Օր երրորդ. Ցուցադրվեց Ռոման Պոլանսկու եռակի Օսկարակիր «Թեսս» ֆիլմը
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի օրակարգը մեկնարկեց մամո ասուլիներով. ներկայացվեց Հայկական համայնապատկերի լիամետրաժ մրցույթի մասնակիցներ Գարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915», Համայնապատկերի դոկումենտալ մրցույթում ներկայացված Արմեն Խաչատրյանի «Վերադարձ կամ մենք գոյություն ունենք» և Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» ֆիլմերը: Մամլո ասուլիսով հանդես եկան նաև «Մենք կանք» ծրագրում ներկայացված ֆիլմերի ռեժիսորներ` Համլետ Դուլյանը («Մխրճում կրակի մեջ» ) և Հաջի Օրմանը («Homo Politicus»):
Մամլո ասուլիսներին հաջորդեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի մեկնարկը: Այս տարի ծրագիրը իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ, որին մասնակցում են տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագիրը բացվեց Նատալյա Կուդրյաշովայի «Հերոս պիոներներ» ֆիլմով:
«Փոքր թատրոն»-ում տեղի ունեցավ Ռոբեր Գեդիգյանի վարպետության դասը:
Ժամեր անց «Բուլղարական կինոյի օր» ծրագրի բացումն էր: Ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին Քրիստինա Գրոզևայի և Պետար Վըլչանովի «Դասը» և Վասիլ Գենդովի «Սերը խելահեղություն է» ֆիլմեր:
Նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում` Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շրջանակում տեղի ունեցավ Ռոման Պոլանսկու եռակի Օսկարակիր «Թեսս» ֆիլմի ցուցադրությունը: Դերասանուհին իր ներկայությամբ պատվեց միջոցառումը:
Ավելի ուշ տեղի ունեցավ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի փակումը և մրցանակների հանձնման արարողությունը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան