FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

ԱՄՆ նախագահի կանացի ձայնը կամ Սպիտակ տան իրական առ

ԱՄՆ նախագահի կանացի ձայնը կամ Սպիտակ տան իրական առաջին ու սկանդալային տիկինը

Փետրվարի 8-ին Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը CNN-ի եթերում ևս մեկ անգամ ասաց, թե նոր նախագահն, ինչ կապ ունի Վլադիմիր Պուտի հետ:  Նա հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը շատ քիչ գիտի Պուտինին, բայց Սպիտակ տունը պատրաստ է գործակցել Կրեմլի հետ` ահաբեկիչների դեմ պայքարում, մասնավորապես, Իսլամական պետության դեմ:
Քոնուեյի խոսքերը ծանրակշիռ են: Հայտնի է, որ Թրամփը նրան լսում է: Ասում են, որ Սթիվ Բենոնը ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբը ղեկավարել համաձայնել էր պայմանով, որ այն կկիսի հենց տիկին Քոնուեյի հետ:  Այնուամենայնիվ, քչերն են պատրաստ քննարկել տիկնոջ պրոֆեսիոնալ հատկանիշները:

The Hollywood Reporter-ը Քելիեն Քոնուեյին կոչեց տորեադոր (մատադոր): Նա անընդհատ ուշադրություն է գրավում վիճելի հայտարարություններով ու աչքի ընկնող հագուստներով: Երդմնակալության օրը նրա հագուկապը Մելանիա Թրամփի հագուստին հավասար աղմուկ բարձրացրեց: Ամերիկայի դրոշի գույներով Gucci-իի արտասովոր կիտելը, հավանաբար, հայրենասիրական մեսիջ էր, այն, կարծես, լոզունգ լիներ` «Make America Great Again»: NBC-ի հարցին, թե ինչ էր դա իրականում, տիկին Քոնուեյը կարճ պատասխանեց` «Ահ, այն պարզապես, Gucci էր»: Մի քանի վայրկյանից նա ավելացրել էր.  «Այն Թրամփի հեղափոխության համազգեստն էր»: Ավելի ուշ, մեկ այլ հարցազրույցի ժամանակ նա ասել էր. «Ցավում եմ, որ վիրավորել եմ սև տաբատների սիրահարներին`իրենց կյանք բերելով մի քիչ գույն»: Իրականում, ո՞վ է Սպիտակ տանը լավ տեղավորված ու հակաֆեմինիստական նախագահի կանացի ձայնը դարձած կերպարը: 

Քելիեն Քոնուեյի աղջկական ազգանունը Ֆիցպատրիկ է, մեծացել է Նյու-Ջերսիի փոքրիկ Ատկո քաղաքում: Իռլանդա-իտալական կաթոլիկ ընտանիքի աղջկան մեծացրել են չորս կանայք` մայրը, տատիկն ու երկու մորաքույրները: Ծնողները բաժանված էին: Քոնուեյի հարազատ քաղաքն անվանում են աշխարհի «հապալասի մայրաքաղաքը», և 1987 թվականին Քոնուեյը  հաղթեց հապալաս հավաքելու մրցույթն ու ստացավ «հապալասի արքայադստեր» տիտղոսը:



Սպիտակ տան N2 մարդը. ավելի ծայրահեղական, քան Թրամփը, ռասիստ ու կնատյաց





17 տարեկանում տեղական թերթի համար գրեց հոդված Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների կոնվենցիաների մասին: Այդ ժամանակ նրան քաղաքականությունն արդեն գրավում էր: Ի վերջո, աղջիկը դարձավ քաղաքագետ, ստացավ նաև իրավաբանի դիպլոմ, աշխատեց մի ընկերությունում, որն անում էր Ռոնալդ Ռեյգանի մասին հասարակական կարծքիների ուսումնասիրություն: Քոնուեյն ուսումնասիրում էր, թե ինչու կանայք չեն ուզում նրա օգտին քվեարկել: Հետո նա աշխատում էր «PR-ի հանրապետական գուրո» անունը ստացած Ֆրանկ Լունցի հետ: Այդ տարիների մասին Քոնուեյը հիշում է, որպես ոլորտում տղամարդկանց տոտալ դոմինանտության տարիներ. «Ես Հանրապետական կուսակցության կին-խորհրդատուն էի,ու երբ գալիս էի ժողովների, թվում էր, տղաներին ընդհատել եմ իրենց իսկ հանդերձարանում»:
1995 թվականին նա ստեղծում է իր խորհրդատվական The Polling Company/Women Trend ընկերությունը: Այն զբաղվում էր կանանց շրջանում քաղաքական ու մարկետինգային ուսումնասիրությամբ: 90-ականներին Քոնուեյը հաճախ էր երևում հեռուստաեթերում,  մասնակցում էր  «Politically Incorrect» շոուին:  Հետաքրքիր է, որ Քոնուեյի ամուսինը` իրավաբան Ջորջ Քոնուեյը  կապ ունի Բիլ Քլինթոնի դեմ դատական հայցերի հետ: Երբ Քլինթոնին դատում էին սեքսուալ հետապնդման համար, այդ դատական պրոցեսի տվյալները Քոնուեյին հասանելի էին:
90-ականներին Քոնուեյը կորպորացիներին խորհրդատվություն էր տալիս, օգնում էր նրանց հասկանալ, թե ինչ են ուզում գնել կանայք: 2005-ին այդ թեմայով գիրք էլ է գրում` «What Women Really Want: How American Women Are Quietly Erasing Political, Racial, Class, and Religious Lines to Change the Way We Live»:  The Washington Post-ը վերջերս նրան հարցրեց, ֆեմինիստ է, թե ոչ, պատասխանը միանշանակ էր` ոչ: Ավելին, Քոնուեյը հայտնեց, որ իր սիրելի պիտակը «մայրիկն է»: Քոնուեյը նույնիսկ ասեց, որ իր կարծիքով ֆեմինիստուհիները աբորտների կողմնակիցներն ու  տղամարդատյաց կանայք են:

Քոնուեյն ունի երեք աղջիկ ու մեկ տղա, դատել է միլիոնավոր մարդկանց, մասնակցել է կանացի տարբեր ակցիաների: Որոշ քաղաքագետներ ու լրատվամիջոցներ նրան կոչում  «վայրի կենդանիներ վարժեցնող», մյուսները վստահ են, որ Քոնուեյը պարզապես լավ է փաթեթավորում ու վաճառում իր խոսքերը բոսսին:
2001-ին Քոնուեյների ընտանիքը գնում է բնակարան Trump World Tower-ում, հենց այդտեղ էլ հինգ տարի հետո ծանոթանում է Թրամփի հետ: 2015-ին Թրամփը նրան առաջարկում է մասնակցել իր նախընտրական արշավին: Քոնույեը միանգամից չի համաձայնում, միայն մեկ տարի անց` 2016-ի հուլիսին նա զբաղեցրեց  Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի գլխավոր խորհրդականի պաշտոնը, իսկ օգոստոսին Քոնուեյն արդեն ԱՄՆ պատմության մեջ Հանրապետական կուսակցության նախընտրական արշավը ղեկավարած առաջին կինն էր: Այս գործից Քոնուեյը լավ է հասկանում, վերջին տարիներն նա հենց դա էր անում, խորհուրդ էր տալիս, ինչպես ստանալ կին ընտրողների ձայները:
Քոնուեյը պաշտպանեց Սպիտակ տան մամուլի խոսնակին, որը  հրապարակավ սխալ թվեր էր հայտնել Թրամփի երդմնակալությանը եկած մարդկանց թվի մասին: Այդ ժամանակ նա ասաց ինտերնետում մեծ տարածում ու մեմ դարձած «alternative facts» («այլընտրանքային փաստեր») իր արտահայտությունը:  Քոնուեյի հակառակորդները նկատեցին, որ այդ տրամաբանությամբ սուտն էլ կարելի է կոչել «այլընտրանքային ճիշտ», իսկ ԱՄՆ-ում այդ ժամանակ ռեկորդային աճ գրանցեց Ջորջ Օրուելի  հակաուտոպիստական «1984» վեպը:

Քոնուեյը միանշանակ աստղ է: Երկրպագուները նրան շրջափակում են, խնդրում ստորագրություն: Նույնիսկ նրան չսիրողները խոստովանում են, որ նա ունի զինաթափ անող ժպիտ ու  վարժ բառախաղ է անում: Մարդիկ, որոնք նրան ճանաչում են, ասում են, որ նա ոչ մի բանի չի հավատում: Լրագրողները նկատում են, որ Քոնուեյը նույնքան փայլուն կաշխատեր, ում կողմնակիցն էլ, որ լիներ: Ընտրություններից ընդամենը կես տարի առաջ Glamour ամսագրին Քոնուեյը հայտնել էր, որ ուրախ կլինի, եթե երկիրը կին ղեկավարի: Այդ հայտարարությունն, ինչպես տեսանք, չխանգարեց նրան, նախագահ դարձնել մի մարդու, ով  կանանց նկատմամբ բավականին կասկածելի վերաբերմունք ունի:  

Աղբյուրն` այստեղ

Տարածել