BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] ԱՄՆ-ի համար կարևոր է Իրաքում ունենալ

[InterPress] ԱՄՆ-ի համար կարևոր է Իրաքում ունենալ հզոր Քրդստան

Բարձրաստիճան պաշտոնյաներ էին եկել` կտրելու Քրդստանի մայրաքաղաքում գրքի տոնավաճառիբացումն ազդարարող ժապավենը: Այս տոնավաճառը տարածաշրջանում կայունության ցուցիչ է, երբ ընդամենը մեկ տարի է անցել Մոսուլից ԻՊ ծայրահեղականների հեռանալուց հետո: Մոսուլն Էրբլին չափազանց մոտ է` մեքենայով մեկ ժամվա ճանապարհ: 
Քրդստանը խաղաղ և կայուն է նաև անկախության հանրաքվեից հետո, ինչի պատճառով Իրաքիկառավարությունը տանկեր էր ուղարկել Էրբիլից հարավ գտնվող վիճահարույց Քիրքուք քաղաք ևտարածաշրջանին սպառնում էր պատժամիջոցներով: Բաղդադի պահանջով անցած տարվա սեպտեմբերինփակվել էր Էրբիլի միջազգային օդանավակայանը և շատ քրդերը սպասում էին, թե էլ ինչ կարող է պատահել:Այն ժամանակ անհասկանալի իրավիճակ էր, քանի որ Իրանի աջակցությունն ունեցող զինվորական խմբերըպատրաստվումն էին հետ վերցնել Քիրքուկը և շատ քրդեր կարծում էին, որ ԱՄՆ–ն կզրկի իրենցաջակցությունից ԻՊ դեմ տարիներ շարունակ միասին պայքարելուց հետո: 



Կարդացեք նաև.



Հիմա Քրսդտանը Իրաքում և Միջին Արևելքում ԻՊ–ի իշխանության տակ եղած նախկին տարածքներում կայունություն հաստատելու ԱՄՆ ռազմավարության բանալին է: Սեպտեմբերի 30-ին ինքնավար Քրդստանում անցկացրեցին խորհրդարանի ընտրություններ: Քրդական դեմոկրատականկուսակցությունը  (KDP) քվեների 43 տոկոսով առաջին տեղում է, երկրորդում 20 տոկոսով Քրդստանիհայրենասիրական միությունն է: Այս ավանդական կուսակցությունների դեմ վերջին տասնամյակներինպայքարում էր Փոփոխությունների համար Գորանի շարժում կոչվող կուսակցությունը, որը խոստանում էրնվազեցնել քրդական քաղաքական համակարգում ընտանեկան սկզբունքը, վերափոխել տնտեսությունն ուբանակը` Փեշմերգան: Բայց 2014-ին, երբ տարածաշրջանում հայնվեց «Իսլամական պետություն»-ը, սկսվեց ճգնաժամ և մարդիկ նախընտրեցին վերադառնալ ավանդական քաղաքական գործիչներին, որոնց օգնությամբ 1990-ականներին հասել են ինքնավարության: 
Երկու խոշոր կուսակցությունները պետք է փորձեն կառավարություն կազմել, որը հավանաբար կգլխավորի վարչապետ Բարզանին: Սա քրդական ռեգիոնի համար նշանակում է ժողովրդավարության շարունակությունև սա այն դեպքում, երբ Էրբիլը պատմականորեն ջերմ հարաբերություններ ունի ԱՄՆ–ի հետ և ավելիարևմտամետ է, քան Բաղդադում իշխանության եկած շիայական կուսակցությունները:

Շարունակությունը՝ InterPress.am-ում 





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել