Ընտանեկան հարցերի Կանա ուսումնական կենտրոնը մեկ տարեկան է. ինչո՞վ է այն բացառիկ
Ընտանիքը պլանավորում, հղիության ընթացքից մինչև երեխայի ճիշտ դաստիարակություն` այս պարադոքսալ շղթայի ամբողջ ընթացքում կուտակվում են կենցաղից մինչև խորը հոգեբանական հարցեր: Շատերը չկարողանալով գտնել ճիշտ կամ իրենց բավարարող պատասխանը` կամ ընտանիք չեն կազմում, կամ էլ հետագայում լուրջ խնդիրների առաջ են կանգնում:
Մեկ տարի առաջ Արարատյան հայրապետական թեմը հիմնեց «Կանա» ուսումնական կենտրոնը, որտեղ կպատասխանեին այդ բոլոր հարցերին: Ժամանակի ընթացքում կենտրոնում սկսեցին ուսուցանել նաև ասեղնագործություն և հայկական գորգագործություն: Դազգահն էլ արդեն տեղադրվել է և կենտրոնի հաճախորդները հանարավորություն ունեն սովորելու հայկական գորգագործության բոլոր նրբությունները: Ուսումնական կենտրոնի անունն էլ պատահական չէ ընտրված: Կանան Աստվածաշնչյան այն քաղաքն է, որտեղ Քրիստոսը գործեց իր առաջին հրաշքը` հարսանիքի ժամանակ ջուրը դարձնելով գինի:
Ուսումնական կենտրոնում արդեն կազմավորված ու կազմավորվող ընտանիքների համար անցկացվում են ընտանեկան դասընթացներ, սովորեցնում են ինչպես պլանավորել ամուսնությունը, բացատրում` մկրտության խորհուրդը և այլն: Կան կրոնական դասընթացներ հատուկ երեխաների համար, որի ժամանակ երեխաները ստանում են քրիստոնեական դաստիարակություն:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)