Երեխաների հետ պետք է խոսել սեքսի մասին. ահա, թե ինչպես
Արդյո՞ք սեքսի մասին խոսակցությունները կարող են պաշտպանել երեխային ինչ-որ բանից
Այո: Դատողություններ կարելի է անել` նայելով այն երկրների արդյունքներին, որտեղ դպրոցներում երեխաները սեռական դաստիարակություն են ստանում: Գերմանիայում և Նիդերլանդներում, օրինակ, դեռևս 1970-ական թվականներից աշակերտները ոչ միայն ուսումնասիրում են մարմնի ծերացման փուլերը, սեքսի ֆիզիոլոգիան, այլ նաև քննարկում են հոգեբանական խնդիրներ` ինչպես խոսել զուգընկերոջ հետ, ինչպես պաշտպանել իրավունքները և այլն: Արդյունքում, այս երկրներում պատանիների հղիության ամենացածր ցուցանիշներն են Եվրոպայում: Իսկ Ռուսաստանում աբորտի գնացող ամեն 5-րդը մինչև 18 տարեկան աղջնակ է:
Ե՞րբ պետք է սկսել խոսել երեխայի հետ սեքսի մասին
Երբ երեխան սկսի այդ մասին հարցեր տալ կամ երբ առիթ ստեղծվի դրա համար: Որոշ երեխաների դեռևս 4-5 տարեկանում հետաքրքրում է` որտեղից են նրանք առաջացել, ինչպես են ծնվել: Ի դեպ, դա դեռ սեքսի մասին խոսակցություն չէ, այլ հետաքրքրասիրություն: Աղջիկների մոտ սեռական հասունացումը սկսվում է 10 տարեկանից, տղաների մոտ` 12-ից : Հենց այս տարիքում երեխաների մոտ առաջ են գալիս սեքսուալ հետաքրքրությունները: Հարմար պահն է երեխային հետ սեքսուալ թեմաներով խոսելու: Ձեր խնդիրն է երեխային բացատրել, որ այն ինչ կատարվում է իր հետ, բնական, տարիքային երևույթ է, որից պետք չէ վախենալ: Բայց եթե երեխան չի ցանկանում ձեզ հետ խոսել սեքսի մասին, մի շտապեք ընկնել նրա հետևից` մի տուփ պահպանակ առաջարկելով: Այդպես նա չի սովորի պաշտպանվել, բայց ձեր ու նրա հարաբերությւոնները կվատանան:
Իսկ ինչպե՞ս պետք է պատանիների հետ խոսել սեքսի մասին
Շատ հանգիստ: Միշտ պետք է պատասխանել երեխային հետաքրքրող հարցին: Եթե նկատում եք, որ նրան ավելին է հետաքրքրում, բայց ամաչում է հարցնել, ասեք` էլ ի՞նչ է քեզ հետաքրքրում: Հիշե՛ք, պետք չէ երեխայի գլխին քարոզ կարդալ, պատասխանեք նրա հարցերին: Ձեր խնդիրն է օգնել նրան այն հարցերում, որտեղ նա օգնության կարիք ունի, այլ ոչ թե մտնել այն հարցերի մեջ, որտեղ նա ձեր կարիքը չի զգում:
Որքան մեծ է երեխան, այնքան սպասվող վտանգների մասին տրվող ինֆորմացիան պիտի ամբողջական լինի: Օրինակ` նա պիտի իմանա պեդոֆիլիայի, վեներական հիվանդությունների մասին: Մի սահմանափակվեք միայն ապահով սեքսի մասին պատմելով: Հիշե՛ք, որ հնարավոր է նա սիրահարված է և ավելի շատ ուզում է ձեզնից խորհուրդներ լսել հարաբերությունները պահպանելու, այլ ոչ սեքսի մասին:
Գուցե լա՞վ է, որ երեխան իր հարցերի պատասխանները գտնի պոռնոկայքերում
Ոչ, դա լավագույն որոշումը չէ: Պոռնոգրաֆիան առաջացնում է սեքսուալ ակտիվություն և խեղաթյուրում երեխայի ինքնավստահությունը: Երբեմն պատանիները սկսում են ամաչել սեփական մարմնից, նրանք մտածում են
եթե իրենց մարմնի կառուցվածքն այնպիսին չէ, ինչպիսին պոռնոաստղերինը, ուրեմն
` ինչ-որ բան այն չէ: Բացի դա, պոռնոկայքերը խիստ կասկածելի «դասագիրք» են զուգընկերոջ հետ հարաբերություններ պահպանելու հարցում:Բայց դա չի նշանակում, որ եթե բռնացրել եք ձեր երեխային պոռնոֆիլմ դիտելիս, անպատճառ պիտի պատժեք նրան: Դա շատ բնական հետաքրքրություն է իր տարիքի համար: Ոչ թե պատժեք, այլ դարձրեք առիթ` նրան հետաքրքրող բոլոր հարցերին ավելի գրագետ պատասխանելու, նրան ճիշտ ուղորդելու համար: