JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպե՞ս բացահայտել ստախոսին ժեստերի և խոսքի միջոցո

Ինչպե՞ս բացահայտել ստախոսին ժեստերի և խոսքի միջոցով

Բոլորս ենք ուզումմ հասկանալ, երբ են ﬔզ ստում ուրիշները: Այս տեղեկությունները հետաքրքիր ու կարևոր կարող են լինել նրանց համար, ովքեր ուշի ուշով հետևում են իրենց զրուցակցին ու փորձում բացահայտել նրանց ﬔջ ստախոսներին: Սուտը հնարավոր չէ բացահայտել ﬕայն ﬔկ ժեստի կամ խոսքի ﬕջոցով: Այս նախանշանները համադրելով ﬕայն՝ դուք կկարողանաք հասկանալ՝ արդյոք ձեր զրուցակիցն ազնիվ է ձեզ հետ, թե ինչ-որ բան է թաքցնում:

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ ԽՈՍՔԻ ՄԻՋՈՑՈՎ


1. Հարցեր տվեք և մշտապես հետևեք, թե ինչպես է զրուցակիցը սկսում պատասխանել ձեր հարցին:
2. Եթե դուք սթրեսային հարց եք տվել, և ի պատասխան լսում եք, օրինակ. «Ինչի՞դ է դա պետք», «Ինչո՞ւ ես հարցնում այդ մասին», «Իմաստը ո՞րն է» և այլն, ապա այդ մարդը ինչ-որ տեղեկություն է թաքցնում ձեզնից և աﬔնայն հավանականությամբ ստում է:
3. Եթե դուք սթրեսային հարց եք տվել և ի պատասխան լսում եք՝ «Դա կարևոր չէ» կամ այլ խուսափողական պատասխաններ, ապա այս դեպքում ևս մարդը ինչ-որ բան է թաքցնում կամ փորձում է ստել:
4. Եթե դուք սթրեսային հարց եք տվել և ի պատասխան ստանում եք տեղեկատվության հսկայական քանակություն, որը, ըստ էության, թեմայից դուրս է և ասվում է ձայնի բարձր տոնով, ապա այս դեպքում էլ մարդը ձեզնից թաքցնում է ճշմարտությունը:
5. Եթե դուք սթրեսային հարց եք տվել, սակայն զրուցակիցը անտեսում է հարցը կամ ընդհատում խոսակցությունը, ապա աﬔնայն հավանականությամբ նա ինչ-որ բան չի ասում ձեզ կամ սուտ է ասում:
6. Եթե դուք լսում եք երկար պատմություն մանրամասների թվարկումով և կասկածում եք այդ պատմության ճշմարտացիության ﬔջ, ապա խնդրեք զրուցակցին պատﬔլ պատմությունը հակառակ հերթականությամբ: Եթե պատմությունն իրական չէ, ապա ձեր զրուցակիցը ի վիճակի չի լինի կրկնել պատմությունը ճիշտ հերթականությամբ:

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ


1. Եթե դուք կարևոր հարց եք տվել, և պատասխանից հետո ձեր զրուցակիցը երկար նայում է ձեզ վրա, նշանակում է՝ նա ստում է: Ստախոսը ﬕշտ փորձում է հասկանալ՝ արդյոք իրեն հավատացել են, և այդ պատճառով ուշադիր հետևում է ձեր արձագանքին:
2. Երբ մարդը սուտ է խոսում, նրա բերանում հիﬓականում չորության զգացողություն է առաջանում: Հետևաբար, նա հաճախ կդիպչի իր դեմքին ու շուրթերին:
3. Երբ մարդը սուտ է խոսում, նա կարող է կարմրել՝ ամոթ, ﬔղքի զգացում կամ շփոթմունք զգալով:
4. Երբ մարդը սուտ է խոսում, նա կարող է կտրուկ գունատվել՝ վախի զգացողություն ունենալով: Վախենալիս մարդը գունատվում է, քանի որ արյունը հոսում է դեպի ոտքերը:
5. Երբ մարդը սուտ է խոսում, նրա շնչառությունն ավելի հաճախակի ու խորն է դառնում: Հետևեք նրա շնչառությանը՝ ուշադրություն դարձնելով նրա կրծքավանդակի վերին հատվածին:

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ ԺԵՍՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ


1. Եթե մարդը ստում է, նրա ժեստերի քանակությունը կրճատվում է: Հասկանալով, որ ժեստերով կարող է մատնել իրեն՝ ստախոսը ենթագիտակցորեն նվազեցնում է դրանց քանակը:
2. Եթե մարդը ստում է, նա փորձում է հեռացնել զրուցակցին իրենից, պատնեշներ կառուցել իր և նրա ﬕջև և հետևաբար փորձում է թաքնվել գրքերի, համակարգչի, սեղանի կամ ﬔկ այլ բանի հետևում:
3. Եթե պատասխանելուց առաջ ձեր զրուցակիցը մաքրում է կոկորդը, ծխախոտ է վառում, ջուր է խմում և այլն, նշանակում է նրան դադար է պետք «ճիշտ» պատասխան մտածելու համար: Հետևաբար, այդ պատասխանը կարող է այնքան էլ չհամապատասխանել իրականությանը:
4. Եթե պատասխանի ժամանակ ձեր զրուցակիցը հետ է ձգվում նստած տեղում, դիպչում է ինքն իրեն, ձեռքերով գրկում արմունկները կամ պարզապես խաչում է ձեռքերը կրծքավանդակին, նշանակում է՝ նա սթրեսային իրավիճակում է հայտնվել և կարող է ստել ձեզ:
Աղբյուրն` այստեղ

Տարածել