Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Ձեր կյանքի ամենակարևոր 60 րոպեն

Ձեր կյանքի ամենակարևոր 60 րոպեն

Բոլորովին հաճելի չէ գիտակցել, որ դու սխալ ճանապարհ ես ընտրել քեզ համար, ծախսել դրա վրա հսկայական ժամանակ և ուժ, իսկ հիմա ստիպված ես ամեն ինչ նորից սկսել: Բացի այդ կա վախ, որ նույն սխալը կարող ես կրկնել ևս մեկ անգամ, և պարզվի, որ այս մի ճանապարհն էլ քոնը չէր:
Որպեսզի մեկընդմիշտ գտնեք ձեր առաքելությունն ու կյանքի ճիշտ ուղին անհրաժեշտ է ծախսել ընդամենը 1 ժամ: Եվ այդ 1 ժամը կարող է փոխել ամեն ինչ: Վերջերս տարբեր երկրներում շուրջ 12 000 աշխատող մարդկանց մեջ անցկացվել է հարցում: Հարցվածների 70%­ը նշել է, որ ժամանակը իրեն չի բավականացնում ստեղծագործական կամ քննադատական մտածողության համար: Մինչդեռ The Times ամսագիրը փաստում է, որ օրական միջինը 110 անգամ մենք ստուգում ենք մեր հեռախոսը: Կան նաև մարդիկ, որ անում են դա մոտ 900 անգամ:
Որպեսզի ձեր կյանքի ամենանշանակալի իրադարձությունը ձեր նամակները ստուգելը չլինի, առաջարկում ենք հետևել այս պարզ քայլերին, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը, դարձնել այն ավելի նպատակաուղղված ու իմաստավորված: Այս քայլերը ձեզնից կտանեն ոչ ավելի, քան մեկ ժամ, սակայն այդ մեկ ժամը կփոխի ձեր հետագա կյանքի յուրաքանչյուր ժամը:
Քայլ 1­ին: Վերցրեք ձեզ հետ մի նոթատետր ու գնացեք բնության գիրկ, որտեղ կկարողանաք զգալ ոչ թե քաղաքային ակտիվ կյանքի ռիթմը, այլ բնության ու ձեր ներքին ռիթմը:
Քայլ 2­րդ: Գրեք այս հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 շաբաթվա կյանք»: Իսկ հիմա ծախսեք 10 րոպե այս հարցին պատասխանելու համար:
Քայլ 3­րդ: Գրեք հաջորդ հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 ամսվա կյանք»: Ծախսեք ևս 10 րոպե այս հարցին պատասխանելու համար:
Քայլ 4­րդ: Գրեք հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 տարվա կյանք»: Հատկացրեք 10 րոպե հարցին պատասխանելու համար:
Քայլ 5­րդ: Գրեք հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 5 տարվա կյանք»: Այս հարցին պատասխանելու համար ևս ունեք ոչ ավելի, քան 10 րոպե:
Քայլ 6­րդ: Գրեք հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 կյանք ապրելու համար»: Փորձեք այս հարցի պատասխանը ևս ձեզ համար գտնել ընդամենը 10 րոպեում:
Քայլ 7­րդ: Եվ վերջապես, ծախսեք 10 րոպե հարցերի պատասխանները վերընթերցելու համար և տվեք ձեզ վերջին հարցը. «Ինչպե՞ս կարող եմ ես պլանավորել իմ շաբաթը, որպեսզի լինեմ ավելի մոտ մյուս հարցերին տված իմ պատասխաններին»:
Կյանքն այնքան արագ է այսօր և այնքան շատ հնարավորություններ կան, որ մենք չենք հասցնում կանգ առնել ու մի կարգին մտածել: Ժամանակն է ընտրություն կատարելու, կյանքի ընտրություն:

Աղբյուրն` այստեղ

Տարածել