10 ֆիլմ, որոնք ստիպում են ապրել ու վայելել կյանքը
ՓՈՔՐԻԿ ՄԻՍՍ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Маленькая мисс Счастье / Little Miss
Տարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, կատակերգություն
IMDb 7.9 / КиноПоиск.ru 7.5
Թերևս լավագույն ֆիլմը այն մասին, որ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: Որովհետև եթե դուք էլ, ինչպես այս ֆիլﬕ փոքրիկ հերոսուհին, որոշել եք դառնալ «փոքրիկ ﬕսս Երջանկություն», բայց ձեր ընտանիքը կազմված է անհաջողակ հայրիկից, բռնկուն մայրիկից, համասեռամոլ հորեղբորից, լռության երդում տված եղբորից և թմրամոլ պապիկից, և նրանք բոլորը պատրաստվում են ձեզ օգնել այդ հարցում, ապա ձեզ ոչինչ չի ﬓում, քան պարզապես հաճույք ստանալ մասնակցությունից:
7 ԿՅԱՆՔ
Семь жизней / Seven Pounds
Տարեթիվ: 2008
Ժանր: Դրամա, ﬔլոդրամա
IMDb 7.7 / КиноПоиск.ru 8.2
Նրանք ծանոթ չեն, ունեն տարբեր ճակատագրեր, բայց ունեն ﬔկ ընդհանհուր գաղտնիք: Բեն Թոմասը չի կարողանում ուշքի գալ ավտովթարից հետո, որը իր անզգուշության պատճառով խլել է 7 մարդու, այդ թվում և իր հարսնացուի կյանքը: Մեղքի զգացուﬕց տանջվելով՝ նա որոշում է ուղղել անցյալի իր սխալը: Նվիրաբերելով Աշխարհում գոյություն ունի մարդկանց երկու տեսակ՝ պարտվողներ և հաղթողներ: Եվ նրանց ﬕակ տարբերությունն այն է, որ հաղթողները չեն հանձնվում: թվում և իր հարսնացուի կյանքը: Մեղքի զգացուﬕց տանջվելով՝ նա որոշում է ուղղել անցյալի իր սխալը: Նվիրաբերելով իր կենսական օրգանները մահացու հիվանդ մարդկանց՝ նա օգնում է նրանց ապրել, նոր կյանք է տալիս նրանց՝ փորձելով լրացնել այն կյանքերը, որոնք այլևս չկան իր ﬔղքով: Աﬔն ինչ ավելի է բարդանում, երբ Բենն անսապսելիորեն սիրահարվում է հերթական անծանոթին՝ Էﬕլիին, ում կյանքը պատրաստվում էր փրկել:
ԵՍ ՔԵԶ, ԴՈՒ՝ ՈՒՐԻՇԻՆ
Заплати другому / Pay It Forward
Տարեթիվ: 2000
Ժանր: Դրամա
IMDb 7.2 / КиноПоиск.ru 8.1
Թրևոր անունով 7-րդ դասարանցի այս տղան հորինել է աշխարհը փոխելու սեփական տեսությունը, որի էությունը չափազանց պարզ է. ես կօգնեմ քեզ, իսկ դու կօգնես 3 ուրիշ մարդու, իսկ հետո այդ երեքն էլ կշարունակեն նույն շղթան ու կտարածեն բարություն ու ջերմություն ամբողջ աշխարհում: Արդյո՞ք կգործի այս ﬔխանիզմը: Հավատացողները շատ քիչ են, բայց Թրևորը որոշում է փորձել դա՝ սկսելով բարի գործերի այդ շղթան:
ԲԵՆՋԱՄԻՆ ԲԱԹԹՈՆԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Загадочная история Бенджамина Баттона / The Curious Case of Benjamin Button
Կարո՞ղ է արդյոք ﬔկ գաղափարը փոխել աշխարհը:
Տարեթիվ: 2008
Ժանր: Դրամա, ֆանտաստիկա
IMDb 7.8 / КиноПоиск.ru 8
Այս ֆիլմը շատ նման է աﬔնայն մանրակրկտությամբ գրված գրքի: Ֆիլﬕ վրա կատարված հսկայական աշխատանքի արդյունքն ակնհայտ է՝ դերասանական գերազանց խաղ, անկրկնելի մթնոլորտ, ֆանտաստիկ իրադարձությունների գերհավաստի ներկայացում: Այս ֆիլմը կարող է ձեզ դուր գալ, կարող է և դուր չգալ, բայց այն դիտելուց հետո դուք ﬕանշանակ չեք լինի առաջվանը:
ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Пока не сыграл в ящик / The Bucket List
Երբեք չես իմանա, թե քեզ ինչ է սպասվում:
Տարեթիվ: 2007
Ժանր: Դրամա, կատակերգություն, արկածային
IMDb 7.4 / КиноПоиск.ru 8.1
Հրաշալի ﬕ ֆիլմ հրաշալի դերասանների՝ Ջեք Նիքոլսոնի և Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ: Երկուսի հերոսներն էլ մահացու հիվանդ են և ընդաﬔնը 1 տարվա կյանք ունեն: Միավորելով իրենց չիրականացած ցանկությունների ցուցակները՝ նրանք որոշում են ի կատար ածել դրանք, շրջագայել ամբողջ աշխարհով, հասցնել այն աﬔնը, ինչ չեն արել ողջ կյանքի ընթացքում և ուղղել հին սխալները: Այդ ֆիլմում չկա ոչ ﬕ ավելորդ կադր կամ խոսակցություն, ֆիլﬕ յուրաքանչյուր րոպեն լցված է չափազանց հետաքրքիր սյուժեով և հզոր զգացմունքներով: Հերոսների յուրաքանչյուր խոսակցություն ի վերջո հանգեցնում է այն մտքին, որ ապրել պետք է ոչ թե վաղը, 1 շաբաթից, այլ հիմա:
ԱՎԳՈՒՍՏ ՌԱՇ
August Rush / Август Раш
Կարող էր ավելի լավ լինել, բայց կարող էր և շատ ավելի վատ լինել, այնպես չէ՞:
Տարեթիվ: 2007
Ժանր: Դրամա, երաժշտություն
IMDb 7.5 / КиноПоиск.ru 8.1
Սա շատ գեղեցիկ ﬕ պատմություն է՝ հագեցած հեքիաթային էլեﬔնտներով, և դիտվում է ﬕ շնչով: Որպեսզի թույլ տաք այս գեղարվեստական կինոնկարին թափանցել ձեր հոգու խորքը, խնդրեք ձեր ներքին քննադատին լռել ու աչք փակել սյուժեի ոչ իրատեսական հատվածների վրա, և փոխարենը վայելեք ֆիլﬕ հուզիչ սյուժեն և գեղեցիկ երաժշտությունը, որովհետև հենց վերջինս է, ըստ էության, ֆիլﬕ աﬔնակարևոր դերակատարը:
ԻՍԿ ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ԵՍ ՊԱՐՈՒՄ ԵՄ
А в душе я танцую / Inside I’m Dancing
Տարեթիվ: 2004
Ժանր: Դրամա, կատակերգություն, ﬔլոդրամա
IMDb 7.9 / КиноПоиск.ru 8.1
Ֆիլﬕ հերոսները հաշմանդամություն ունեցող ու անվասայլակով տեղաշարժվող տղաներ են: Բայց նրանց լավատեսությունը շատ ավելի ﬔծ է, քան ﬓացած բոլոր մարդկանցը՝ ﬕասին վերցրած: Անգամ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով՝ նրանք չեն ընկճվում և փորձում են ապրել լիարժեք կյանքով՝ ուրախանում են, հիմարություններ են անում, պաշտպանում են թույլերին, պարում են ու կատակում:
ՄԻՇՏ ԱՍԱ «ԱՅՈ»
Всегда говори «да» / Yes Man
Ես լսում եմ երաժշտություն քամու, օդի, արևի շողերի ﬔջ, աﬔնուր: Այն աﬔնը, ինչ ինչ պետք է անել, ﬕայն լսելն է: Նայիր: Դա կյանքն է անցնում: Գնա՞նք զբոսնելու:
Տարեթիվ: 2008
Ժանր: Կատակերգություն
IMDb 6.8 / КиноПоиск.ru 7.8
Միջինվիճակագրական ﬕ ﬔնեջեր՝ Կարլ Ալենը, խոր դեպրեսիայի ﬔջ է գտնվում: Որպեսզի կարողանա հաղթահարել այն, նա որոշում է կայացնում աﬔն ինչի ասել «այո» և համաձայնել աﬔն նոր առաջարկի: Այդպես նրա կյանքը վերածվում է զարմանալի ﬕ արկածաշարի, որի ﬔջ հայտնվել ﬔզ նույնպես չէր խանգարի:
ԹԱԿԵԼՈՎ ԴՐԱԽՏԻ ԴՌՆԵՐԸ
Knockin’ on Heaven’s Door / Достучаться до небес
Երբ դուք ինչ-որ բանի ասում եք «այո», դուք ձեռք եք բերում ևս ﬔկ նոր հնարավորություն:
Տարեթիվ: 1997
Ժանր: Դրամա, կատակերգություն, կրիﬕնալ
IMDb 8 / КиноПоиск.ru 8.6
Երկու մահացու հիվանդ ընկերների պատմությունն է այս ֆիլմը: Եթե կարդանք ֆիլﬕ սյուժեն, ապա կթվա, թե այս ֆիլմը պարզապես կրիﬕնալ ﬕ պատմություն է: Իմանալով իրենց հիվանդության մասին՝ ֆիլﬕ հերոսները ﬔքենա են գողանում, որի թափքում պահված էր 1 ﬕլիոն գերմանական մարկ: Նրանց սկսում են հետապնդել վարձու մարդասպանները, ոստիկանությունը, սակայն այս տղաները, ովքեր դարձել էին ակամա գողեր, փնտրում էին բոլորովին այլ բան: Ֆիլմը նկարահանված է այնքան հրաշալի ձևով, դերասանների խաղը այնքան տպավորիչ է, որ ֆիլﬕ ավարտից հետո սկսում ես իսկապես գնահատել կյանքիդ աﬔն վայրկյանը: Եվ անպայման ուզում ես ծով գնալ:
ՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
В диких условиях / Into the Wild
Հասկացիր, անգամ դրախտում ﬕայն ծովի մասին են խոսում:
Տարեթիվ: 2007
Ժանր: Դրամա, ﬔլոդրամա, կենսագրություն, արկածային
IMDb 8.2 / КиноПоиск.ru 7.9
Քոլեջն ավարտելուց հետո աﬔնախոստուﬓալից ուսանողներից ու մարզիկներից ﬔկը՝ Քրիստոֆեր Մաքքենդելսը, թողնում է իր ողջ ունեցվածքը, ուսման ընթացքում կուտակած 24 հազար դոլարը փոխանցում բարեգործական ֆոնդին և ավտոստոպով ուղևորվում է Ալյասկա՝ վայրի բնության գիրկ: Ճանապարհին նա ծանոթանում է ﬔկը մյուսից տարբեր մարդկանց հետ, ովքեր այս կամ այն կերպ ազդում են իր կյանքի վրա: Ֆիլմը հնարավորություն է տալիս գոնե առժամանակ կտրվել անկարևոր խնդիրներից և ﬕաձուլվել բնությանը: Այն իսկապես շատ լաﬖ է ստացվել՝ շնորհիվ Շոն Փենի փայլուն ռեժիսորական աշխատանքի և դերասանական կազﬕ հրաշալի խաղի: