FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Կյանքի դժվարություններին նայելու 15 ձև

Կյանքի դժվարություններին նայելու 15 ձև

1) Անհաջողությունը պարզապես նորից սկսելու հնարավարությունն է, բայց արդեն ավելի խելամիտ կերպով:

© Հենրի Ֆորդ


2) Եթե խնդիրը հնարավոր է լուծել, ապա պետք չէ անհանգստանալ: Եթե խնդիրը անլուծելի է, ապա անիմաստ է դրա համար անհանգստանալը:

© Դալայ Լամա


3) Նույնիսկ եթե դուք շատ տաղանդավոր եք և մեծ ջանքեր եք գործադրում, ապա որոշակի արդյունքների հասնելու համար ժամանակ է հարկավոր: Դուք մեկ ամսից երեխա չեք ունենա, նույնիսկ եթե 9 կանանց ստիպեք հղիանալ:

© Ուորրեն Բաֆֆետ


4) Կյանքում գոնե մեկ անգամ ճակատագիրը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց այդ ժամանակ մարդը հաճախ գտնվում է մոտակա գարեջրատանը և չի լսում դռան թակոցը:

© Մարկ Տվեն


5) Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք շատ շուտ ենք հանձնվում: Հաջողության հասնելու ամենաճիշտ ուղղին այն է, որ անընդհատ փորձենք ևս մեկ անգամ:

© Թոմաս Էդիսոն


6) Անձամբ ես սիրում եմ սերուցքով ելակ, բայց, չգիտես ինչու, ձուկը նախընտրում է որդերին: Ահա թե ինչու, երբ ես գնում եմ ձկնորսության, մտածում եմ ոչ թե նրա մասին, թե ինչ եմ ես սիրում, այլ թե ինչ է սիրում ձուկը:

© Դեյլ Կարնեգի


7) Առավոտյան արթնանալով հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ պետք է անեմ», իսկ մինչ քնելը. «Ի՞նչ արեցի»:

© Պիֆագոր


8) Չքավոր, ձախորդ, դժբախտ և տկար է այն մարդը, ով հաճախ է օգտագործում «վաղը» բառը:

© Ռոբերտ Կիյոսակի


9) Ծերունիները երիտասարդներին խորհուրդ են տալիս խնայել գումարները: Դա վատ խորհուրդ է: Մի խնայեք, այլ ներդրումներ կատարեք ձեզ վրա: Ես մինչ քառասուն տարեկանը ոչ մի կոպեկ չեմ խնայել:

© Հենրի Ֆորդ


10) Ես դա ուզում եմ, նշանակում է՝ կլինի:

© Հենրի Ֆորդ


11) Ես չեմ պարտվել: Պարզապես գտել եմ 10 հազար միջոց, որոնք չեն աշխատում:

© Թոմաս Էդիսոն


12) Ծանր աշխատանքը չկատարած թեթև գործերի կուտակումն է, որոնք դուք չեք արել, բայց պետք է անեիք:

© Ջոն Մաքսվել


13) Անցյալում ասում էի. «Ես վստահ եմ, որ ամեն ինչ կփոխվի»: Սակայն հետո հասկացա, որ ամեն ինչ փոխելու միայն մեկ տարբերակ կա՝ պետք է ես ինքս փոխվեմ:

© Ջիմ Ռոն


14) Դասը, որը ես քաղել եմ և հետևում եմ ամբողջ կյանքի ընթացքում, փորձել, փորձել և նորից փորձելն ու չհանձնվելն է:

© Ռիչարդ Բրենսոն


15) Այսօր արա այն, ինչ ուրիշները չեն ուզում անել, վաղը կապրես այնպես, ինչպես ուրիշները չեն կարող:

© Հեղինակը հայտնի չէ

Տարածել