[InterPress] ԼՂ հակամարտության հարցում ի՞նչ է սպասվում 2019-ին
ԼՂ հակամարտության ենթատեքստում 2019-ը սկսվեց դրական նոտայով: Հունվարի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպեցին Փարիզում: Վերջին 9 ամսում 4-րդ անգամ: Արդյունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի բավական օպտիմիստական մամուլի հաղորդագրությունն էր, որում նշված էր` երկու կողմերը համաձայնել են հստակ քայլեր ձեռնարկել հասարակություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ:
Հստակ քայլեր ձեռնարկել հասարակություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ:
Օրեր անց` հունվարի 22-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում ունեցան Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Սա նրանց ոչ պաշտոնական 3-րդ հանդիպումն էր Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, որն իշխանության բերեց նոր պոպուլյար առաջնորդի: 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին երկու առաջնորդները համաձայնել էին նվազեցնել սահմանային լարվածությունը և ստեղծել ուղիղ կապ:
Համաձայնել էին նվազեցնել սահմանային լարվածությունը և ստեղծել ուղիղ կապ:
Հայաստանում թավշյա հեղափոխությունը առիթ դարձավ, որ Կովկասում զարգացումներին հետևողները հետաքրքրվեն` արդյոք դա թարմ օդ կհաղորդի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ 2016թ-ի ապրիլին 4-օրյա պատերազմը ավելի խորացրեց հակամարտության անվտագային դիլեման և հասարակություններն ավելի հեռացրեց իրարից: Զարմանալի չէ, որ հատկապես արտասահմանցի դիտորդներն ակնկալում են հանդիպումների նոր շրջափուլ: Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների շրջանում արձագանքները սկեպտիկ են:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)