Արտադրական պիտակներ. Որ նշանն ինչ է զգուշացնում
Մեր գնած բոլոր ապրանքներն ունեն այսպիսի հասկանալի ու անհասկանալի ծանուցումային հիշեցումներ: Սրանք հատուկ նշումներով պիտակներ են, որոնք ստեղծված են սպառողին օգնելու, ուղղորդելու, նախազգուշացնելու համար:
Այս պիտակները նաև արտադրողին ավելորդ գլխացավանքից ազատելու համար են ինչ-որ առումով: Եթե, ասենք, Դուք լվացքի մեքենայի մեջ եք գցել «Միայն ձեռքի լվացք» հիշեցում-զգուշացումը կրող պիտակով սվիտերը, և այն այդ պատճառով փչացել է, չեք կարող բզկտված սվիտերը վերադարձնել արտադրողին և պահանջել մեկ ուրիշը, քանի որ արտադրողն արդեն իսկ իրեն ապահովագրել է այս հատուկ պիտակով:
Այս պիտակները կիրառվում են ամենուրեք, բայց սովորաբար մնում են չնկատված ու չգնահատված այնքան ժամանակ, քանի դեռ չենք փչացրել որևէ հագուստ կամ կենցաղային սարք: Այ այդ պահից սկսած էլ մարդիկ բռնում են գլուխներն ու բացականչում. «Ախր պիտակի վրա արգելող նշա՜ն կար...»: Ու սկսվում է «չինական հիերոգլիֆների» վերծանությունը` նախանձող հարևանների ու «ամեն ինչ իմացող» ազգականների օգնությամբ: Նման զրույցները սովորաբար սահուն ավարտվում են ացտեկների կամ այլմոլորակայինների թողած առեղծվածային նշանների մասին պատմություններով` խեղճ տանտիրոջը թողնելով իր չլուծված հոգսի հետ:
newmag-ը որոշել է իր ընթերցողների համար մեկընդմիշտ հանգուցալուծել կենցաղային գլուխկոտրուկը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան