FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

5 ռազմավարություն ուշ երեկոյան ուտելուն վերջ դնելո

5 ռազմավարություն ուշ երեկոյան ուտելուն վերջ դնելու համար

Հունվարին Washington Post –ի 5 աշխատակից 30-օրյա դիետա սկսեցին ու ամեն շաբաթ պատմում էին իրենց փորձի մասին: Հենց սկզբում բոլորի մոտ մեկ ընդհանրություն ի հայտ եկավ: Աշխատակիցները նշում էին, որ պայքարում են գիշերային ժամերին ուտելու դեմ: Գիշերային ընդմիջումները միայն լրագրողների թույլ կողմը չէ:
Ամերիկայի սրտաբանների ասոցիացիայի հետազոտության համաձայն, քչերն են հավատարիմ 3 անգամյա ուտելու ավանդույթին: Փոխարենը շատերը բաց են թողնում հիմնական ճաշաժամերն ու ավելի հաճախ են սնվում, ավելին՝ չափահաս ամերիկացիների 20-30% չի նախաճաշում:
Ուշ երեկոյան սնվելը անառողջ սնվելու հիմնական թշնամին է, շատ հաճախ մարդիկ շարունակում են ծամել նաև ճաշից հետո: Ժամն ինքնին խնդիր է: Ըստ հետազոտությունների, մեր օրգանիզմը տարբեր ժամերին տարբեր կերպ է մարսում սնունդը: Ի տարբերություն օրվա առաջին կեսին ընդունած սննդի, երեկոյան սնունդն ավելի դժվար է մարսվում: Կալորիաների ավելի մեծ չափաբաժնի ընդունումը երեկոյան հանգեցնում է ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների առաջացմանն ու շաքարախտի գոյացմանը: Լավ լուրն այն է, որ հնարավոր է հրաժարվել գիշերային ժամերին ուտելու վատ սովորությունից: Դա են վկայում Washington Post –ի աշխատակիցները` 30-օրյա դիետայից հետո: Ահա այն 5 սկզբունքը, որոնց օգնությամբ դա նրանց հաջողվել է:

Կանոնավոր սնվեք


Օրվա ընթացքում բավարար քանակությամբ սնունդ չընդունելը հանգեցնում է անվերահսկելի ցանկության ուտել ամեն ինչ գիշերային ժամերին: Սա բուլիմիայի նախանշաններից է: Օրվա չափաբաժինը բաշխեք ցերեկային ժամերի մեջ: Դա կարող է լինել 2-անգամյա կամ 3- անգամյա սնունդ, գումարած փոքր սնեքեր ամբողջ օրվա ընթացքում: Գտեք Ձեր օգտին աշխատող մոդելն ու այն առօրյա սկզբունք դարձրեք Ձեզ համար: Նախօրոք ծրագրեք, պատրաստվեք, որ օրվա ընթացքում զբաղվածության ժամին պատահաբար չտարվեք ուտելով:

Ընտրեք դադարի ժամը


Դիետա պահող աշխատակիցներից  յուրաքանչյուրն իր համար ժամ էր ընտրել, որից հետո այլևս չէր ուտում: Շատերի համար դա 20:00 – 21:00 ընկած ժամանակահատվածն էր: Բայց Դուք կարող եք որոշել, թե որ ժամն է իդեալական Ձեզ համար: Օպտիմալ ժամը քնելուց 3 ժամ առաջ է, այսպես բավարար ժամանակ է մնում մարսելու համար և Դուք չեք հասցնի սովածանալ քնելուց առաջ:

Սպասեք ու վերագնահատեք


Եթե ուշ երեկոյան ուտելու ցանկությունը շատ մեծ է, սառնարանը գրոհելու փոխարեն 15-րոպեանոց ընդմիջում վերցրեք, հասկացեք, թե ինչ եք զգում, ինքներդ Ձեզ հարցրեք, թե հստակ ինչ եք ցանկանում ուտել, միգուցե հագենալու այլ տարբերակ կա: Օրինակ` հանգստացնող լոգանքը, զբոսանքը կամ մեկ բաժակ թեյը կարող են վերացնել սթրեսը, որը ձեզ մղում է ուտելու: Եթե սովի պատճառը հենց լարվածությունն է, ապա այդ 15-րոպեանոց ընդմիջման ընթացքում սովը կարող է ուղղակի անհետանալ: Հնարավոր է, Դուք, այդուհանդերձ, ուտելու որոշում կայացնեք: Այնուամենայնիվ մի փոքր սպասելը, վերագնահատելը թույլ կտա մտածված որոշումներ կայացնել:

Ծրագրեք Ձեր երեկոյան խորտիկը


Եթե Դուք սովորաբար շուտ եք ճաշում, սնունդն էլ թեթև է ու երեկոյան կրկին սով եք զգում, մտածեք որևէ առողջ խորտիկ երեկոյան ուտելու համար, օրինակ` միրգ, յոգուրտ, սուպ կամ ավոկադոյի տոստ: Այսպես կոչված ռազմավարական խորտիկը թույլ չի տա սովին հաղթել Ձեզ:

Որոշ հիմնական կանոններ մշակեք


Հեռուստացույցի առջև նստած ինչ-որ համեղ բան ծամելը դարձել է ազգային ժամանցի ու անիմաստ ծամելու մի ձև: Այս անառողջ սովորությունից հրաժարվելու համար մի քatանի հիմնական կանոն մշակեք:

Տարածել