Գլխավոր Հոդվածներ

Lemonade Բեոնսեից. Կնոջ խոստովանությունը, որը ներե

Lemonade Բեոնսեից. Կնոջ խոստովանությունը, որը ներել է դավաճանությունը

«Ի՞նչ կասես իմ թաղմանը՝ ինձ սպանելուց հետո»: «Այստեղ թաղված է իմ ամբողջ կյանքի սիրո մարմինը, որի սիրտը հենց ես եմ կոտրել: Դա անելիս ոչ ոք իմ քունքին ատրճանակ չէր պահել: Այստեղ պառկած է իմ ողջ ու մեռած երեխաների մայրը: Հանգչիր խաղաղությամբ, սեր իմ, որին ես չգնահատեցի». Սա մի հատված է տասնյակ այն երկխոսություններից, որոնցից բաղկացած է Բեոնսեի Lemonade ֆիլմը, համատեղությամբ նաև՝  համանուն ձայնասկավառակը: Փոփի թագուհին  ալբոմ է թողարկել  կրկին առանց նախազգուշացման: Մի քանի ամիս առաջ այդպես անակնկալ ի հայտ եկավ Formation երգի տեսահոլովակը, մի քանի օր առաջ էլ համացանցում հայտնվեց HBO-ի հետ խորհրդավոր նախագծի trailer-ը: Այդ իրադարձությունները, պարզվում է, ուղղակի կապ ունեն իրար հետ: Formation-ը գլխավոր ու եզրափակող թրեքն է վիզուալացված Lemonade ալբոմի, որը հավաքված է երգերից, բանաստեղծություններից, պատմական կերպարներից, քաղաքական մտքերից ու անձնական ապրումներից: Lemonade-ը գոյություն չունի վակուումում: Հասկանալու համար, թե ինչ է պատմում ժամանակակից երաժշտության մեծահամբավ կինը, պետք է գործի դնել բոլոր զգայարանները:

Lemonade-ը դավաճանության մասին է. Բեոնսեին Jay Z-իի դավաճանության, երգչուհու հոր դավաճանության մորը, իր երկրի դավաճան վարքագծի մասին աֆրոամերիկացիների, և հատկապես կանանց հանդեպ:

http://www.youtube.com/watch?v=BB5zLq1zcdo
Բեոնսեն 2014-ին բեմ բարձրացավ հսկա, փայլող գրության ֆոնին՝ FEMINIST: Տարեսկզբին էլ երգչուհին Superbowl-ում իր ելույթը նվիրեց աֆրոամերիկացիների իրավապատպան  Մալքոլմ Իքսին: Բեոնսեն դրանով հստակ մեսիջ փոխանցեց՝ այդուհետև իրեն հետաքրքրում և հուզում են միայն իր եղբայները, քույրերը և խտրականության դեմ պայքարը: Նոր ալբոմն էլ զարգացնում է այդ գաղափարները.
Երգչուհին ընկղմվում է ինքնափնտրումի մեջ, հասնում իր հարավային ու աֆրիկյան արմատներին՝ հիշեցնելով  #blacklivesmatter:

Lemonade-ը միայն երգչուհու անձնական պատմությունը չէ: Այն  հարցադրում է հասարակության վիճակի մասին, որը հանդիսատեսին ցավով լի աչքերով տալիս են Մայքլ Բրաունի և Թրեյվոն Մարտինի մայրերը, որոնց տղաները զոհվել էին ոստիկականան դաժանություններից:
Lemonade-ն երաժշտական ալբոմ է այն մասին, թե ինչպես ինքդ քո մեջ ուժ գտնես և կատարես մարդու ամենամեծ արարքը՝ ներես:

“Sorry, Mrs. Carter” (Jay Z-ի իսկական անունը Շոն Քարթեր է) երգը, որով հաստատում էր, թե մերժել է Jay Z-ի սիրահետումները: Վերելակի տեսախցիկն էլ մի անգամ ֆիքսել էր, թե ինչպես է Սոլանժը հարձակվում ռեփերի վրա (ըստ ամենայնի` դավաճանության պատճառով), իսկ կողքին Բեոնսեն էր կանգնած: Բայց Բեոնսեն որոշել է իր արվեստն օգտագործել որպես հոգեթերապիա. և սա մեծ խիզախություն է:
Անխուսափելի մի հարց. այդ ինչպե՞ս է հնարավոր դավաճանել Բեոնսեի պես կնոջը: Նա, իհարկե, Քանյե Ուեսթը չէ, որ իրեն Աստված համարի:
Ամեն դեպքում Բեոնսեն իսկապես թագուհի է: Հենց դա էլ ձայնասկավառակում հիշեցնում է ամուսնուն` «You ain’t married to no average bitch boy»:

15 տարի առաջ Բիոնս Նոուլզը հաջողակ ռեփերի ընկերուհին էր և Destiny’s Child խմբի անդամ: Բայց 15 տարի նա այնպես է աշխատել, ինչպես ոչ ոք, փոխել է ինքն իրեն, նաև համաշխարհային փոփ երաժշտությունը՝ ընդլայնելով թույլատրելիի ու անկարելիի սահմանները: Բեոնսեն ի վերջո գերազանցեց նրան, ով իրեն սովորեցրել էր, առաջ մղել ու սիրել: Ու Քարտեր ընտանիքում խնդիրները գուցե հենց այստեղից էլ սկսվեցին: Միասին լինելը երկու անհավանական տաղանդավոր մարդկանց համար գուցե միաժամանակ և հաճելի է, և բարդ: Նրանցից մեկի հպատրությունը երբեմն ոտնահարվում է:
Lemonade-ում այդ հպարտությունը անկյունաքարն է. հենց այդտեղից էլ սկսվում է, երբ  Jay Z-ը զգում է, որ իրեն գերազանցել են: Ու դավաճանում է կնոջը («Bad motherfucker, God complex»): Ու այդ հպատրությամբ էլ ավարտվում է, երբ երգչուհին որոշում է իր հպատրությունը չդնել առաջին տեղում:
Ձայնասկավառակում 12 երգ է, որոնք ֆիլմում բաժանված են 11 փոխկապակցված մասի:

Բեոնսեի ճանապարհը բարդ է ու ընթանում է փոքր քայլերով՝ ինտուիցիա, ժխտում, չարություն, ապատիա, դատարկություն, պատասխանատվություն, կերպարանափոխում, ներում, համբարձում, հույս, թողություն:
Երգչուհու ցավն աճում է ոչ միայն ամուսնու դավաճանությունից, այլ նաև անցյալում հոր հետ բարդ հարաբերությունների պատճառով՝ «Daddy made a soldier out of me», - հիշում է նա: Բեոնսեի հայրը նրա իսկ մենեջերն էր, երբ աղջիկը նոր էր սկսում կարիերան: Մայրը նրանից բաժանվել էր դավաճանության, անհանդուրժողության և հարբեցողության պատճառով: Երբ երգչուհին երգում է, որ չի ուզում նա աշխատի իր մոտ, այլ ուզում է միայն, որ սիրի, այդպես դիմում է իր կյանքի երկու կարևոր տղամարդկանց:

Տարածել