Լատվիայի բնակչին մեղադրում են երկիրը Ռուսաստանին միացնելու մասին արված կատակի համար․ նրան սպառնում է կես տարվա ազատազրկում
Ռիգայի դատարանը մերժել է Լատվիայի բնակիչ Մաքսիմ Կոպտելովայի խնդրանքն այն մասին, որպեսզի փոխվի կես տարվա ազատազրկման դատապարտելու մասին որոշումը։ Բնակիչը մեղադրվում է Լատվիան Ռուսաստանին միացնելու մասին արված զվարճալի խնդրագրի համար։
Մեղադրյալը խնդրել էր, որպեսզի դատարանը 6 ամսվա ազատազրկման մասին որոշումը փոխի երկրից ստորագրությամբ չհեռանալու որոշմամբ, սակայն այդ խնդրանք մերժվել է, բայց դատարանը բավարարել է գործին փաստաթղթեր կցելու խնդրանքը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին։
Լատվիայի ոստիկանությունը Մաքսիմ Կոպտելովայի զվարճալի խնդրագիրը որակել է որպես Ռուսաստանին միանալու հրապարակային հայտարարություն. կոչ` ուղղված երկրի անկախության դեմ, չնայած հեղինակը տեքստում հետ գրություն էր թողել և նշել, որ սա կատակ է։
«Այսպիսի պատիժը չափազանց խիստ է։ Տեսնենք, թե դատարանի հիմնավորումներն ինչպիսին կլինեն։ Սա խոսքի ազատության ոլորտում վատ միտում է», - հայտարարել է մեղադրյալի փաստաբանը։
Նա նաև նշեց, որ մեղադրող կողմ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ դատապարտյալն իսկապես անկախ պետության լիկվիդացիայի կոչ է արել։
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան