[ Արդեն դիտել ենք ] Լա-լա Լենդ. Բոլոր երգերը սիրո և կինոյի մասին
Ռեժիսոր Դեմյեն Շազելն եկել է Հոլիվուդ արդեն տրորված արահետով: Նախնական փուլում՝ զգույշ փոքր բյուջետային կարճամետրաժ և սև ու սպիտակ լիամետրաժ love story, կողքից՝ սցենարիստական աշխատանքներ ուրիշների համար։ Նրա առաջին ֆիլմը՝ «Գայն ու Մեդլինը զբոսայգու նստարանին» այսօր վարձույթում թնդացող «Լա-լա լենդի» նախնական էսքիզն է: Անգամ պահպանված են որոշ ֆոներ և միզանսցենաներ` նոր ֆիլմի պարագայում նկարված ավելի մասշտաբային, ճոխ ու շքեղ։
Դերասանուհի և բարում աշխատող Միայի (Էմմա Սթոուն) և ջազ երաժիշտ, դաշնակահար Սեբաստյանի (Ռայան Գոսլինգ) պատմությունը հին է, ինչպես Հոլիվուդը։ Նրանք փորձում եմ գտնել իրենց տեղը լոսանջելեսյան կարիերիստական արևի տակ, դիպչել փառքի փոփոխական ու քմահաճ հանդերձանքին, կայանալ արվեստի բնագավառում՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով իրենց ներքին արտ-զգացողություններին, ստեղծել այն, ինչ կա իրենց մեջ, այլ ոչ այն, ինչ պահանջում է հանդիսատեսը։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)