BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Քիմ. Մերկ ճշմարտություն». Newmag-ը ներկայացնում է

«Քիմ. Մերկ ճշմարտություն». Newmag-ը ներկայացնում է ամենասեքսուալ և սկանդալային մեգաստղի մասին գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը հայերեն թարգմանել և հրատարակել է «Քիմ. մերկ ճշմարտություն» գիրքը: Հեղինակը Շոն Սմիթն է: Նա գրքում ներկայացրել է Քիմ Քարդաշյանի կյանքի բոլոր դրվագները՝ կենսագրական մութ փաստեր, մեգաաստղի հաղթահարած դժվարություններն ու հաջողության պատմությունները։

«Քիմ. մերկ ճշմարտություն» գիրքը բրիտանացի աշխարհահռչակ կենսագիրը գրել է 2015-ին: Սա Շոն Սմիթի միակ գիրքը չէ՝ նա բազմիցս հետազոտել է հայտնիների կյանքը ու որպես հետաքննող լրագրող ներկայացրել կենսագրականներ՝ հեռու մնալով ասեկկոսեներից: Միայն փաստեր ու մերկ ճշմարտություն՝ այս նշանաբանով է առաջնորդվում գրողը: Քիմի կենսագրականում հեղինակը պատմում է Քիմի մանկության ու պատանեկության մասին, ներկայացնում մանրամասներ Ռոբերտ Քարդաշյանից, աստղի սիրային կյանքից, սկանդալներից, ամուսնություններից, շոու բիզնեսի բարձունքները նվաճելու քայլերից։ Գրողը մանրակրկիտ անդրադարձել է նաև Քիմի հայաստանյան այցին։

Քարդաշյանն աստղ դարձավ, Քարդաշյան ազգանունն էլ ճանաչված բրենդ, երբ սկսվեց Keeping up with the Kardashians ռեալիթիի շոուն: Քիմը դեռ մանկուց որոշել էր, որ սովորական կյանքն իր համար չէ, պետք է դառնար մեգաաստղ, որ բոլորը ճանաչեն: Ու դա նրան հաջողվեց: Ընտանեկան շոուն դարձավ բոլոր ժամանակների լավագույն ռեալիթի շոուն ու թողարկեցին 20 սեզոն, ինչը ռեկորդային էր:

                                                                                                                                  

2021-ին Forbes ամսագիրը Քիմ Քարդաշյանին ընդգրկեց միլիարդատերերի ցուցակում: 2022-ի տվյալով նրա կարողությունը գնահատվում է 1 միլարդ 800 միլիոն դոլար: Այսօրվա դրությամբ միայն Ինստագրամում ունի 334 մլն բաժանորդ:  Քիմը բոլոր հարթակներից հաճախ հնչեցնում է Հայաստանի անունը և հպարտությամբ խոսում արմատների մասին: Երկու անգամ այցելել է Հայաստան։ Առաջինը 2015-ին էր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ երկրորդը 2019-ին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին։ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նա ակտիվ կոչ էր անում միջազգային հանրությանը աջակցել Հայաստանին:

Newmag-ը դեկտեմբերի 8-ին, 19.30-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում կներկայացնի Քիմ Քարդաշյանի մասին հայերեն թարգմանված գիրքը: Թարգմանությունն անգլերենից կատարել է Լիլիթ Գրիգորյանը, խմբագիրը Տաթևիկ Նալբանդյանն է:Նախագծի գլխավոր գործընկերը Evoca-ն է:

Դեկտեմբերի 8-ին տեղի կունենա նաև Քիմի մասին ֆիլմի պրեմիերա: Իսկ «Քիմ. Նոր ստանդարտներ» պանելային քննարկմանը դիմահարդար Հրանուշ Եղոյանը, Evocabank-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լյուսի Սարուխանյանը, ինֆլուենսեր Մադոննա Հարությունյանը և ոճաբան Արմեն Գալյանը կբացահայտեն այս ֆենոմենալ մեգաաստղի հաջողության բանաձևը:

Տարածել