BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լուցկուց առաջ ու հետո. այրիչը երբեք ավելորդ չէ

Լուցկուց առաջ ու հետո. այրիչը երբեք ավելորդ չէ

Լուցկուց առաջ
Ժամանակակից այրիչն ու լուցկին համարյա տարեկիցներ են: Միայն թե Յոհան Վոլֆգանգ Դեբերեյները մի փոքր առաջ ընկավ Ջոն Ուոքերից: Գերմանացի քիմիկոսն այրիչը պատրաստեց 1823-ին, իսկ ժամանակակից լուցկիները պատրաստվեցին 3 տարի հետո: Ի դեպ, դրանք չափազանց երկար էին՝ 91 սմ, և գարշահոտ:
Ամենաթանկը
Ամենաթանկ այրիչը 74 հազար դոլար արժե: Եզակի այս այրիչը լրացնում է «Dupont» ընկերության «Ligne 2 Champagne lighter» հավաքածուն: Այն պատրաստված է 18-կարատանոց սպիտակ ոսկուց և զարդարված է 468 ադամանդով: Ահա թե ինչով է պայմանավորված բարձր գինը:
Այրիչով փրկված
Պարզվում է՝ բացի բուն նշանակությունից, այրիչը կարող է փրկության լավագույն միջոց դառնալ: Շարքային Քլինգերը հաստատ հաջողակներից էր: 1944-ին նրա կյանքն այրիչից էր կախված: Գերմանիայում մարտական հերթական գործողությունից հետո զինվորը գրպանում գտավ այրիչը, որի մեջ մխրճվել էր փամփուշտը: Նույնիսկ այդ վիճակում այրիչը շարունակում էր աշխատել:
Պանդոկ-այրիչ
Սլովակիայում «Լինգո» անունով մի պանդոկ կա: Որ կողմ նայես, այրիչ է: Սկզբում այն գրադարան էր, 1993-ին վերածվեց պանդոկի: Ընդամենը 400 այրիչ էր պատերից կախված: Պանդոկի տերն ընդլայնեց հավաքածուն: Հիմա այն հավակնում է աշխարհի ամենամեծ հավաքածուի կոչմանը: Այսօր պանդոկում մոտ 4000 այրիչ կա: Ամեն այցելու իր նվերն է թողնում: Այրիչներով զարդարված պանդոկն այժմ Սլովակիայի ամենաայցելվող վայրերից մեկն է:
newmag #48