Պարզվել է այն մայր ու աղջկա իրական պատմությունը, ովքեր օգնություն էին խնդրում վարչապետից
Ի՞ՆՉ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ
Ամեն ինչ թալանել են, հետապնդում են ոստիկանները, տուն չունեն, մնացել են փողոցում` սա ասելով տարեց կինն ու նրա աղջիկը անցած տարի հոկտեմբերին կանգնեցրին Կարեն Կարապետյանին, մինչև վերջինս կհասցներ մեքենա նստել հայ-ռուսական գործակցությանը նվիրված ֆորումից հետո:
[embed]http://www.youtube.com/watch?v=gA4nSmVTmkY[/embed]
Ի՞ՆՉ ԱՐՎԵՑ
Վարչապետը լսեց բողոքող քաղաքացիներին, խոստացավ օգնել, լուծել բնակարանի հարցը: Գեղարքունիքի մարզպետին կառավարության ղեկավարը հանձնարարել էր ուսումնասիրել ընտանիքի սոցիալական խնդիրները և անհրաժեշտ օգնություն տրամարդրել:
Ի՞ՆՉ ՊԱՐԶՎԵՑ
Սվետան և նրա դուստրն իրականում ունեն բնակարան: Այդ բնակարանը մինչև այժմ էլ կա և գրանցված է հենց նրանց անունով: Մայր ու դուստր հաշվառված են Գավառ քաղաքի Ազատության 25/41 հասցեում: Մուրացկանության և այլ պատճառներով արդեն երկու տարի նրանք այդ բնակարանում չեն ապրում:
Ի՞ՆՉ ԷՐ ԵՂԵԼ
Երկու անձից բաղկացած Սվետա Դավթյանի ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: Մինչև 2015- մարտ ամիսը ներառյալ ստացել է ընտանեկան նպաստ, բայց մարտին չեն ներկայացել հերթական փաստագրման, քանի որ բացակայել են քաղաքից: Նույն պատճառով դադարեցվել է նաև նրա կենսաթոշակի վճարումը: Մեկ տարի չեն ստացել կենսաթոշակը:
5 խոստում վարչապետից, որոնք Կարեն Կարապետյանը խոստացել է կյանքի կոչել այս տարի
ՀԻՄԱ ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ԱՆՏՈՒՆ» ԿԱՆԱՅՔ
Սվետա Դավթյանը 38 տարեկան է, 2-րդ խմբի հաշմանդամ է: Գրանցված է Գավառի Բժշկական կենտրոնում «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» ախտորոշումով: 2015-ի նոյեմբերի 2-ին դուրս է եկել «Գավառի պոլիկլինիկայի» հաշվառումից: Այժմ հաշվառված է «Արմենին» Բժշկական Կենտրոնում:
ՀՆԱՐԱՎՈ՞Ր է ՕԳՆԵԼ
Շիզոֆրենիայով տառապող Սվետային ու նրա դստերը հնարավոր չէ օգնել, այն պարզ պատճառով, որ նրանք անընդհատ տեղափոխվում են: Նրանք ունեն տուն, Սվետային հասնում է և ընտանեկան նպաստ և թոշակ: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ նա ներկայանա որևէ սոցիալական ծառայության կենտրոն: