանը, երբ Բրաունը կրկին ձերբակալվում է, իսկ նրա կինը ցուցմունքը հետ է վերցնում, քննիչը հրաժարվում է կասեցնել գործի  քննությունը:
Հետաքննությունից պարզվում է, որ Էդրիեն Բրաունը մահից առաջ ամուսնալուծության գործընթաց է սկսել: Լրագրողը շփվել է կնոջ շահերը ներկայացնող իրավաբանի հետ:
Իրավաբանի կարծիքով երգչի շրջապատը թալանել էր նրան, այդ են վկայում ֆինանսական փաստաթղթերը, որոնք իրավաբանը ստացել է դատական պրոցեսի ընթացքում:
Իրավաբանն ու երգչի կինը կարծում էինոր Բրաունի մարդիկ նրան թմրադեղեր տալով՝ մանիպուլացրել են: Իսկ կինն այդ ընթացքում փորձել է փրկել ամուսնուն:
Բրաունի կինը մահից մի քանի օր առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել իրավաբանին: Էդրիենը ասում է, որ անհանգստանում է իր կյանքի համար, և որ ամուսնու համախոհները փորձում են ազատվել իրենից:
Սպանության գործով զբաղվել է քննիչ Սթիվ Միլլերը: Նա սպանության նախանշաններ չի գտել: Դատաբժշկական փորձաքննությունը համարել է, որ կինը մահացել է թմրադեղի չարաշահումից: Եվ քննիչը կորցրել է հետաքրքրությունը դեպքի հանդեպ:
4 տարի անց Միլլերը կրկին լսում է տիկին Բրաունի մասին, այս անգամ Լինդա Բեննետ անունով նախկին մարմնավաճառից:
Ըստ նախկին մարմնավաճառի, ծանոթ մի բժիշկ 1996-ին իրեն պատմել է, որ մասնակցել է երգիչ Ջեյմս Բրաունի կնոջ սպանությանը:
Այդ մարդը հայտնվում է Միլլերի ուշադրության կենտրոնում: Բայց ոստիկանները նրան չեն գտնում: 2000-ից նա Կալիֆորնիայում չէր ապրում: Միլլերը այլևս չի փնտրում նրան:
Լինդա Բեննետը 2001թ. մահանում է՝ դետեկտիվ Միլլերին թողնելով իր օրագրերը: Բայց Միլլերը պատրաստվում էր անցնել թոշակի, ուստի չի կարդում դրանք:   
Դետեկտիվը այդ օրագրերը կարդում է միայն 2017-ին, CNN-ի լրագրողի զանգից հետո:   
Օրագրերից պարզվում է, որ 1996-ի գարնանը, տիկին Բրաունի մահից մի քանի ամիս անց, Բեննետը սիրավեպ է ունեցել հիշյալ բժշկի հետ: Նրանք միասին թմրադեղ են ընդունել:  
4 տարի անց օրագրում դիմելով Միլլերին նա պատմել է՝ ինչպես է բժիշկը խոստովանել երգչի կնոջ սպանությանն իր մասնակցությունը: Խոստովանությունից հետո բժիշկը փորձել է սպանել նրան՝ հերոյինի մահացու չափաբաժին ներարկելով:
Լրագրող Լեյքը գտնում է այդ բժշկին ու նրան հարցեր տալիս: Բայց բժիշկն ասում է, որ Ալցհեյմերի հիվանդության պատճառով հիշողությունը լավ չէ: Լրագրողն օրագրից հատվածներ է կարդացել, բայց բժիշկը կանգնեցրել է նրան՝ ասելով, որ դա խենթություն է, ու որ այդպիսի բան չի եղել:
«Կամ` դու, կամ՝ նա»
Ջեքի Հոլլանդերը CNN-ին պատմել է, որ տիկին Բրաունի մահից առաջ ինքն է հայտնվել վտանգի մեջ: 1995-ին նա անցել է ստի դետեկտորով քննություն, որ ապացուցի բռնաբարության մասին պատմության իսկությունը:
Շուտով սիրավեպ է սկսվում նրա ու Սթիվ անունով մի տղամարդու միջև, որը ներկայացել էր բանկային խորհրդատու ու նախկին զինվորական:
Սթիվը   երգչուհուն հաճախ հարցնում է Բրաունի մասին, իսկ տարեվերջին ասում է, որ պայմանավորվել է հեռուստահարցազրույցի համար: Նա Հոլլանդերին խնդրում է գնալ Դալլաս՝ հետը վերցնելով պոլիգրաֆի քննության վիդեոտարբերակը: Հոլլանդերը համաձայնում է:
Ընկերուհու մահից մի քանի օր առաջ Հոլլանդերը գնում է Դալլաս: Սթիվը այնտեղ է լինում Բրայան անունով մի տղամարդու հետ: Մի օր Հոլլանդերը նկատում է, որ Բրայանը  քրքրել է իր իրերը, գտել է վիդիոն, նայել այն, ու ասել, որ ստի դետեկտորի արդյունքը ոչինչ չի նշանակում: Հետո Հոլլանդերը լսում է, թե Սթիվն ու Բրայանը ինչպես են խոսում ինչ-որ բժշկի հետ:
Ավելի ուշ Սթիվը Հոլլանդերին համոզել է իր հետ վիսկի խմել: Հոլլանդերը կորցրել է սթափությունը: Ուշքի է եկել հունվարի 7-ին ու սենյակում`թերթի առաջին էջին, տեսել է Բրաունի կնոջ մահվան լուրը:
Հոլլանդերը վստահեցնում է, որ Սթիվն իրեն ասել է «կամ` դու, կամ՝ նա»: Նրանք Հոլլանդերին բաց են թողել: Հոլլանդերը նրանց այլևս չի տեսել:  
Ջեյմս Բրաունի մահը
Նա մահացել է 2006-ի դեկտեմբերի 25-ին Ատլանտայի հիվանդանոցում՝ 73 տարեկանում: Մահվան պաշտոնական պատճառը  սրտի կաթվածն է ու թոքերում հավաքված հեղուկը:
Հետաքննող լրագրողը պարզել է, որ երգչի մահվան հանգամանքը անհասկանալի է մնում նրա հարազատների, մտերիմների ու բժշկի համար:  11 մարդ ցանկացել է փորձաքննություն անցկացնել:
Բժիշկ Քրոուֆորդը` երգչի մահվան պատճառը իրական չհամարելով, ցանկացել է փորձաքննություն անցկացնել: Բայց երգչի դուստր Յամմին դեմ է եղել: Հայտնի է, որ Բրաունը թաղված է  իր դուստր Դիաննայի տան մոտ: Երգչի հանգուցյալ դուստր Լարա Պետտիտը հոր մահը համարել է առեղծվածային ու հայտարարել, որ գերեզմանը դատարկ է:
Բրաունի ընկեր Էնդրյու Ուայթը CNN-ին պատմել է, որ երգչի մահից հետո, բուժքույրն իրեն ասել է, որ երգչին պալատ տեղափոխելուց հետո նրան մի տղամարդ է այցելել: Դրանից հետո երգչի վիճակը կտրուկ վատացել է: Բուժքույրը ինչ-որ նյութի հետքեր է նկատել:
Նա սրվակի մեջ է լցրել Բրանունի արյունը ու փորձաքննության համար տվել Ուայթին: Ուայթն ասել է, որ փորձանմուշը պահում է մինչև օրս: Բայց չի ուզում այն ցույց տալ կամ փորձաքննության ենթարկել:
Հետաքննող լրագրող Լայքը չի կարողացել գտնել բուժքրոջը՝ պատմության իսկությունը պարզելու համար:



Կարդացեք նաև․



Հաշվապահը, իրավաբանն ու վարսահարդարը
Մի տարօրինակ հանգամանք էլ է կապված Բրաունի մահվան հետ: Խոսքը վերաբերում է Քենդիս Հերսթ անունով մի կնոջ: Նա եղել է երգչի վարսահարդարը: Եվ իր խոստովանությամբ երգչի կյանքի վերջին շրջանում նաև նրա սիրուհին: Հերսթը Հոլլանդերի հետ ծանոթացել է 2016-ին ու նրան պատմել է երազի կամ տեսիլի մասին, որում նա հիվանդասենյակում կանգնած է Բրաունի անկողնու մոտ ու նրա թմրադեղ է տալիս: Դրանից հետո երգիչը մահանում է: Հոլլանդերի խոսքով այդ պատմության ժամանակ Հերսթն արտասվել է, նրա խոսքերը հնչել են որպես խոստովանություն:
Հերսթը CNN-ի հետ զրույցում ասել է, որ Հոլլանդերը սխալ է մեկնաբանել իր պատմությունը: Նա շեշտել է, որ երգչի մահվան պահին ինքը հիվանդանոցում չի եղել:
CNN- ի ռեպորտաժում կա պայուսակ, որը Հերսթը կրել է Բրաունի մահից առաջ: Երբ երգիչը մահանում է, նա թաքցնում է պայուսակը` վախենալով, որ թմրանյութի ազդեցությամբ սպանության կասկածը կընկնի իր վրա: Իր հագուստի վրա մնացած  թմրադեղի հետքերը կարող էին ապացուցել, որ իրենք դեղերն ընդունել են միասին: Ինչն էլ ըստ կնոջ` կապացուցեր իր անմեղությունը:
 2016-ին այդ իրերը հայտնվում են Հոլլանդերի մոտ: Նա դրանք փոխանցում է հետաքննող լրագրողին: CNN-ը պատվիրում է Հերսթի կոշիկների վրա մնացած նյութի փորձաքննություն: Մարիխուաննայի ու կոկայինի հետքերից բացի հայտնաբերվում են միացության հետքեր, որոնք ըստ բժշկիերգչի համար նշանակել էին հիվանդանոցում: Հերսթը չի կարողանում բացատրել` ինչպես է միացությունը հայտնվել իր կոշիկների վրա:
Հետաքննող լրագրողը կարծում է, որ Բրաուն ամուսինների մահերի միջև կապ կա: Նրա կարծիքով տիկին Բրաունը 1995-ին պայքարում էր ամուսնու շրջապատի մարդկանց դեմ, ովքեր վերահսկում էին նրան ու նրա փողերը: Եվ կինը մահանում է հիվանդանոցում:
11  տարի անց Ջեյմս Բրաունը ու իր 4-րդ կինը`Թոմիրը, ինչպես ենթադրում են լրագրողները, նույն պայքարով էին զբաղված:
Երգիչը ցանկացել է տեղափոխվել Նյու Յորք և ազատվել իր իրավաբանի՝ Բադդի Դալլասի ու հաշվապահի` Դեվիդ Կեննոնի ազդեցությունից: Նրանք երկար տարիներ աշխատել են երգչի հետ:
Համաձայն Բրաունի հայտարարության` նրանք  իր մահից հետո պիտի տնօրինեին իր կարողությունը ու պիտի այն ուղղեին բարեգործությանը: Բայց պարզվեց, որ հաշվապահը երգչի հաշվեհամարից կանխիկացրել էր ավելի քան 8 միլիոն դոլար: Երգչի կինն ասել է, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել է հեռախոսով` դեկտեմբերի 24-ին: Նրա մահից 12 ժամ առաջ:
Բրաունը խոստացել է հաշվապահին ու իրավաբանին տեղեկացնել իր`Նյու Յորք տեղափոխվելու մասին:

***


Կեննոնը մահացել է 2018-ի հոկտեմբերին: Դալլասն էլ հրաժարվել է շփվել CNN-ի հետ: Թոմաս Լեյքի հետաքննությունն ավարտվում է մի մարդու մասին պատմությամբորը հետաքննության ընթացքում մի քանի անգամ զանգահարել է ու ներկայացել որպես Բրաունի զարմիկ`Սենթ-Ջոն: Նա լրագրողին հիշեցրել է նրա իսկ հեռախոսազրույցը Դալլասի հետ, ու փորձել է մոլորեցնել լրագրողին:
Այդ տղամարդու ձայնը ճանաչել է նաև Հոլլանդերը: Հոլլանդերի խոսքով` այդ անձը ներկայացել է որպես Դալլասի բարեկամ լրագրող Ադամ Լիվաին ու շահել իր վստահությունը: 2018-ի օգոստոսին, երբ Լեյքի հետաքննությունն ամբողջանում էր, ինչ-որ մեկը զանգում է Հոլլանդերին  ու ձայնը փոխած` սպառնում: Իրո՞ք նույն մարդն է եղել. Պարզ չէCNN-ը չի կարողացել ապացուցել Սենթ-Ջոնի գոյությունը:

Թարգմանիչ՝ Արփի Մուրադյան





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել