Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան. Հայոց Ֆրիդա Կալոն
Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում կատարում են բազում ինքնանկարներ: Ինքնադիմանկարներում նա իրեն ներկայացրել է տարբեր իրավիճակներում:
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ինքնադիմանկարներ է կատարել երիտասարդ հասակից սկսած մինչ խոր ծերություն: Այս առումով նրան կարելի է համեմատել Ռեմբրանդտի կամ Մարտիրոս Սարյանի հետ: Նրանց նման Լավինիան էլ է պարբերաբար զննել, ուսումնասիրել, խստապահանջորեն գնահատել իրեն: Առաջին ինքնանկարը ստեղծել է 1943-ին՝ 21 տարեկանում: Տարբեր տարիներին կատարած ինքնանկարներում նկարչուհին վերարտադրել է իր տրամադրությունները, արտահայտել իր զգացմունքները, իմաստավորել իր անհատական և անկրկնելի «ես»-ը: Գրեթե բոլոր ինքնանկարներում նկարչուհին իրեն կերպարանավորում է նույն՝ խստադեմ հայացքով:
Հեղ.`Սիլվիա Մանուչարյան
___________
Գրականություն
Երզնկյան Մ., Գույների և վրձնի մտերմությամբ – <<Հայաստանի աշխատավորուհի>>, Եր., 1972, № 7, էջ 29:
Սիլվիա Մանուչարյան, Դիպլոմային աշխատանք, Երևան, 2012:
Կարդա նաև
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
«Տագնապած սերունդը» գրքի հեղինակը ողջունել է հայ ընթերցողներին ու փոխանցել գրքի գլխավոր ուղերձը (տեսանյութ)
70-ականների երևանյան ոճով ու հուշերով տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
5 նոր գրքով, արտասահմանյան հեղինակով ու նոր ծրագրերով սկսվեց «Երազի գիրք» մանկական փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)