BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչ նոր գրքեր ու հեղինակներ սպասել Newmag-ից առաջի

Ինչ նոր գրքեր ու հեղինակներ սպասել Newmag-ից առաջիկայում (լուսանկարներ)

newmag-y-n

2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: Տոնի խորհուրդը գրքի արժևորումն է, մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում: Տոնի կապակցությամբ Կոտայքի մարզային գրադարանը հրավիրել էր Newmag հրատարակչության տնօրենին

Կոտայքի մարզային գրադարանում ընթերցողը կարող է գտնել Newmag հրատարակչության բոլոր գրքերը: Նոր գործերը հրատարակվելուն պես օրեր անց հայտնվում են գրապահարանում: Գրադարանավարները նույնիսկ կատակում են՝ կան գրքեր, որոնք կարդալու համար ընթերցողը պետք է մի քանի ամիս սպասի. ցանկացողները շատ են: Ամենապահանջված գրքերի ցանկում են ինչպես սպորտային, այնպես էլ անձնական աճի գործերն ու հուշագրությունները: Կոկիկ, լուսավոր այս գրադարանն ընթերցողների պակաս չունի: Նրանք շատ մոտիվացված են, իսկ եթե չգիտեն՝ ինչ կարդալ՝ աշխատակիցները միանգամից օգնության են հասնում:

Newmag հրատարակչության տնօրենի խոսքով, գրադարանավարն առաջին հերթին պետք է ծանոթ լինի նոր հրատարակություններին, որ կարողանա խորհուրդ տալ ընթերցողին. «Newmag-ն անընդհատ փորձում է ժամանակակից բեսթսելլերներ ներկայացնել հայ ընթերցողին: Մենք նույնիսկ շապիկներն ենք ներկայացնում այնպիսին, ինչպիսին օրինակ՝ իտալացի ընթերողի ձեռքին է այս պահին: Օրինակ՝ «Իմ հանճարեղ ընկերուհին», «Նորմալ մարդիկ», Յուվալ Նոյ Հարարիի գրքերը բնօրինակի նույն շապիկներով են: Մենք ցանկանում ենք, որ մեր ընթերցողը հետ չմնա ժամանակակից աշխարհի միտումներից»:

  

Newmag-ը փորձում է ավելացնել օտար լեզուների ցանկը՝ առաջիկայում կլինեն հունարեն, շվեդերեն, բուլղարերեն գրքեր հայերեն թարգմանությամբ: Իհարկե,  առաջնայինը մաքուր, հստակ ու գրագետ հայերենն է, որի համար հրատարակչությունը ջանք ու եռանդ չի խնայում. «Եթե մենք ընտրում ենք թարգմանիչ, անպայման հաշվի ենք առնում նրա հայերենի իմացության մակարդակը: Միայն օտար լեզվի լավ տիրապետելը քիչ է, որ այդ թարգմանիչը սկսի մեզ հետ գործակցել:Մեր թարգմանիչներն ապրում են աշխարհի տարբեր երկրներում, պարտադիր չէ, որ անպայման Հայաստանում լինեն»:

Հրատարակչության համար գիրքը թարգմանելուց բացի կարևոր է այն նաև ներկայացնելը: Սոցիալական ցանցերից մինչև մեդիա դաշտը պետք է ընթերցողին պատմի ինչ նոր գիրք կա ու ինչու պետք է կարդալ հենց դա. «Շուտով կներկայացնենք մի հայ գրողի գործ, որի հրատարակվելուց առաջ արդեն սկսել ենք մարքեթինգային պլանի մշակումն ու իրագործումը: Մենք անընդհատ թարմացնում ենք մեր կայքն ամենօրյա հրապարակումներով, տեսանյութերով ու հոդվածներով: Ընթերցողը պետք է ծանոթ լինի գրողին ու գրական գործին, որպեսզի իմանա՝ ինչ ընթերցի»:

 

Newmag-ը նաև կապի մեջ է լինում գրողների հետ ու ոչ միայն հայ: Այն բոլոր գրքերը, որոնք լույս են տեսնում, խորհրդակցում են գրողի, նրա գործակալի հետ: Շապիկից մինչը լեզվական հարցեր պարզում են ու հետո նոր հրատաարկում գործը. «Յուվալ Նոյ Հարարին նույնիսկ ֆեյսբուքյան իր էջում գրեց Newmag-ի հրատարակության մասին, Սալիի Ռունի հետ խորհրդակցել ենք լեզվական մի շարք հարցերի շուրջ, Ալեքս Մայքլիդիսը ամեն գրքից առաջ ողջունում է հայ ընթերցողին։ Մեզ համար կարևոր է գրողի վերաբերմունքը իր հրատարակված գործերի վերաբերյալ»:

Արտակ Ալեքսանյանը նաև բացեց փակագծեր ու գրադարանավարներին ներկայացրեց, թե ինչ նոր գրքեր է պատրաստում թարգմանել ու հրատարակել Newmag-ը: Մեծ անակնկալներն ու անսպասելի բեսթսելլերները՝ շուտով:

Տարածել