Կանադայի վարչապետը մորուք է պահել, որն էլ Թվիթերում էջ ունի
Հոկտեմբերին Կանադայի վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո Ջասթին Տրյուդոն այս տարվա հունվարին նոր տեսքով է ներկայացել: Նրա մորուքով լուսանկարն առաջինը համացանցում հրապարակել է նրա լուսանկարիչը:
Ինստագրամյան հրապարակումը մեկնաբանել են բազմաթիվ օգտատերեր: Մարդկանց մի մասը հավանել է վարչապետի նոր տեսքը, մյուս մասն էլ հարցրել՝ բայց ինչո՞ւ։ #trudeaubeard հեշթեգը տարածվել է Twitter-ում: «Ջասթին Տրյուդոյի մորուքը» անվամբ էլ սոցցանցում էջ է բացվել:
[embed]https://twitter.com/TrudeauBeard[/embed]
Արտասահմանյան որոշ հրապարակումներում գրվում է, որ մորուքը կարող է շատ բան պատմել քաղաքական գործչի մասին։ Հնարավոր է, որ Թրյուդոն իր նոր կերպարով փորձում է մարդկանց մոտ ավելի լուրջ տպավորություն թողնել:
Կանադայի վարչապետը միշտ սափրվել է, նրա գրասենյակը չի հայտնել, թե 48-ամյա Թրյուդոն մտադի՞ր է պահել նոր տեսքը, թե՞ ոչ:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան