FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Երկու քարի արանքում. ԱՄՆ-ն սահմանափակել է «Կասպերս

Երկու քարի արանքում. ԱՄՆ-ն սահմանափակել է «Կասպերսկի Լաբորատորիայի» հնարավորությունները

Ելնելով անվտանգության նկատառումներից, ԱՄՆ կառավարությունը սահմանափակել է «Կասպերսկի Լաբորատորիայի» արտադրանքի վաճառքը։ Ամերիկան այդ ընկերության կասկածում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հետ գաղտնի կապերի մեջ։ «Կասպերսկիին» նույնիսկ չփրկեց ԱՄՆ-ին իր ծրագրերի գաղտնագրերը տալու առաջարկը։
Մինչև հիմա ընկերությունն այն միակ մատակարարներից էր, որն ընդհանուր համաձայնություն ուներ կառավարության բոլորենթակառուցվածքների հետ: Նոր համաձայնությամբ Կասպերսկին պետք է յուրաքանչյուրի հետ առանձին համաձայնություն ունենա: Ֆորմալ խնդիրը այն է, որ ԱՄՆ իշխանությունները որոշել են, որ հանուն կառավարական ենթակառուցվածքների և կապերի ամբողջականության և անվտանգության, անհրաժեշտ է սահմանափակել Կասպերսկիի հնարավորութունները: Սենատում քննարկում են ամբողջությամբ արգելել Կասպերսկիի արտադրանքի օգտագործումը ԱՄՆ Զինված Ուժերում:
Այս որոշումների պատճառով Կասպերսկին կարող է կորցնել բազմաթիվ հաճախորդների: Անտիվիրուսը պարզապես հայտնի չէ Միացյալ նահանգներում, այն տարիների ընթացքում Ամերիկայում հատուկ հարաբերություններ է ունեցել իշխանությունների հետ; Ընկերությունը առանձին բաժին ունի, որը ծրագրեր է ստեղծում բացառապես միայն ամերիկյան կառավարական ենթակառուցվածքների համար:
Հիմա Անտիվրուսային ընկերությանը կասկածում են ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ: 2017-ի հունիսին Կասպերսկի Լաբորատորիայի աշխատակիցեները կանչվել էին ՀԴԲ: Հարցերը վերաբերում էին, թե որքանով է ընկերության ամերիկյան բաժինը հաշվետուՄոսկվայի առաջ: Հետո հրապարակվեց Bloomberg-ի հետազոտությունը, որտեղ փաստվում է, որ Անտիվիրուսային ընկերությունը ոչ միայն կատարում է հատուկ ծառայությունների պահանջները, այլ նաև օգնում է հատուկ ծրագրերում:
MEDUZA

Տարածել