Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Խոստովանություն կորզելու ամենատարօրինակ մեթոդները.

Խոստովանություն կորզելու ամենատարօրինակ մեթոդները. կտտանքների թոփ հնգյակ

Մեկ անգամ չէ, որ սարսափ ֆիլմերում և դետեկտիվներում տեսել ենք մարդուն տանջելու և կտտանքների ենթարկելու պատկերավոր տեսարաններ: Դրանք կամ տանջելու կամ ցանկալի ինֆորմացիան կորզելու նպատակով են արվել: Հայտնի են հատկապես համակենտրոնացման ճամբարներում մարդկանց վրա սարսափելի փորձարկումների տեսարաններն ու խաղարկումները: Եվ մեր ենթագիտակցության մեջ արդեն ֆիքսված է, որ կտտանքները լի են արյունով և ցավով: Սակայն հաճախ կտտանքներն իրականացվում էին ավելի քան տարօրինակ մեթոդներով, որոնք առաջին հայացքից բավականին անմեղ են թվում:

Կտտանք ջրով` չինական մեթոդ


Հին Չինաստանում գտել էին մի մեթոդ, որը կիրառելու դեպքում ջրի միջոցով մարդուն խելագարության էին հասցնում: Մարդուն նստեցնում էին մութ ու ցուրտ սենյակում: Գլուխը ֆիքսում էին այնպես, որ չկարողանա այն շարժել: Այնուհետև զոհի վզին դանդաղ ջուր էին կաթեցնում: Մի քանի օրից զոհը  սառում էր, կամ էլ կորցնում էր գիտակցությունը, քանի որ յուրաքանչյուր կաթոցն ուղեկցվում էր գլխում սարսափելի ձայնային արձագանքներով:
Սպիտակ կտտանք
Ինչու ծեծել մարդուն, նրա մարմնով բարձր լարման հոսանք անցակցնել և դիմել այլ անմարդկային մանիպուլյացիաների, եթե կարելի է նրան ուղղակի փակել սպիտակ սենյակում: Այո, հենց այդպես, գոյություն ունի, այսպես կոչված, սպիտակ կտտանք: Զոհին փակում են լավ լուսավորված սենյակում, որտեղ ամեն ինչ` պատերը առաստաղն ու հատակը սպիտակ է: Նրան կերակրում են սպիտակ բրնձով, որը մատուցում էին սպիտակ ափսեի մեջ: Ստիպում էին կարիքները հոգալ սպիտակ տարայի մեջ: Թվում է թե անմեղ մեթոդ է, բայց այն տասյնակ մարդկանց է խելագարության հասցրել:
Սառը բանտախուց:
Կտտանքի այս մեթոդն ուղղակի պաշտում են հատուկ գործակալները: Մարդու վրա սառը ջուր են լցնում և մտցնում են մի բանտախուց, որտեղ օդորակիչն աշխատում է ամբողջ հզորությամբ: Այս կտտանքը կարող է անվերջ շարունակվել: Հայտնի է մի դեպք, երբ մի վիետնամցի սպայի այս կերպ տանջել են 4 տարի:
Ղդիկով կտտանք
Չէ, ձեզ չթվաց: Այն իսկապես գոյություն ունի, ընդ որում շատ լուրջ գիտական հիմնավորումներով: Այն շատ անգամ ավելի էֆֆեկտիվ է, քան ցավի մջոցով ինֆորմացիա կորզելու փորձերը: Եթե մարդուն բավական երկար ժամանակ խուտուտ են տալիս, նրա մոտ առաջանում է շնչառական մկանների սպազմ, որը բերում է շնչահեղձության: Եթե զոհը ողջ է մնում, նրա մոտ բարձրանում է նյարդային զգայունությունը, և անգամ թեթև դիպչելու դեպքում, նրա մոտ անտանելի ցավեր են սկսում: Կտտանքի հիմնական զենքը կոշտ փետուրներն էին: Հաճախ օգնության էին հասնում նաև կենդանիները, որոնք լիզում էին մարմնի ամենազգայուն հատվածներում քսած քաղցր հյութը: Հիմնական կետերն էին պտուկները, ոտնաթաթերը և կողերը: Իսկ Հին Հնդկաստանում ավելի կրեատիվ մեթոդ կար: Տղամարդու առնանդամին կամ կնոջ պտուկին հնդկական ընկույզի փոշի էին լցնում և նրա վրա տեղավորում մի փոքրիկ բզեզի: Որպես կանոն, ընդամենը մի քանի րոպեից զոհը խոստովանում էր այն, ինչ հնարավոր է խոստովանել ընդհանրապես, միայն թե միջատին հեռացնեին իրենց մարմնից:
Երաժշտական կտտանք
Գուանտանամո բանտն ԱՄՆ-ում հայտնի է ոչ միայն նրանով, որ այնտեղ պահում են ահաբեկչության մեջ մեղադրվողներին, այլ նաև նրանով, որ այստեղ մահմեդականներին տանջում են երաժշտությամբ: Մարդու իրավունքների համաշխարհային դեկլարացիայի ընդունման 60-ամյակին հրապարակվել էր 33 երաժշտական ստեղծագործություն, որի միջոցով տանջում են մահմեդականներին: Իսլամական Արևելքում ոչ ոք երբեք չի լսել այնպիսի կատարողների մասին, ինչպիսիք են Էմինեմը, AC/DC-ին և Մետալիկան, այդ պատճառով, լսելով այդ ստեղծագործությունները իսլամական ահաբեկիչների մոտ իսկական շոկ է սկսվում: Ինչպես վստահեցնում են բանտարկյալները, իրենց թվում էր, որ երգի մեջ հնչող ձայները, դրանք շայթանների (դժոխքի դևերի) ձայներն են: Այս փաստը հաշվի առնելով` ռուսական ոստիկանությունը նույնպես սկսեց նմատաիպ էքսպերիմենտ արեց, պարզապես ռեփի և ծանր ռոքի փոխարեն ռուս բանտարկյալները ստիպված էին լսել խորհրդային մուլտֆիլմերի երաժշտությունը:
Հ.Գ. ՀՀ շարքային քաղաքացին կտտանքի ենթական ոչ մի հանցագործություն չի արել, բայց երժշտական տառապանք կրում է ամեն օր, օրը մի քանի անգամ` երթուղային տաքսում, շուկայում, և անդուր հարևանի բաց պատուհանների պատճառով պարզապես տանը նստած:

Տարածել