FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

7 ապացույց, որ Դուք կյանքը անիմաստ վատնում եք

7 ապացույց, որ Դուք կյանքը անիմաստ վատնում եք

Երկար ժամանակ եք ծախսում անօգուտ իրերի վրա


Տեսախաղերը, ժամանցային հեռուստաալիքները, սոցցանցերը, շատ ուտելիքը, ոգելից խմիչների չարաշահումը․․․ Ցանկը կարելի է շարունակել։ Լուրջ վերաբերվեք ձեր կյանքին։ Որտե՞ղ եք անցկացնում ձեր օրվա մեծ մասը, և արդյոք այն օգուտ է բերում ձեզ, տանու՞մ է դեպի լավ կյանք կամ պայծառ ապագայի հի՞մքն է հանդիսանում։ Եթե ոչ, դուք պետք է վերանայեք ձեր կենսագործունեությունը և փոփոխություններ կատարեք։

Շատ եք բողոքում


Ես գիտեմ մարդկանց, ովքեր միշտ դժգոհ են կյանքից, և նրանք երբեք չեն դադարում պատմել ինձ դրա մասին։ Դուք այդ մարդկանցից մե՞կն եք։ Դուք դժգոհու՞մ եք ձեր աշխատանքից, տնօրենից, աշխատավարձից կամ ընկերոջից, եթե այդպես է, ապա իրականում դուք անգործությամբ եք զբաղված և կուտակում եք բացասական էներգիա։ Բացասականը երբեք ոչինչ չի փոխում։ Այն ձեզ դեպի փակուղի է տանում։ Այսպիսով, փոխեք ձեր մտածելակերպը և խոսեք, թե ինչքան եք գոհ ձեր կյանքից, այլ ոչ թե նրա մասին, թե ինչ չեք սիրում։

Չեք «կերակրում» ձեր ուղեղը


Անըդհատ չզարգացող անհատը նման է ճահճացող լճակի:։ Դա տեղի կունենա նաև ձեր ուղեղի հետ, եթե դուք այն ակտիվ չպահեք և նոր բան չսովորեք։ Դրական տեղաշարժերը կընդլայնեն ձեր մտահորիզոնը՝ չուղարկելով ձեզ դեպի անցյալ։

Սխալ պատկերացում ունեք ձեր մասին


Ինքնախոստովանանքը կարող է ստեղծել կամ փչացնել ձեր կյանքը։ Ինչպես Հենրի Ֆորդն է ասում․ «Անկախ նրանց, թե դուք ինչ եք մտածում․ կարող եք կամ չեք կարող, միևնույնն է դուք ճիշտ եք։ Եթե ինքներդ ձեզ ասեք, որ բիզնես սկսելու կամ լավ արդյունքի հասնելու համար բավական խելացի չեք, ապա ճիշտ եք։ Եթե ասեք, որ փոփոխությունների համար բավական հոգնած եք, ապա ճիշտ եք։ Ինչ-որ դուք ձեզ ասում եք, դառնում է իրականություն»։ Հետևաբար, ուշադիր եղեք ձեր մտքերին, և դուք կհասկանաք, որ ձեր կյանքը համընկնում և համապատասխանում է ձեր մտքերին։

Ոգեշնչված չեք


Երազու՞մ եք ինչ-որ բանի մասին։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր մտածում են, որ երազանք չունեն։ Բայց այդպես չի լինում։ Պետք է լինի մի բան, որը հաճույքով եք անում։ Դուք պետք է վերագտնեք այն, ինչը ձեզ ոգեշնչում է, և շատ զբաղվեք սիրած աշխատանքով։

Չեք ծրագրում ձեր ապագան


Իհարկե, հրաշալի է ապրել "այսօր" և "վայելել պահը", բայց երբեմն անհրաժեշտ է նայել դեպի առաջ՝ ապագա, և տեսնել, թե որտեղ եք ուզում գնալ։ Նպատակ կամ ծրագիր չունեցող մարդը նման է մի նավակի, որը աննպատակ լողում է անեզր օվկիանոսում այն հույսով, որ վերջում բարի ավարտ կլինի։ Համաձայնեք՝ հիմարություն է այդպես մտածելը։ Դուք պետք է քայլ առ քայլ մտածեք, թե դեպի ուր եք ուզում գնալ։ Ինչպես GPS համակարգն է ձեզ ուղղություն ցույց տալիս, այնպես էլ դուք պետք է ունենաք ներքին GPS համակարգ:

Ծախսում եք բավանակին երկար ժամանակ այն մարդկանց հետ, ովքեր չեն խթանում ձեր զարգացմանը։


Հեշտ է թափառել և խոսել այն մարդկանց հետ, ովքեր ձեզ չեն ստիպում լինել լավագույնը։ Նրանց կողքին լինելով դուք միշտ կլինեք նույն մակարդակին։ Այդպիսի «ընկերներին» անվանում են «էներգետիկ վամպիրներ»։ Նրանք «ծծում» են ձեր ամբողջ կյանքը, և փոխարեն որևէ հակակշիռ բան չեն տալիս։ Շրջապատեք ձեզ զարգացած մարդկանցով և դարձեք նրանցից մեկը։

Աղբյուրը

Տարածել