4 կղզիների պատմությունը: Ի՞նչու են այդքան դժվար պայմանավորվում Ռուսաստանն ու Ճապոնիան
Այսօր Ճապոնիայի վարչապետը Մոսկվայում հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով սկսել պատմական մի գործընթաց, որը պետք է վերջ դնի դեռ Երկրորդ աշխարհամարտից մնացած տարածքային վեճին:
Կղզիները հայտնվել են ԽՍՀՄ-ում Երկրորդ աշխարհամարտի ավարտին: Մոսկվան ու Տոկիոն դրանց պատճառով առ այսօր խաղաղության պայմանագիր չեն կնքել: Խոսքը 4 կղզիների մասին է՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Խաբոմայի: Վեճի առանցքում դրանց ռազմավարական նշանակությունն է:
Վեճի առանցքում դրանց ռազմավարական նշանակությունն է:
Կուրիլյան կղզիները Օխոտի ծովի դարպասներն են: Եթե Ռուսաստանը կորցնի դրանց նկատմամբ հսկողությունը, խնդիրներ կունենա իր արևելյան սահմաններին: Կղզիները թույլ են տալիս Մոսկվային լիակատար հսկողություն սահմանել ամբողջ ծովի նկատմամբ, այսինքն ամուր պահել այս տարածաշրջանում իր անվտանգային շահերը: Կղզիները ռուսական նավատորմին հնարավորություն են տալիս ազատորեն մուտք գործել Խաղաղ օվկիանոս այս հատվածից և հսկել, օրինակ, ԱՄՆ սուզանավերի հիպոթետիկ ակտիվությունը այս հատվածում:
Ճապոնիան հավակնում է կղզիներին՝ ելնելով 1855 թվականի ռուս-ճապոնական համաձայնագրից: Ռուսաստանը պնդում է, որ կղզիները անցել են Մոսկվային պատերազմի արդյունքում և դրանց պատկանելությունը քննարկման ենթակա չէ:
Ռուսաստանը պնդում է, որ կղզիները անցել են Մոսկվային պատերազմի արդյունքում և դրանց պատկանելությունը քննարկման ենթակա չէ:
1956 թվականին Ճապոնիան և ԽՍՀՄ-ն ստորագրել են համաձայնագիր, որով Մոսկվան համաձայնել է դիտարկել 4 կղզիներից 2-ի վերադարձի հարցը խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում: Դրանից հետո առաջընթաց չի եղել:
Ճապոնիայի վարչապետի ռուսական այցից առաջ տեղական մամուլը գրել է, որ Ճանպոնիան առաջին անգամ կհամաձայնի հրաժարվել 2 կղզիների նկատմամբ հսկողության պահանջից: Կարճ ասած՝ Ճապոնիան կառաջարկի կիսել վիճելի 4 կղզիները:
Կարճ ասած՝ Ճապոնիան կառաջարկի կիսել վիճելի 4 կղզիները:
Թե ինչպես կպատասխանի Ռուսաստանը, անհայտ է: Լուծում կարող է լինել, եթե Ռուսաստանը համոզվի, որ Օխոտի ծովում իր համար ոչ ցանկալի զարգացումներ լինել չեն կարող, և այս հատվածում իր ռազմավարական դիրքը որոշ կղզիների կորստով ոչ մի կերպ չի փոխվելու:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում