Ճապոնացուն թվիթերում արգելափակել են մոծակին սպառնալու համար
Թվիթերն ընդմիշտ ջնջել է @nemuismywife ճապոնացի օգտատիրոջ հաշիվը կայքի կանոնները խախտելու համար։ Ճապոնացին հեռուստացույց էր դիտում, երբ իրեն կծել է մոծակը։ Դրանից հետո նա սպանել է միջատին և դրա նկարը հրապարակել սոցցանցում՝ սպառնալից գրառումով․ «Հիմա՛ր։ Երբ կհոգնես ինձ կծելուց, քանի դեռ ես փորձում եմ հանգստանալ և դիտել հեռուստացույց։ Մեռի՛ր (իրականում դու մեռած ես)»։ 
Որոշ ժամանակ անց ճապոնացին հաշվի սառեցման մասին Թվիթերից նամակ ստացավ, որտեղ ասվում էր, որ այլևս չի կարող այն վերականգնել։
Այնուհետև ճապոնացին բացեց նոր հաշիվ՝ @DaydreamMatcha կեղծանունով, և քննադատեց Թվիթերի որոշումը․ «Իմ նախկինը հաշիվը արգելափակվել է այն բանից հետո, երբ ասել եմ, որ սպանել եմ մոծակին։ Սա խախտու՞մ է»։
Գրառումը տարածվել է 31․000 անգամ և հավանել է 27․000 օգտատեր։
Հավանական է, որ հաշվի սառեցման մասին որոշումը կայացրել է ոչ թե մարդ, այլ թվիթերի ռոբոտ-մոդերատորը, այլապես մարդը կտեսներ մոծակի նկարը։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակների կապի ու մանկական տրավմաների մասին՝ լատվիական երեք գրողի գործերում (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների» գիրքը (թրեյլեր)
Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)