FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչու չի կարելի երեխաներին հագցնել ու զուգել մեծահ

Ինչու չի կարելի երեխաներին հագցնել ու զուգել մեծահասակների նման

Ինտերնետի բյութի տարածքը  հուզած վերջին նորությունը բլոգեր Չարլի Ռոուզն է: Նա նկարահանում է վիդեոհոլովակներ` ինչպես շպարվելու մասին, խոսում ու ցույց է տալիս, թե ինչ բյութի թրենդներ կան այսօր: Նման վիդոբլոգ վարող մյուս աղջիկներից բլոգերը տարբերվում է տարիքով, նա ընդամենը 5 տարեկան է:  Նա ամենևին հետ չի մնում իր տարիքով գործընկերներից, իհարկե, անզեն աչքով էլ նկատելի է, որ փոքրիկին օգնում են: Չարլին արդեն երկրպագուներ էլ ունի: Նրանով հիանում են, բայց նաև շատերի մոտ առաջացնում է հարց` արդյոք դիմահարդարումն ու շպարն անվտա՞նգ են երեխաների համար:
http://www.instagram.com/p/BUNJhQ2BTze/?taken-by=lovecharlirose
Պարբերաբար, քննադատությունների տեղատարափ է սկսվում մանկական գեղեցկության մրցույթների շուրջ: Դրանց կազմակերպիչներին մեղադրում են մանկական կերպարի սեքսուալիզացիայի համար: Մեծ քննարկումների առիթ դարձավ նաև TLC հեռուստաալիքի Toddlers and Tiaras շոուն:  Այս հեռուստաշոուի սքրինշոթերը հաճախ են հայտնվում սոցցանցերում ու դառնում քննարկումների առիթ: Here Comes Honey Boo Boo ռեալիթի շոուն էլ առաջարկում է հետևել մրցույթում «ոչ ստանդարտ» հաղթողի` Ալանա Տոմպսոնի  կյանքին: Շոուն պատմում է, թե ինչպես է աղջիկը փորձում քաշ գցել, ջրի երես են դուրս գալիս ընտանեկան անառողջ հարաբերությունները, իսկ վերջում շոուն շատ արագ փակվեց, քանի որ լուրեր տարածվեցին, թե աղջկա մայրը գաղտնի կապվել է մի մարդու հետ, ով մեղադրվում էր ավագ դստերը պղծելու մեջ: Անցյալ տարի փակվեց նաև Toddlers and Tiaras շոուն:
Սեքսուալիզացիան այս շոուների մեծ, բայց միակ խնդիրը չէ: Չափազանց մեծ ուշադրություն է դարձվում երեխայի գեղեցկության վրա: Հոգեբան Դարյա Գրոշեվան բացատրում է` այն, որ ծնողները զուգում ու զարդարում են իրենց երեխաներին ու ցուցադրում հասարակության առաջ, կոնկրետ հետևանքներ կարող է ունենալ երեխայի հոգեբանության վրա: «Նվազագույնը, մինչև դեռահասության տարիքը, ձևավորվում է երեխայի ինքնագնահատականը: Այն ձևավորվում է տարբեր գործոնների արդյունքում: Դա որպես անհատ զգալն է, սեփական ուժեղ ու թույլ կողմերը ճանաչելն է, ինչն է դուր գալիս, ինչը` ոչ, ինչով է նա  տարբերվում մյուսներից և, ի վերջո, անկախ գնահատակններից ու մրցույթից քո արժեքն ու կարևորությունը զգալն է»:
Հոգբանը պատմում է, որ երեխաներն իրենց ապագա ոճը գտնում են` կախված բնավորությունից ու նախասիրություններից, ու դրա համար նրանց կյանքում պետք է լինի տարածություն: Մանկական գեղեցկության մրցույթները երեխաներին հնարավորություն չեն տալիս երեխաներին ձևավորել հոգեկան կայունություն: Ծանողները կարող են աջակցել իրենց երեխաներին, բացատրել, որ այդքան էլ կարևոր չէ, թե ով կհաղթի մրցույթում: Բայց և այնպես, հոգեկան զարգացման պրոցեսն ամբողջությամբ կառավարել հնարավոր չէ: Բացի այդ, գեղեցկության վրա ուժեղ ակցենտավորումը կարող է աղավաղել երեխայի արժեքների ձևավորումը, իսկ ուռճացված ուշադրության կենտրոնացումը երեխայի արտաքինի վրա, կարող է զարգացնել նարցիստական գծեր:
http://www.instagram.com/p/BMxkThChGMv/
Մանկական կերպարի ներկայացումը ԶԼՄ-ներում հաճախ արվում է «մեծական» չափորոշիչներով: Բավական է, միայն տեսնել մանկական նորաձևությունը ցուցադրող ամսագրերի շապիկները ու նկարահանումները: Ընտրվում են կենսուրախ, գեղեցիկ, առանց խոսքի խնդիրների ու առանց ավելորդ քաշի երեխաներ: Հաճախ երեխաներին հագցնում են ու զուգում մեծերի պես, անում մեծական սանրվածքներ, սպիտակեցնում են ատամները ու ֆոտոշոփում մաշկի անհարթությունները: Հայտնիների երեխաները, կարծես, իրենց ծնողների նմանակներ լինեն`Բեյոնսեն ու Բլյու Այվան, Քիմն ու Նորթը:

Երեխայի ներաշխարհում արտաքինն ու ոճը մեծ տեղ չեն զբաղեցնում, քանի դեռ նրանք բացահայտում են աշխարհը:

Նրանց կյանքում ավելի կարևոր բաներ կան, դրա համար էլ հաճախ այդ բացը լցվում է մեծերի որոշումներով: Մեծերը որոշում են, թե ինչպիսի տեսք պետք է ունենան երեխաները` ուսումնասիրելով ուրիշների առաջարկները` նրանց, ովքեր ստեղծում են հագուստ, աքսեսուարներ: Այդպիսով, իրական երեխաներն այդ պրոցեսներին չեն էլ մասնակցում, նրանք դառնում են մեծահասակների ամբիցիաները բավարարող մոդելներ: Երեխաները պարզապես պետք է լինեն փոքրիկ, հրաշալի էակներ, որոնք իրենք պետք է որոշեն, ինչ անել, երբ մեծանան: Մեր մարմինը կարևոր է, և երեխան պետք է ունենա հնարավորություն ուսումնասիրել այն` առանց գործող նախապաշարմունքների:
Դեռահասների մոտ օր օրի շատանում են մարսողության խնդիրները: Ավստրալական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ նախադպրոցական տարիքի աղջիկները հաճախ են ուզում նիհարել, նրանք դա չեն բացատրում, որպես դժգոհություն իրենց արտաքինից, պարզապես, նիհարելու մոլուցքը մտել է մեր մշակույթ: Նմանակելով մեծերին` երեխաները սկսում են իրենց վրա փորձարկել այդ չափարոշիչները: Ի դեպ, շատ դժվար է պատասխանել հարցին, թե կոնկրետ, որ տարիքից են երեխաները սկսում ազատորեն օգտագործել իրենց արտաքին տեսքը, պետք է արդյոք ոգևորել նրանց առաջին փորձերը օգտագործել շպար, թե դա պետք է թողնել հասունության տարիքին:
http://www.instagram.com/p/_nZYT9pamq/
Երևի պետք է նախ և առաջ տարանջատել երեխայի ցանկությունն ու ծնողների, հասարակության ցանկությունները: Երեխան կարող է մեծերի աշխարհ մտնելու համար հետաքրքվել մայրիկի շրթներկով, դրանով լղոզել իր դեմքը:  Երեխան դիմահարդարումը դեռ չի ընկալում մեծերսի ծանոթ` սեքսուալության ու սոցիալական իմաստով, այն պարզապես խաղ է ու ստեղծագործելու ցանկություն: Ամբողջ գաղտնիքն այն է, որ մենք, իհարկե, ակվարիումում չենք ապրում:
Երեխան իր արտաքինի առաջին գնահատակը տալիս է` հենվելով մեծերի խոսքերի ու վերաբերմունքի վրա: 

Հոգեբանը զգուշացնում է, որ հեղինակավոր մտերիմների, նույնիսկ անղղակի, բայց չափից դուրս շատ խոսելը երեխայի գեղեցկության կամ թերությունների մասին («ժապավենդ պետք է ավելի վերև կապել, թե չէ դեմքդ շատ կլոր է դառնում», «Մեր թմբլիկը եկավ»), կարող է նրան չափից շատ կենտրոնացնել իր արտաքին գրավչության վրա: Ըստ հոգեբանի, արտաքինի առողջ ընկալումը պետք  է լինի ուրիշներից տարբեր լինելու ընկալմամբ: Գեղեցկությունը երեխան չպետք է ուրիշներից տարբերվելու ամենակարևոր հատկանիշը համարի: Այսպես, թե այնպես, մեր մարմինը կարևոր է, և երեխան պետք է այն ուսումնասիրելու հնարավորություն ունենա` առանց հեվցելու ընդունված չափանիշների վրա: Բայց փոքրիկ աղջկա սերը դեպի գեղեցիկ սանրվածքը և ոճաբանի աթոռին ժամերով ծռմռված նստելը տարբեր բաներ են:

 Wonderzine

Տարածել