Քելվին Քուլիջ. Լրագրողների սիրելի նախագահը
ԱՄՆ 30-րդ նախագահ (1923-1929) Քելվին Քուլիջը եղել է ԱՄՆ միակ նախագահը, որը նախագահության ընթացքում 4 անգամ կրճատել է հարկերը: Նա սեփական ելույթների տեքստերը գրող վերջին նախագահն էր: Քուլիջը նախագահ դարձավ ծանր շրջանում, երբ նախորդ վարչակարգի կոռումպացվածությունն ու սկանդալների տարափը խաթարել էին վստահությունը Սպիտակ տան նկատմամբ: Սա նախագահին ստիպում էր հաճախ դիմել ժողովրդահաճո քայլերի ու այդ գործում ակտիվ օգտագործել մամուլը:
Քուլիջը մամուլի հետ աշխատելու վարպետ էր: Նա խոսում էր կարճ, հստակ, փաստարկված և դրանով օգնում էր իր խոսքը հնարավորինս լայն տարածելու ու բոլորին հասկանալի դառնալու գործին: Նա ԱՄՆ առաջին նախագահն էր, որ շաբաթը երկու անգամ մամուլի ասուլիս էր հրավիրում: Նա նաև առաջին նախագահն էր, ում տարեկան ավանդական ելույթը Կոնգրեսում ուղիղ հեռարձակվել է ռադիոյով: Ռադիոյի մասին առաջին օրենքի նախաձեռնողը նույնպես Քելվին Քուլիջն էր:
1925 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված որբ աղջիկները ի նշան երախտագիտության Քելվին Քուլիջին են նվիրել իրենց պատրաստած գորգը: Այն պահվել է Սպիտակ տանը և առաջին անգամ ցուցադրվել միայն 2014 թվականին:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան