JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Համագործակցություն «Joomag»-ի հետ. Հայաստանի զարգա

Համագործակցություն «Joomag»-ի հետ. Հայաստանի զարգացման հիմնադրամն անցնում է թվայնացման

Հայաստանի զարգացման հիմնադրամը համագործակցություն է սկսում «Joomag»-ի հետ, որի նորարար գործիքներով մշակվել է այս հաղորդագրությունը՝ https://joom.ag/ff2L։ ՀԶՀ Մարքեթիգի թիմն այսուհետև օգտագործելու է «Joomag»-ի տրամադրած առցանց գործիքները՝ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտները բնութագրող ինտերակտիվ նյութեր ստեղծելու և տարածելու համար։ Թվային հրապարակումներից մի քանիսն արդեն հասանելի են բոլորին՝ https://goo.gl/Bjf1an։
 
www.joomag.com գերհզոր թվային հարթակից օգտվում են «Huffington Post», «Cosmopolitan», «Elle», «Harper’s Bazaar», «Vogue», «Levi’s», «IBM», «KFC» և ավելի քան կես միլիոն մեծ ու փոքր այլ բիզնեսներ՝ հրապարակումների առցանց ստեղծման, տարածման, վերահսկման և վաճառքի համար: Ընկերությունը հիմնադրվել է 2009թ․ Սիլիկոնյան հովտում՝ 4 հայ ծրագրավորողների կողմից։ «Joomag»-ը համակողմանի լուծումներ է առաջարկում մեծ և փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման և կորպորատիվ հաղորդակցության պահանջների բավարարման համար։
 
«Joomag»-ի գործիքներով հնարավոր է ձևավորել և ավելի ինտերակտիվ դարձնել ցանկացած  նյութ: Օրինակ, օնլայն խմբագրիչի միջոցով նյութը կարելի է հարստացնել տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիայով, տեսադարանով, հղումներով և այլն:
 
«Միջազգային մասնագետների, ներդրողների, գործարարների շրջանում սա նյութերի տարածման, վերլուծությունների, հետադարձ կապի ապահովման արդյունավետ ու նորարար միջոց է, ինչն օգտակար կլինի հիմնադրամի մասնագետների և մեր ծրագրերով հետաքրքրվածների համար»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
 
«Մենք ցանկանում ենք մեր լուման ներդնել Հայաստանի թվայնացման գործում։ Սա կօգնի ավելի ինտերակտիվ կերպով ներկայացնել թվային նյութերը և լինել մրցակցային՝ թվային կոնտենտի դաշտում»,- նշել է «Joomag» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Տիգրան Բադալյանը։
 
 

Տարածել