Լևոն Մալխասյան. Ես էս քաղաքի տղեքից եմ
Չեմ սիրում քաղաքից դուրս գնալ: Հենց լքում եմ Երևանը, ֆիզիկական, բարոյական և մտավոր ալերգիա է սկսվում: Պաշտոնն ինձ երբեք չի հետաքրքրել, նաև բիզնեսն ու քաղաքականությունը: Միայն ջազ: Ինչո՞ւ հենց վեց: Վեցը շատ վատ թիվ է, ինչ-որ սատանեկան բան կա մեջը:
1. Փարաջանովի տուն-թանգարանը: Բացատրություններ մի՛ պահանջեք:
2. Աբովյանի փողոցի գրախանութը: Փոքրիկ նկուղային խանութ է: «Փարիզյան սուրճի» դիմաց: Սիրում եմ այնտեղ գնալ: Այնտեղ պատվիրում եմ հազվագյուտ գրքեր: Վերջին անգամ Սերգեյ Դովլաթովի պատմվածքների գիրքն եմ գնել. իմ սեղանի գիրքն է:
3. «Փարիզյան սուրճ», ես այնտեղ հաճախ եմ լինում:
4. Շատ եմ սիրում Ալավերդյան (Հանրապետության) փողոցը: Այնտեղ եմ ես ծնվել: Հետո տեղափոխվեցինք, բայց մնաց իմ հուշերում: Այդ փողոցի ցանկացած անկյուն և քար գիտեմ: Սիրում եմ զբոսնել այդ փողոցով, գնումներ անել:
5. «Մալխաս» ջազ ակումբն է: Կարող եք գրել, որ այստեղ էլ եմ շատ սիրում գալ:
6. «Կինո Մոսկվա»: Այդ շրջակայքում է անցել իմ մանկությունը, երիտասարդությունը:
newmag #04
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան