BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս չեզոքացնել Հյուսիսային Կորեայից սպասվող վտ

Ինչպե՞ս չեզոքացնել Հյուսիսային Կորեայից սպասվող վտանգը․ ահա երեք միջոց

Վերլուծաբան Դուգլաս Փոլը վստահ է՝ Հյուսիսային Կորեան չի հրաժարվի միջուկային ծրագրից, եթե նրան չպարտադրեն: Իսկ այն քայլերը, որոնք առաջարկում են շատերը, ըստ Փոլի, անիրական են, անիմաստ:
Որոնք են այն անիմաստ քայլերը, ըստ Դուգլաս Փոլի, որոնք հրամցնում են փորձագետները: Մի մասն առաջարկում է հրաժարվել Հարավային Կորեայից ու ընդունել Փհենյանի իշխանությունն ամբողջ կորեական թերակղզում (սա նշանակում է քաղաքական քարտեզից Հարավային Կորեայի փաստացի վերացում): Մյուսները առաջարկում են բարձրաձայն ընդունել, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունեցող երկիր է՝ պայմանով, որ Փհենյանը կսառեցնի ծրագիրը: Մի մասն էլ առաջարկում է Փհենյանի հետ գործակցող չինական ընկերությունների միջոցով ճնշում գործադրել Հս. Կորեայի վրա: Կա նաև հակառակ պահանջ՝ Հս. Կորեան դառնա Չինաստանի դեմ ԱՄՆ գործընկեր: Ըստ Դուգլաս Փոլի, բոլոր այս առաջարկներն իրականության հետ կապ չունեն: Չինաստանն իր հարևանի դեմ դուրս չի գա, քանի որ դրանով կկորցնի այն բուֆերայի գոտին, որը գոյություն ունի իր ու ԱՄՆ-ի միջև: ԱՄՆ-ն էլ չունի այն լծակները, որ կարող է ազդել Պեկինի կամ Փհենյանի վրա:
Հյուսիսային Կորեան ոչ մի պայմանով չի հրաժարվի միջուկային ծրագրից, եթե չստիպեն: Իսկ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս:
Նախ՝ Դուգլաս Փոլն առաջարկում է վերանայել բոլոր այն համաձայնագրերը, որոնք կնքվել են 80-ականներին, մասնավորապես ՝  ԽՍՀՄ-ի հետ 1987 թվականի այն համաձայնագիրը, որով լիկվիդացվում էր միջին ու փոքր հեռահարության հրթիռները: Կյանքի կոչել ամերիկյան THAAD ծրագիրը, որը թույլ էր տալիս Հարավային Կորեայում ստեղծել հակաօդային պաշտպանություն և ընդգրկում էր Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի օդային տարածքը:
Երկրորդը՝ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները դիվանագիտական հարթակում: Նախ պետք է սկսել ոչ պաշտոնական դաշտում, ապա փոխանցել պաշտոնական հարթակ:
Երրորդ՝ անհրաժեշտ է նախաձեռնել հատուկ կիբերծրագրեր, որոնք հարվածի տակ կդնեն հյուսիսկորեական կառավարման համակարգը: Դուգլաս Փոլը վստահ է, որ թույլ կողմ հաստատ կգտնվի, պարզապես անհրաժեշտ է փնտրել, լա՛վ փնտրել: Անհրաժեշտ է փոխել Կիմ Չեն Ընի պատկերացումը, թե որտեղից է գալիս իր իշխանության հիմնական սպառնալիքը: Ի վերջո, ժամանակները փոխվել են, հնարավորությունները փոխվել են, սպառնալիքներն էլ են փոխվել: Անհրաժեշտ է յուրքանչյուր խնդրին նայել այլ հայացքով:
 

SCMP

Տարածել