BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Քանի լեզու ունես, այնքան պետություն ես․ ինչո՞ւ պետ

Քանի լեզու ունես, այնքան պետություն ես․ ինչո՞ւ պետք չէ կախված լինել միայն 1 լեզվից

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ մեր երկրում պետական լեզուն հայերենն է, պաշտոնական լեզուն՝ գրական հայերենը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1953-ին առաջարկեց տարանջատել պետական լեզու և պաշտոնական լեզու հասկացությունները: Ըստ այդմ, պետական լեզուն երկրի ներսում քաղաքական, սոցիալական և մշակութային ինտեգրման առաքելություն ունի և խորհրդանշում է այդ երկիրը: Պաշտոնական լեզուն երկրի պետական կառավարման, օրենսդրության և դատավարության լեզուն է: Պետական կամ պաշտոնական լեզու ունի 178 երկիր, որոշները՝ 1 գերակա լեզու ունեն, շատերը՝ մի քանի:
ԱՄՆ սահմանադրությունն, օրինակ, պետական լեզվի մասին նշում չունի, անգլերենն այստեղ առաջնային է ավանդույթի ուժով, ոչ թե օրենքի, և պաշտոնական լեզվի կարգավիճակն ամեն նահանգում են ֆիքսում: Հարավաֆրիկյան Հանարապետությունն ունի 11 պաշտոնական լեզու, Բոլիվիան՝ 37 պետական: Իռլանդիայում իռլանդերենը հռչակված է ազգային լեզու և այդ երկրի առաջին պետական լեզուն, թեև իռլանդերեն խոսում է իռլանդացիների 1/3-ը: Շվեյցարիայում պաշտոնական լեզուներն են գերմաներենը, ֆրանսերենը, իտալերենը, ռոմանշերենը:



Հեղինակի հոդվածներից կարդացեք նաև․



Աֆրիկյան որոշ երկրներում ազգային լեզվի կողքին գաղութային անցյալի բերումով ֆիքսված են նաև անգլերենն ու ֆրանսերենը՝ որպես ուսման լեզուներ: Վատիկանի բանկոմոտներից փող կարող եք հանել նաև մուտքագրելով լատիներեն: Երկրների մի մասում պետական է հռչակված այն լեզուն, որով խոսում է այդ երկրի բնակչության գերակշիռ մեծամասնությունը:
Հայաստանում երաշխավորված է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: Այստեղ կրքերը պարբերաբար բորբոքվում են ռուսերենի առանձնաշնորհյալ կարգավիճակի ակտիվացման փուլերում: Սա վերագաղութացման մտավախության արտահայտություն է, որը, բարեբախտաբար, կարելի է հաղթահարել:
Օրինակ՝ կարելի է ռուսերենին շնորհել պաշտոնական լեզվի կարգավիճակ՝ միաժամանակ նույնը հռչակելով նաև անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի համար: Պետք է ֆիքսել, որ հայերենն  ունի ազգային, պետական, պաշտոնական և ուսման լեզվի կարգավիճակ, ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը օտար լեզուներ են՝ պաշտոնական և ուսման լեզվի կարգավիճակով:
Հայաստանը կդառնա մոնոէթնիկ-մուլտիլինգվիստիկ պետություն՝ «և՛, և՛» քաղաքականության լիարժեք կենսագործմամբ: Վա՞տ է:

Տարածել