JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[Հատված գրքից] Ինչպե՞ս Հեյդար Ալիևին Գորբաչովը հան

[Հատված գրքից] Ինչպե՞ս Հեյդար Ալիևին Գորբաչովը հանեց գործից (Դ. Ռեմնիկ. Լենինի դամբարանը)

Հեյդար Ալիևն իրեն նվաստացած էր զգում: 20 տարի շարունակ նա եղել էր Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղարը, իսկ 1989թ.-ին նրան դուրս են շպրտում գորբաչովյան քաղբյուրոյից ու «Պրավդա» թերթում վարկաբեկում՝ որպես կոռուպցիոների:  Ու հիմա նա նստած էր հին «Վոլգա»-ի հետևի նստարանին՝ ամերիկացի լրագրողի կողքին: Կուսակցական բոլոր նորելուկները՝  կարպինսկիները, յակովլևները, նույնիսկ Գորբաչովը, նրան դավաճանել էին: «Երբ մենք Գորբաչովին գլխավոր քարտուղար դարձրեցինք, գաղափար անգամ չունեինք՝ ի՛նչ հետևանքներ է դա ունենալու», - ասում էր նա:
Իշխանական բարձունքներից անկումն անդրադարձավ նրա առողջության վրա: Նա սրտի նոպաներ էր ունենում, դեմքը մեղրամոմի պես գունատ էր: Բոլորին, ով պատրաստ էր նրան լսել, նա բողոքում էր չքավորությունից: Բայց Ալիևի մեջ դեռ զգացվում էր ինչ-որ քաղցր-մեղցր հմայք: Նա ասես Ուիլյամ Փաուլեի պարոդիան լիներ, որը հեգնանքով թագավորական կեղծ բարեպաշտություն էր ձևացնում: «Դուք պետք է հպարտանաք, - ասաց նա ինձ, երբ մենք ուղևորվում էինք Ուսպենսկոյե՝ նրա շքեղ առանձնատուն, - ես հազվադեպ եմ ընդունելություն կազմակերպում»:

«Դուք պետք է հպարտանաք», - ասաց նա ինձ, երբ մենք ուղևորվում էինք Ուսպենսկոյե՝ նրա շքեղ առանձնատուն, - «Ես հազվադեպ եմ ընդունելություն կազմակերպում»:

Երիտասարդ տարիքում Ալիևի կարիերան տապալման եզրին էր. նրան մեղադրեցին բռնաբարության փորձի համար: Կարգապահական լսումների ժամանակ նրան քիչ էր մնում վտարեին կուսակցությունից. մեկ ձայն չբավականացրեց: Բնականաբար, հետագայում որևէ հետաքննություն չանցկացվեց՝ կուսակցական քննությունը բավական էր:1969թ.-ին ՊԱԿ-ի ղեկավար Ալիևը սկսում է արշավ՝ կոռուպցիայի դեմ: Նա ծրագրում էր ոչնչացնել իր թշնամիներին ու բարձրացնել իր հեղինակությունը:
Ադրբեջանի պետական կառուցվածքը, ինչպես և ամբողջ Խորհրդային Միությունում, կլանային էր: Կուսակցության կողմից իշխանության ու սեփականության բաշխումը չէր սահմանափակվում ո՛չ ընտրական համակարգով, ո՛չ էլ օրենքով: «Սոցիալիստական օրինականություն» քարոզող չինովնիկները երկերեսանի խամաճիկներ էին, որոնց նշանակում էին քաղաքակիրթ հասարակության տեսքն ապահովելու համար: Այդ դատավորներին՝ ոստիկանության կապիտանների պաշտոնում, այդ դատախազներին լավ ապահովում էին, ու եթե նույնիսկ նրանք ինչ-որ բան պաշտպանում էին, ապա դա որպես կանոն նրանց ավարն էր: Իհարկե, կուսակցական համակարգում կային նաև ազնիվ մարդիկ: Դատախազ Գամբայ Մամեդովի հետ կապված հայտնի պատմություն կա: Նա ցանկանում էր հետաքննել կոռուպցիոն փաստերը կուսակցական ղեկավարության շարքերում: Ալիևը նրան հեռացրեց ու զրպարտեց: Գերագույն Խորհրդի նիստի ժամանակ բորբոքված Մամեդովը խլում է բարձրախոսն ու հասցնում է բղավել, - «Պետական ծրագիրը՝ խաբեություն է, բյուջեն՝ նույնպես, իսկ տնտեսական աճի մասին հաշվետվությունները ՝ սուտ»:
Գերագույն Խորհրդի նիստի ժամանակ բորբոքված Մամեդովը խլում է բարձրախոսն ու հասցնում է բղավել, - «Պետական ծրագիրը՝ խաբեություն է, բյուջեն՝ նույնպես, իսկ տնտեսական աճի մասին հաշվետվությունները ՝ սուտ»:

Հանկարծ վրա է հասնում ոստիկանությունը, Մամեդովին իջեցնում են ամբիոնից ու քարշ են տալիս հնարավորինս հեռու: Ի պաշտպանություն Ալիևի անմիջապես ոտքի են կանգում նրան հավատարիմ 17 պատգամավոր: «Այդ ո՞ւմ ես ընդդիմանում, Գամբա՛յ, - բացականչում է անտաղանդ գրող, պատգամավոր Սուլեյման Ռագիմովը, - Եթե հավատանք Աստծուն, ապա, կարելի է ասել, որ մեր դիմաց կանգնած է Աստված՝ Հեյդար Ալիևի կերպարանքով: Աստված է ուղարկել մեր ժողովրդին այսպիսի խիզախ զավակ»: Գերագույն Խորհուրդը մեկ մարդու պես ոտքի է կանգնում ու ծափահարում հռետորին: Գալով իշխանության 1985թ.-ին՝ Գորբաչովը դարձավ բոլոր ղեկավարների ղեկավարը՝ ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր Քարտուղարն ու առաջին դեմքը:


Կարդացեք նաև.



Ալիևի աշխարհակարգը փլուզվում էր: «Գորբաչովը հայտարարում է, որ նա նորացված սոցիալիզմի կողմնակից է ու դեմ է կապիտալիզմին, - ասում էր Ալիևը, - Ենթադրենք՝ այդպես է: Բայց դա ի՞նչ նորացում է, ի՞նչ է դա նշանակում: Սոցիալ-դեմոկրատիա: Սա սոցիալիզմ չէ: Սոցիալիզմ ասելով նա ի՞նչ է հասկանում: Որևէ մեկը չգիտի: Այլևս ոչ ոք չգիտի՝ ի՞նչ է սոցիալիզմը, բոլորն ասես մշուշում ապրեն: Դու՛ք՝ ամերիկացիներդ, ցանկանում եք, որ բոլորը ձեզ հետևեն, և որքան շատ բան է այստեղ հավանում Ջորջ Բուշը՝ այդքան ավելի լավ: Բայց ո՞վ է նա՝ ձեր Բուշը, Հիսուս Քրիստո՞սը»:
Որոշ ժամանակ մենք լուռ գնում էինք Պուշկինի հրապարակի ուղղությամբ: Հանկարծ, երեկոյան մշուշի մեջ աղոտ երևում է ապագայի պատկերը. դեղին «M» ու սոված ռուսների ոլորուն հերթը: Ալիևն արհամարհանքով հեգնեց:
«Մակդոնալդս, - ասաց նա,- Ահա՛, հիացե՛ք ձեր գովելի «պերեստրոյկայով»»:

Տարածել