ՉԵՄՊԻՈՆ. Ժոզե Մոուրինիո. Եվրոպայի ֆուտբոլի ամենակատաղած մարզիչն` այլ մոլորակից
Նա սկսեց ստվերում: Ու երբ հնարավորություն ընձեռվեց, չդարձավ պարզապես լավագույնը: Դարձավ անկրկնելին: Որ երկիր էլ գնա, ինչ թիմ էլ ղեկավարի, նրա տղաները պատրաստ են ամեն ինչի` հանուն նրա. «Ես Եվրոպայի չեմպիոնն եմ: Ես ճակատամարտ եմ շահել: Կարծում եմ` ես յուրահատուկ եմ»:
Սուպերխարիզմատիկ, սուպերինքնավստահ ու սուպերհամարձակ: Ո՞վ է իրականում նա` այդ անհասկանալի մարզիչն այլ մոլորակից:
Սադոն Պորտուգալիայի ամենամեծ գետերից մեկն է, Սետուբալը` մայրաքաղաք Լիսաբոնից 40 կմ հեռու գտնվող ամենափոքր ծովափնյա քաղաքը: Ֆուտբոլի ամենայուրահատուկ մարդը 1963 թվականին ծնվել է հենց այնտեղ` Սադո գետի ափին՝ Սանտուբալ քաղաքում: Հայրը Պորտուգալիայի հավաքականի դարպասապահն էր: Ֆելիքս Մոուրինիոն փոքրիկ Ժոզեի հետ չի խաղացել, դպրոց չի ուղեկցել: Տղայի մանկությունը հոր կողքով անցել է մրցակցի գնդակի արագությամբ ու չի դիպել իրեն:
Վտանգավոր 16 տարեկանում էր: Հայրն արդեն ավարտել էր կարիերան, մարզիչ էր աշխատում: Մայրը ամուսնուն համոզեց տղային էլ մարզումների տանել: 16 տարեկանից արդեն հոր ակտիվ օգնականն էր: Շրջում էր երկրով մեկ, ուսումնասիրում էր մրցակիցներին, գրառումներ անում հոր համար:
esquire.co.uk
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)