«Կինոտավր 2015». Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին
mk.ru կայքը գրում, որ հայազգի ռեժիսորի ֆիլմում խաղացել են ռուսական կինոմատոգրաֆիայի հայտնի աստղեր, ինչպիսիք են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդրա Բորտիվը և ուրիշներ:
«Ինձ համար սա շատ կարևոր մրցանակ է, քանի որ ես առաջին անգամ և հասկանոլվ այս ֆիլմը ստեղծել եմ հանդիսատեսի համար, մեծ կինովարձույթի համար»,- ասել է Աննա Մելիքյանը մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ալեքսեյ Ֆեդորչենկոյին «Հեղափոխության հրեշտակները» ֆիլմի համար:
http://www.youtube.com/watch?v=GxY1g9wd8fQ&feature=youtu.be
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան