Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են Մեգան Մակդոնալդի հայտնի շարքը հայերեն. Ջուդի Մուդին տրամ չունի (թրեյլեր)
08/27/2026
Երազ» մատենաշարը սկսում է նոր շարք. Մեգան Մակդոնալդի «Ջուդի Մուդին», որի պատմությունները թարգմանվել են 18 լեզուներով և ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 7 միլիոն օրինակով։ Այժմ Մակդոնալդի սիրելի հերոսուհուն կճանաչեն նաև հայ ընթերցասերները։ Առաջին գիրքը Ջուդի տրամադրության, ավելի շուտ տրամադրություն չունենալու մասին է։
Ջուդի Մուդին միշտ ինչ-որ տրամադրության մեջ է։ Նա տրամադրության աղջիկ է՝ համարձակ, չարաճճի, ինքնավստահ ու անկանխատեսելի։ Ջուդին չի վախենում տարբերվելուց, սիրում է փորձել նորը, ունի սեփական կարծիքը և վստահ է՝ իր նման աղջիկների համար ձանձրանալը պարզապես տարբերակ չէ։
Ջուդի Մուդիի տրամադրությունը գերադրական աստիճանի վատ է։ Նա պետք է ընտելանա նոր դպրոցական գրասեղանին ու նոր դասարանին։ Նոր սեղանի վրա չի լինելու իր անունով արմադիլոյի ստիկերը, չի լինելու Ռոջեր անունով մացառախոզը։ Իսկ ամենավատն այն է, որ Ջուդիին նստեցնելու են առաջին շարքում, որտեղ միստր Թոդը հեշտությամբ կտեսնի՝ ինչպես է նա երկտող փոխանցում իր մտերիմ ընկերուհուն՝ Ռոքիին։
Բայց Ջուդիի կյանքում միայն վատ տրամադրություններ չեն։ Նա երազում է բժիշկ դառնալ, ունի փոքր եղբայր, որի վրա կարելի է «բժշկական փորձեր» անել, նոր ու շատ հետաքրքիր ընտանի կենդանի և կպչուն սպեղանիների հսկայական հավաքածու։
Ջուդին ինքնավստահ է, համարձակ և միշտ պատրաստ է պաշտպանել սեփական կարծիքը։ Երբ միստր Թոդը դասարանին յուրահատուկ նախագիծ է հանձնարարում, Ջուդին վերջապես ստանում է իր ուժեղ կողմերը ցույց տալու հնարավորությունը։
«Ջուդի Մուդին տրամ չունի» գիրքը սովորական օրերը դարձնում է արտասովոր։ Հումորով ու արկածներով լի պատմությունն ընթերցողին կծանոթացնի Ջուդիի անսահման երևակայությանը, հումորին և անսպասելի որոշումներին, որոնք անցնում են ամենօրյա փոքրիկ ու մեծ արկածների միջով։
Գրքում երեխաները կծանոթանան Ջուդիի ընտանիքին ու ընկերներին՝ նրա փոքրիկ, «ձանձրացող» եղբորը՝ Հոտուկին, լավագույն ընկերուհուն՝ Ռոքիին և «նյարդայնացնող» ընկերոջը՝ Ֆրենկ Փերլիին։ Նրանք միասին կհայտնվեն զվարճալի իրավիճակներում, կվիճեն, կծիծաղեն, կփորձեն լուծումներ գտնել և, իհարկե, կանցնեն տրամադրության ամենատարբեր փուլերի միջով։
Մեգան Մակդոնալդի գիրքը հատկապես կհետաքրքրի այն երեխաներին, որոնք երբեմն լավ տրամ չունեն, բայց պատրաստ են իրենց օրը լցնել հետաքրքիր պատմություններով։
Ջուդին մի աղջիկ է, որը նույնիսկ ամենասովորական օրն է կարողանում դարձնել անսովոր, զվարճալի ու հիշարժան։ Հեղինակը Մեգան Մակդոնալդն է։ Ամերիկացի մանկագիրը մեծացել է բազմազավակ ընտանիքում, որտեղ պատմություններ պատմելն ու կատակներ անելն առօրյայի մի մասն էին։ Մանկուց Մեգանը սիրել է կարդալ և սկսել է սեփական պատմությունները գրել մոր աջակցությամբ։
Նա սովորել է Օբերլին քոլեջում՝ ստանալով անգլերենի և գրականության բակալավրի աստիճան՝ մանկագրություն մասնագիտացմամբ։ Հետագայում Փիթսբուրգի համալսարանում ստացել է գրադարանագիտության մագիստրոսի աստիճան։ Մինչև գրող դառնալը Մակդոնալդն աշխատել է գրախանութում, եղել է գրադարանավար, թանգարանի էքսկուրսավար և հեքիաթասաց։
1999 թվականին լույս տեսած «Ջուդի Մուդի» շարքի առաջին գիրքը դարձավ նրա ամենահայտնի ստեղծագործությունը։ Ջուդիի համարձակ, չարաճճի ու անկանխատեսելի կերպարը սիրվեց ամբողջ աշխարհում։ Շարքի գրքերը թարգմանվել են 18 լեզուներով և վաճառվել ավելի քան 7 միլիոն օրինակով։
Մեգան Մակդոնալդը նաև «Ջուդի Մուդին և Հոտուկը», «Ջուդի Մուդին և ընկերները» շարքերի, ինչպես նաև մանկական բազմաթիվ այլ գրքերի հեղինակ է։
Գրքի նկարազարդող Փիթեր Ռեյնոլդսը պատկերազարդել է «Ջուդի Մուդին և Հոտուկը» շարքը և հեղինակել է բազմաթիվ հայտնի գրքեր, այդ թվում՝ «Կետը», «Միջակը» և «Երկնքի գույնը» եռագրությունը։ Նա նաև գրավաճառ է, խաղավար և մանկավարժ։
Պատկերազարդ վեպը նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար։ Թարգմանիչ՝ Լիլիթ Գրիգորյան, գրքի գործընկեր՝ Yeraz Projects։
Մեգան Մակդոնալդ
5800 ֏
Նկարագրություն
Ջուդի Մուդիի տրամադրությունը վատ էր, գերադրական աստիճանի վատ. պետք է ընտելանար դպրոցական նոր գրասեղանին ու նոր դասարանին։ Այդ գրասեղանի վրա չէր լինելու իր անունով արմադիլոյի ստիկերը, չէր լինելու Ռոջեր անունով մացառախոզը։ Ու, իհարկե, իր բախտից՝ նստեցնելու էին առաջին շարքում, որտեղից միստր Թոդն ամեն անգամ տեսնելու էր, որ ինքը երկտող է փոխանցում մտերիմ ընկերուհուն՝ Ռոքիին։
Բժիշկ դառնալու երազանքով ապրող Ջուդին ունի փոքր եղբայր, որի վրա կարելի է «բժշկական փորձեր» անել, նոր, շատ հետաքրքիր մի ընտանի կենդանի և կպչուն սպեղանիների հսկայական հավաքածու։ Ջուդին ինքնավստահ, համարձակ ու սեփական կարծիքն ունեցող աղջնակ է։ Եվ երբ միստր Թոդը հանձնարարում է մի յուրահատուկ նախագիծ անել, նա վերջապես իր ուժեղ կողմերը ցույց տալու հնարավորություն է ստանում։ Մեգան Մակդոնալդի՝ հումորով լի գիրքը զվարճալի ու գրավիչ ընթերցանության է մղում երեխաներին, հատկապես երբ մի փոքր «անտրամ» են։
Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը «Երազ» մատենաշարով ներկայացնում են Ա․ Ֆ․ Սթեդմանի «Սկանդարը և ուրվական հեծյալը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի երկրորդ գիրքը (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)