Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում. Քիրքուքը՝ քուրդ-արաբական պատերազմի թատերաբեմ
Իրաքի Քիրքուք քաղաքը տարածաշրջանի նավթային ամենահարուստ կենտրոններից է: Այս հատվածի համար պայքարում էին դեռ անգլիացիներն ու ֆրանսիացիները ուղիղ 100 տարի առաջ: Հենց այստեղ էր նավթահորեր տնօրինում Գալուստ Գյուլբենկյանը ու այստեղի նավթի 5% սեփականատեր լինելն էր նրան տվել «Միստր 5%» մականունը:
Այժմ Քիրքուքը դառնում է քուրդ-արաբական նոր պատերազմի թատերաբեմ: 3 տարի առաջ Իսլամական պետության ահաբեկիչները քաղաքը գրավել էին, Իրաքի բանակը ի զորու չէր նրանց կանգնեցնել, ահաբեկիչներին Քիրքուքի նավթային հարուստ շրջաններից վտարեցին ու ջախջախեցին հենց քրդերը:
Կարդացեք նաև.
- Ինչո՞ւ էր Սադամը սադիստ. Բացատրում է Իրաքի բռնակալի հայ կուրսեցին
- [Բացատրագիր] Քրդական հանրաքվե. կողմն ու դեմը, լավն ու վատը, օգտակարն ու վնասակարը
- Աշխարհը մտել է գլոբալ սարսափի նոր փուլ. անհատական համաշխարհային պատերազմի դարաշրջան
Իրաքի այս հատվածը քրդական ինքնավարության մեջ չի մտնում: Այդուհանդերձ, սեպտեմբերին կայացած անկախության հանրաքվեն անցկացվեց նաև Քիրքուքում: Սա էլ ավելի լարեց քրդերի ու Բաղդադի հարաբերությունները, քանի որ քրդերը բացահայտ հավակնություն ներկայացրին նաև իրենց ինքնավարության տարածքից դուրս գտնվող նավթահորերի նկատմամբ:
Սպառնալիքներից հետո Իրաքը որոշեց բանակ ուղարկել Քիրքուք: Քրդերը պառակտվել են, արդեն հայտարարում են միջազգային դավադրության ու ներքրդական դավաճանության մասին: Համարժեք դիմադրություն չեն ցուցաբերում, քրդական զինուժի մի մասը հրահանգ է ստացել չդիմադրել, մյուս մասը՝ կռվելով նահանջել: Իրաքի վարչապետն էլ ռազմական հաջողությունների ֆոնին արդեն հայտարարում է, որ Իրաքի քրդական ինքնավարության անկախությունն արդեն փակված էջ է:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)