BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կանայք, որոնց անունները ոսկե տառերով են գրված ջազի

Կանայք, որոնց անունները ոսկե տառերով են գրված ջազի պատմության մեջ

Ջազը կար, մնում է և հավանաբար կմնա մի ասպարեզ, որտեղ գերիշխում են տղամարդիկ, բայց ջազարվեստում իրենց տաղանդով փայլում են նաև կանայք: Կնոջ կերպարը ջազում հիմնականում կապված է երգեցողության և զգալի չափով դաշնակահարության հետ: Կանանց անուններ կարելի է գտնել նաև ջազի այն ոլորտներում, որտեղ, կարծես, պետք է իշխեն միայն տղամարդիկ: Անհնար է պատմել ջազային բոլոր կանանց մասին, newmag-ը պարզապես աոանց որևէ դասակարգման ընտրել է մի քանիսին:
Bessie Smith (1894-1937)

1924-1927 թթ. Բեյսի Սմիթը ձայնագրվեց շեփորահարներ Ջո Սմիթի, Լուի Արմսթրոնգի, Ֆլեչեր Հենդերսոնի մեծ նվագախմբի հետ: 1929-ին Բեյսի Սմիթը նկարահանվեց "Warner Brothers" ընկերության "St. Louis Blues" կոչվող ֆիլմում: Կարծես՝ ոչինչ չէր կարող խանգարել փառք և նյութական բարիքներ վայելող երգչուհուն: Բայց հենց փառքին և փողին նա չկարողացավ դիմակայել: Թեև նա օգնում էր իր բազմամարդ ազգուտակին, այդուհանդերձ, նա մեծ գումարներ էր քամուն տալիս: Իր սև գործն էր անում նաև ալկոհոլի հանդեպ նրա անզուսպ հակումը: Սկսվում են մեծ երգչուհու անկման տարիները, նա կորցնում է իր ձայնի արտահայտչականությունը և, ի վերջո, վերադառնում Հարավ, որտեղ մասնակցում է ցածրակարգ շոուների: Սիակ հաջող ձայնագրությունն, այդուհանդերձ, կայացավ 1933-ի նոյեմբերի 24-ին: Նրա հետ էին լեգենդար Բենի Գուդմընը, Ջեք Թիգարդենը, Չու Բերրին, ֆրենք Նյութընը: Այդ օրը ձայնագրված չորս երգերն անկասկած զարդարում են նրա դիսկոգրաֆիան:
Հայտնի չէ, թե ինչպես կընթանար «բլյուզի կայսրուհու» հետագա կյանքը, եթե 1937-ի սեպտեմբերի 27-ին, Մեմֆիս գնացող ավտոբուսը, որի մեջ էր Բեյսի Սմիթը, շուռ չգար: Որոշ հակառասիստ մեկնաբաններ երգչուհու մահը որակեցին հետևանք այն բանի, որ սևամորթ երգչուհուն չընդունեցին սպիտակների հիվանդանոցում, իսկ սևամորթների հիվանդանոցում ցուցաբերած բժշկական օգնությունն արդեն ուշացած էր: Մեկ ուրիշ տարբերակով երգչուհին այնպիսի լուրջ ներքին վնասվածքներ էր ստացել, որ մահացավ դեպի հիվանդանոց տանող ճանապարհին... Բեյսի Սմիթը 39 տարեկան էր:
Lil Hardin (1898-1971)

1924-ի փետրվարի 4-ին Լիլը և Լուին ամուսնացան: Ճիշտ են ասում, որ ամուսնության դժվար տարիներն առաջին չորսն են: Մեր հերոսները չկարողացան հաղթահարել այդ չորս տարիների փորձաշրջանը, և 1929-ին նրանք ձևակերպեցին իրենց ապահարզանը: Լիլն իր ստեղծագործական կյանքը շարունակեց առանց Լուիի: 30-ականներին նա ղեկավարում էր "All Girl Orchestra՛՛-ն, նվագակցում էր տարբեր երգիչների: 1940-ականներից մինչև 50-ականները Լիլ Հարդինը մենակատար էր. դաշնամուր էր նվագում ու երգում: 50-ականների սկզբին Հարդինը որոշում է թողնել երաժշտությունը և զբաղվել դերձակությամբ: Այդ շնորհալի կինը նաև այդ ասպարեզում է զարմացնում: Իր ձեռքով կարած բազմաթիվ գեղեցիկ զգեստների և շորերի թվում կար նաև մի համերգային զգեստ (tuxedo), որը նա պատրաստել էր մի մարդու համար, որին շարունակում էր սիրել՝ Լուի Արմսթրոնգի համար:
Այդ զգեստի ներկայացման արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում: Արմսթրոնգը հավաքվածներին ներկայացավ գոհունակության ժպիտը դեմքին... Բոլորը շնորհավորում էին Լիլին և միևնույն ժամանակ խնդրում դաշնամուր նվագել: Տարիներ անց Լիլ Հարդինը կխոստովանի, որ այդ երեկո նա հասկացավ, որ չի կարող իրեն կտրել երաժշտությունից: Եվ նա նորից սկսեց նվազել ու երգել: Համերգներ Նյու Յորքում, Չիկագոյում, Եվրոպայում: 1971-ին կյանքից հեռացավ Լուի Արմսթրոնգը: Լիլ Հարդինը խորապես վշտացած էր: Նա Չիկագոյից մեկնեց Նյու Յորք՝ Լուիի հուղարկավորությանը մասնակցելու: Հանգուցյալի այրին՝ Լյուսիլը, Լիլ Հարդինին առաջարկեց գերեզմանոց մեկնել իրենց ընտանեկան մեքենայով:
- Լուին ինձ չէր ների, եթե իմանար, որ ես քեզ չնստեցրի այս մեքենան,- ասաց նա Լիլին:
Լիլ Հարդինը վերադարձավ Չիկագո, և մեկ ամիս անց նա մասնակցում էր Արմսթրոնգի հիշատակին նվիրված հեռուստահամերգին: Հենց կատարման պահին նա կորցրեց գիտակցությունը: Մեկ ժամ անց Լիլ Հարդին Արմսթրոնգը վախճանվեց: 1971-ի օգոստոսի 27-ն էր, նա 73 տարեկան էր:
Mary Lou Williams (1910-1981)

Մերի Լուն հաստատվեց Նյու Յորքում, որտեղ երիտասարդ, տաղանդաշատ Դիզի Գիլեսփին, Թելոնիուս Մոնքը, Չարլի Փարքերը սիրով համագործակցում էին Մերի Լուի հետ՝ նրան համարելով իրենց ուսուցիչն ու խորհրդատուն: Նրա շատ հագեցված ստեղծագործական կյանքի ժամանակը բաշխվում էր դաշնակահարության, գործիքավորման, դասավանդման միջև: Մերի Լու Ուիլյամսը մեծ նվիրում էր ցուցաբերում իր կաթոլիկ հավատքին: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ գրված են հոգևոր թեմաներով, որոնց մասին նա խոսում է մեծ խանդաղատանքով:
- Նվագելիս ես աղոթում եմ իմ մատների օգնությամբ և ձգտում եմ իմ դաշնամուրի ձայնով դիպչել մարդկանց հոգիներին:
Մերի Լու Ուիլյամսի ստեղծագործական կյանքը զարդարում են նրա ելույթները "Monterey" ջազ փառատոնում (1971), դաշնակահար Սեսիլ Թեյլորի հետ երկու դաշնամուրներով համերգը՝ կայացած Քարնեգի Հոլում (1977), համերգ Սպիտակ Տանը՝ նախագահ Ջիմի Քարտերի ներկայությամբ (1978): Նա բազմաթիվ մրցանակների և տիտղոսների է արժանացել, 1971-ին ներկայացվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում: Նրա վերջին՝ "Solo Recital" (Montreux Jazz Festival, 1978-Live) սկավառակը մեզ ներկայացնում է դաշնակահարուհու ոճային ողջ ներկապնակը՝ spiritual, ragtime, blues, swing, և գնահատողներն այն ունկնդրում են մեկ շնչով:
Billie Holiday (1915-1959)

Ella Fitzgerald (1917-1996)

Այո', Էլլա Ֆիցջերալդը գտավ իր դեղին զամբյուղը. 20 տարեկանում նրան սիրում էր ամբողջ Ամերիկան: Լինելով ընդգծված ջազային երգչուհի՝ Էլլան դեռ 1939-ից փորձում էր գտնել շեփորի, սաքսոֆոնի, տրոմբոնի ձայների վոկալ համարժեքները: Եվ փաստորեն փորձելով ձայնով նմանվել այդ գործիքներին՝ նա ստեղծեց իր՝ Էլլա Ֆիցջերալդի "scat" երգեցողության ձևը: "Scat" երգեցողություն կիրառելիս երգիչները սովորաբար բառերի փոխարեն օգտագործում են վանկեր: Իհարկե, "scat" երգեցողությունը գոյություն ուներ մինչև Էլլան, բայց երգչուհին այն զգալիորեն կատարելագործեց և ստեղծեց "scat"-ի՝ իր բառարանը:
Երաժշտական քննադատների բանակի որոշ «կորիֆեյներ» ասում էին, թե Էլլա ֆիցջերալդը միայն «ջազային է» և որ նրա երգեցողությունը չի հուզում այնպես, ինչպես, ասենք, հուզում է Բիլի Հոլիդեյի երգեցողությունը: Կամ որ Էլլան չի կարող զարմացնել իր երևակայության խորությամբ, ինչպես դա անում է Սըրը Վոնը: Արտահայտվում էր նաև միտք, թե Էլլայի երգեցողությունը զուրկ է էմոցիոնալ երգեցողությունից: Ես կտրականապես համաձայն չեմ: Ավելին, համոզված եմ, որ այդ քննադատները, ինչպես սովորաբար պատահում է արվեստում, փոքր-ինչ ուշացումով հասկացան Էլլա Ֆիցջերալդի արվեստի իրական ուժը և խորությունը:
Ունկնդրեք նրա բազմաթիվ ձայնագրությունները, որոնցից հատկապես խորհուրդ կտամ Գերշվինի, Բեռլինի, Քերնի "Song book"-երը: Նրա հմայիչ դուետները Լուի Արմսթրոնգի հետ: Էլլա Ֆիցջերալդի սկավառակները՝ ստեղծված Դյուք էլինգթոնի, Քաունթ Բեյսիի, Օսքար Փեթերսոնի, Ջո Փասի հետ:

«Ջազի առաջին լեդին» կյանքից հեռացավ 1996-ի հունիսի 15-ին՝ 79 տարեկանում: Վերջին անգամ նա բեմահարթակին հայտնվեց 1992-ի դեկտեմբերին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում: Շաքարախտից տառապող երգչուհին բեմ էր բարձրացել աջ ոտքի ոտնաթաթը հեռացնելու վիրահատությունից հետո: Նա երգում էր հաշմասայլակին նստած: Եվ երգում էր ինչպես միշտ հոյակապ: Իսկ 1993-ին՝ երկրորդ վիրահատությունից հետո, երբ անդամատվեցին երգչուհու երկու ոտքերը, նրա բեմական ելույթները դարձան անհնար:
Էլլա Ֆիցջերալդին ծափահարել են ԱՄՆ բոլոր մեծ և փոքր քաղաքներում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում: Նրա զանազան մրցանակների ցուցակը հսկայական է: Էլլան 12 անգամ արժանացել է երաժշտական ամենահեղինակավոր՝ «Գրեմմի» մրցանակի: Էլլան նկարահանվել է չորս երաժշտական կինո¬ֆիլմերում: Նա մի քանի սիրված երգերի հեղինակ է:
Carmen Mcrae (1920-1994)

Dianne Reeves (1956)

Melba Liston (1926-1999)

Toshiko Akiyoshi (1929)

Diana Krall (1964)

Terri Lyne Carrington (1965)

Հեղինակ՝ Արմեն Թութունջյան
newmag #06

Տարածել