JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ամենապոպուլյարն ու քննադատվածը. ովքե՞ր և ինչո՞ւ էի

Ամենապոպուլյարն ու քննադատվածը. ովքե՞ր և ինչո՞ւ էին ատում Ջ. Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»-ը

Շնորհիվ միսս Օսթինի գրականությունը հարստացավ նոր ժանրով՝ «կանացի վեպ»: Նրա հերոսուհիները խելացի, հրապուրիչ երիտասարդ աղջիկներ են, որպես կանոն, ապահովված ընտանիքից, սրախոս ես, մի քիչ մեծամիտ, սիրում են ընթերցանությունը ու պաշտում են միայնակ զբոսանքները, ու ամենակարևորը՝ չափազանց ռոմանտիկ են: Օսթինի յուրաքանչյուր այդպիսի հերոսուհուն վիճակված է մի պարոն Դարսի՝ հարուստ ընտանիքից երիտասարդ, որը սառնասիրտ է ու կյանքի հանդեպ անկիրք, որին կյանքը մի լավ դաս է տվել, և որը ճաշակել է դավաճանության ու կեղծիքի համը, բայց նա հոգու խորքում, թաքուն մի տեղ պահպանել է ներքին մաքրությունն ու բարոյականությունը:
Ջեյն Օսթինը նման էր իր հերոսուհիներին գրեթե բոլոր հատկանիշենով, բացի գլխավորից. նա չուներ իր պարոն Դարսիին: Չնայած դրան անգլիական  գրականության համար առաջին լեդին կարողացել է ստեղծել զգացմունքների ու կրքի յուրօրինակ աշխարհ, որից ամենահայտնի պատառիկը «Հպարտություն և նախապաշարմունքն» է: Թեպետ մինչև հիմա սիրված ու ճանաչված լինելուն`  վեպը «արժանացել» է նաև արհամարհանքի ու ատելության:
[caption id="" align="aligncenter" width="650"] Ջեյն Օսթին[/caption]
Առհասարակ, Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը սեղանի գրքերից է համարվում: Այն հրատարակվել է 1813-ի հունվարի 28-ին: Հայտնվել է դպրոցական ծրագրերում , ինչպես նաև աշխարհում հայտնիություն ունեցող գրքերի ցանկում`գրավելով մեծ թվով կինոարտադրողների ուշադրությունը:
Վաճառվել է ավելի քան 20 մլն. օրինակով:  Ջեյն Օսթինը այդպես էլ չի զգացել իր և իր գրքի հայտնիությունը. նա հեղինակային իրավունքը 10.000 $-ով վաճառում է հրատարակչությանը և որոշ ժամանակ անց 1817-ին` մահանում:
[caption id="" align="aligncenter" width="800"] Ջեյմս Մաքևոյը և Էնն Հեթուեյը «Ջեյն Օսթին» ֆիլմում (2007)[/caption]

Ահա, ինչպես էին վերաբերում այս գրքին հայտնի մարդիկ ու գրողները:


Շառլոթ Բրոնտե. - 1848-ին ընկերոջ`գրաքննադատ Ջորջ Հենրիի հորդորով Շառլոթը ծանոթանում է այս գրքին: Բրոնտեին այն դուր չի եկել, քննադատությունն էլ չի ուշացել. «Ինչո՞ւ եք այդքան սիրում այդ միսսին: Ի՞նչ եմ ես տեսնում, լավ խնամված այգի` նուրբ ծաղիկներով, ոչ մի պայծառ, շնչող կազմություն, ոչ կապույտ սար, ոչ էլ`գոնե գետակ: Ես որ չէի ցանկանա տիկնոջ և ջենթլմենի հետ ապրել այսպիսի գեղեցիկ, բայց փակ, կողպված ու ձանձրալի պայմաններում»: Երկու տարի անց կրկին անդրադարձ.«Նա նկարագրում է անգլիական շնորհակալ միջավայրի պատկերը և ուրիշ ոչինչ: Օսթինը,անխոս, խելացի կին է, բայց ոչ թե հիմարիկ, այլ պարփակված կերպար է»:
Ուինսթոն Չերչիլ. Արադարացի չի լինի ասել, որ Անգլիայի վարչապետը միանգամայն ատում էր այս ստեղծագործությունը: Նա, ի տարբերություն Շառլոթի, գտել է գրքի նկատմամբ որոշակի մխիթարություն: Չերչիլի դիտողությունները կտրուկ էին. «այս ինչ անհոգ կյանք են վարում այս մարդիկ: Ոչ մի մտահոգություն ֆրանսիական հեղափոխության առիթով:Նրանք բացարձակապես զբաղված են իրենց կրքերն ու զգացմունքները կառավարելու հարցերով»:
Ռալֆ Ուոլդո Էմերսոն. «Այս մարդկանց մտահոգում է միայն փողն ու ամուսնությունը: Օսթինի գրչին պակասում է սրամտությունը, կյանքի նկատմամբ ունեցած որոշակի պատկերացումները.նրա արարածը անպտուղ է»:
Վիրջինիա Վուլֆ. «Օսթինի ստեղծագործությունը ես ընկալում եմ որպես երկու քույրերի պատմություն»:
Դեյվիդ Հերբերտ Լոուրենս. «Ես անդրադառնամ  անձամբ Օսթինին և այն Անգլիային,որը նա պատկերել է:1930-ին նա գրում է`«Ժամանակակից կյանքում ևս մեկ ողբերգություն»: Հին, բարի Անգլիայում մարդկանց միջև սերտ ու մութ կապեր, ընդամենը այսքանը»
Անն Լուիզ Ժերմեն դը Ստալ. Այս շվեցարացի ֆրանսախոս գրողը վեպին տվել է գռեհկություն անունը:
Մարկ Տվեն. «Ես իրավունք չունեմ քննադատելու գրքերը, ես դա չեմ անում, բացառությամբ այն դեպքերի, երբ ես ուղղակի ատում եմ այդ գրքերը: Oսթինի վեպերն ինձ այնքան են զայրացնում, որ հաճախ եմ ուզում դրանք քննադատել: Ես չեմ կարողանում իմ զզվանքս թաքցնել այդ գրողի նկատմամբ: Ամեն անգամ, երբ ես բացում եմ այդ գիրքը, մեծ ցանկություն է առաջանում սրունքով ջնջխել  Օսթինի գլուխը»:

Տարածել