Ջազի 10-ը ամենակարող վիրտուոզները
Ջազն ունակ է ամեն ինչի: Զգացե՞լ եք տխրության պահերին ինչպես է նստում կողքիդ, մեղմ շշնջում, հետո խրոխտանում ու ստիպում պարել: Ջազը պարզապես երաժշտական ուղղություն չէ: Տրամադրություն է, որը մեզ տեղափոխում է սվինգի և իմպրովիզի հիանալի աշխարհ:
Լուի Արմսթրոնգ (1901-1971 )
Լուի Արմսթրոնգը ծնվել է Նոր Օռլեանի աղքատ սևամորթների թաղամասում: Առաջին երաժշտական դասերը ստացել է ուղղիչ գաղութում, որտեղ նա հայտնվել էր Նոր տարվա գիշերը ատրճանակով կրակելու համար: Ատրճանակը փոքրիկ Լուին գողացել էր այն ոստիկանից, որը նրա մոր հաճախորդն էր (կարծում եմ կռահեցիք, թե Արմսթրոնգի մայրն ինչով էր փող վաստակում): Ուղղիչ գաղությում Լուին դարձավ տեղական հոգևոր նվագախմբի անդամ: Այնտեղ էլ սովորեց նվագել ծնծղա, ալտ ու կլարնետ: Երաժշտության հանդեպ նրա սերն ու անկոտրում համռությունը հանգեցրին նրան, որ մենք հիմա պարտավոր ենք իմանալ ջազի լեգենդի մասին ամեն ինչ:
http://soundcloud.com/user4914408/louis-armstrong-what-a
Բիլի Հոլիդեյ (1915-1953 )
Նա ուղղակիրորեն ստեղծեց ջազային վոկալի նոր ոճ: Այսօր հենց բիլիհոլիդեյյան կատարումն է համարվում դասական ջազային վոկալ: Նրա իրական անունը Էլեոնորա Ֆեյգան է: Ծնվել է Ֆիլադելֆիայում. մայրն այդ ժամանակ 18 տարեկան էր, հայրը`16: էլեոնորան 1928-ին տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ էլ մոր հետ ձերբակալվեց մարմնավաճառության մեղադրանքով: 30-ականներից սկսեց ելույթ ունենալ գիշերային ակումբներում, հետո նաև կաբարեներում: 50-ականներին Էլեոնորան դարձավ Բիլի ու ճանաչում ձեռք բերեց: 30 տարեկանում երգչուհին սկսեց տրվեց ալկոհոլին ու թմրադեղերին: Խմիչքի կործանարար հետևանքը զգացվեց Հոլիդեյի ձայնի վրա, բայց նույնիսկ կարճատև ստեղծագործական կյանքը Բիլի Հոլիդեյին չխանգարեց դառնալ ջազի լեգենդ:
http://soundcloud.com/faviola-aguilar-1/billie-holiday-ill-be-seeing
Էլլա Ֆիցջերալդ (1917-1996 )
3 օկտավա դիապազոնով ձայնի տիրուհին ծնունդով Վիրջինյա նահանգից է: Էլլան մեծացել է ծայրահեղ աղքատ, աստվածավախ և օրինակելի ընտանիքում: 14 տարեկանում` մոր մահից հետո, աղջիկը թողեց դպրոցը և խորթ հոր հետ տարաձայնությունների պատճառով տեղափովեց մորաքրոջ մոտ: Սկսեց նրա հետ պահակություն անել հասարակաց տանը ու կապվեց մաֆիայի հետ: Անչափահաս աղջնակով շուտով հետաքրքվեց ոստիկանությունը: Ֆիցջերալդին ուղարկեցին Հուդզոնի ինտերնատ, որտեղից Էլլան փախավ` որոշ ժամանակով դառնալով անտուն թափռական: Առաջին անգամ Էլլա Ֆիցջերալդի ձայնը բեմից հնչեց 1934-ին, երբ նա Amateur Night մրցույթում երկու երգ կատարեց: Դա էլ բավական էր, որ սկսվեր երկարամյա ու գլխապտույտ ստեղծագործական ուղին:
http://soundcloud.com/kiyaaa/ella-fitzgerald-hey-jude
Ռեյ Չարլզ (1930-2004 )
Ջազ-բլյուզի հանճարը ծնվել է Ջորջիայում, աղքատ ընտանիքում: Ռեյը հիշում էր. «Բոլոր սևամորթներից էլ ամենացածր աստիճանում էինք, մեզնից ներքև միայն հողն էր»: Ռեյը 5 տարեկան էր, երբ եղբայրը խեղդվեց փողոցում դրված լոգարանում: Գուցե այդ հոգեբանական ցնցումն էր պատճառը, որ մինչև յոթ տարեկան Ռեյը աստիճանաբար կուրացավ: Ռեյ Չարլզն արժանցել է 17 Գրեմմիի, հայտնվել է ռոքընռոլի, ջազի, քաունթրիի ու բլյուզի փառքի սրահներում:
http://soundcloud.com/sinem-uysal/ray-charles-i-got-a-woman
Սառա Վոն (1924-1990 )
Ջազ վոկալի թագուհին ծնվել է Կալիֆոռնիայում: Սառան համարվում է 20-րդ դարի լավագույն ձայնը: Երգչուհին սակայն դժգոհում էր, երբ իրեն ջազային կատարող էին համարում: Նա համոզված էր՝ իր դիապազոնն ավելի մեծ է: Իրականում չէր սխալում, տարիների ընթացքում Սառա Վոնի ձայնը ավելի դիպուկ, խորը ու ազդեցիկ էր դառնում: Նրա սիրած ջազային հնարքը գլիսանդոն էր` արագ, բայց հարթ անցումը օկտավաներով:
http://soundcloud.com/pupayildizi/sarah-vaughan-lullaby-of-1
Դիզի Գիլեսպի (1917-1993 )
Դիզին վիրտուոզ փողահար է, կոմպոզիտոր ու վոկալիստ, բիբոպ ոճի հիմանդիրներից մեկը: «Դիզի» անվանումը, որ անգլերենից թարգամանաբար նշանակում է գլխապտույտ, երաժիշտը ստացել է դեռ մանկուց՝ իր չարաճճիությունների համար: Դիզին տրամբոնի վարպետությունը սովորել է Լորինբուրգի ինստիտուտում: Բացի այդ, հրաշալի նվագում է դաշնամուր և հարվածային գործիքներ:
http://soundcloud.com/toondegouw/dizzy-gillespie-lorraine
Չառլի Փարքեր (1920 -1955 )
Չառլի Փարքերը սաքսոֆոն նվագել գիտեր 11 տարեկանից և իր օրինակով ապացուցեց՝ գլխավորը փորձառությունն է. Չառլին սաքսոֆոն էր պարապում օրը 15 ժամ: Ու դարձավ բիբոպի հիմադիր հայրերից մեկը: Փարքերը առհասարակ մեծ ազդեցություն ունի ջազ-արվեստի վրա: Բայց հերոինից կախվածությունը նրա կարիերան ժամանակից շուտ ընդհատեց: Չնայած բուժման կուրս անցավ, բայց այդպես էլ չկարողացավ վերագտնելնախկին եռանդն ու ջազային կիրքը:
http://soundcloud.com/kelvin-potosi/charlie-parker-my-old-flame-1
Մայլս Դևիս (1926 -1991 )
Մայլս Դևիսը ֆյուժընի կնքահայրն է: Որոշ ժամանակ Մայլսը աշխատել է Փարքերի քառյակում, որտեղ էլ կատարելագործել է իր անհատական հնչողությունը: Մայլս Դևիսի դիսկոգրաֆաիան լսելով կարելի է տեսնել ջազի զարգացման ամբողջ պատմությունը: Մայլսի յուրահատկությունն այն էր, որ չէր սահմանափակվում որևէ ոճով. սա նրան դարձրեց իրավամբ Մեծ ջազմեն:
http://soundcloud.com/milesdavisofficial/summertime
Ջանգո Ռեյնհարդ (1912-1953)
Ֆրանսիական ջազի գնչու ասպետը ջազի պատմության լավագույն ջազ-կիթառահարներից է: Գեղեցիկ, խարիզմատիկ, անկեղծ ու անկրկնելի Ռեյնհարդը կարծես իսպանական վեպի հերոս լիներ: Ծնվել էր Բելգիայի գնչուական ճամբարում: 18 տարեկանում նրա ձախ ձեռքը հրդեհի ժամանակ այրվել էր ու հաշմվել: Ջանգոն կիթառը ձախով էր նվագում ու այնպես արագ էր անում դա, որ անհնար է լսելիս գլխապտույտ չզգալ: Ջանգոն մահացավ 43 տարեկանում`սրտի անբավարարվածությունից: Ջանգո Ռեյնհարդը եվրոպական ջազի խորհրդանիշն է:
http://soundcloud.com/quentingouraud/minor-swing-django-reinhardt
Պաոլո Կոնտե (1937)
Սենյոր Կոնտեն երգում է, դաշնամուր նվագում, երաժշտություն գրում, պոեզիա ստեղծում, կտավներ նկարում ու իրավաբանությամբ զբաղվում: Տաղանդաշատ իտալացին, որ ծնվել էր Աստա գյուղաքաղաքում, մինչև 40 տարեկանը ինքն էլ չգիտեր, որ դառնալու է համաեվրոպական ջազի կենդանի լեգենդը: Փաստաբանությունից մահու չափ հոգնած Կոնտեն իր գրած երգով 1967-ին հայտնվեց Ադրիանո Չելենտանոյի ձայնագրման ստուդիայում: La Coppia piu' bella del mondo երգը էստրադային հնչեղություն ստացավ ու դարձավ հիթ: Մի քանի տարի իտալական բեմի կամակոր տղամարդու թիկունքում ստեղծագործելուց հետո, Պաոլոն սկսեց սոլո կարիերան: Նրա իտալական ջազը կրում է ազնավուրյան կիրքն ու ժակբրելյան կոշտությունը: Պաոլո Կոնտեի ամենահավատարիմ հանդիսատեսը ոչ թե հայրենի Իտալիայում, կամ հոգեհարազատ Ֆրանսիայում է ապրում, այլ Գերմանիայում:
http://soundcloud.com/calibove/paolo-conte-nina
Հյու Լորի (1959)
Բոլորի սիրելի բժիշկ Հաուսը դեռ հանրահայտ սերիալում է ցույց տվել իր երաժշտական հմտությունները: Նկարահանման հրապարակից դուրս` Հյու Լորին ջազով է ապրում: Ի դեպ, դերասությամբ ու ջազով Հյուն զբաղվում է սպորտային կյանքին զուգահեռ: Նա ակադեմիական թիավարության գծով Անգլիայի չեմպիոն է: Հյու Լորիի երգացանկում շատ են քավըրները, բայց դրանք բրիտանացին կատարում է յուրօրինակ ոճով` իր մեկնաբանությամբ նոր շունչ տալով անցյալում մնացող, բայց դեռ հիասքանչ ջազին:
http://soundcloud.com/user624323196/hugh-laurie-guess-im-a-fool