FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Դպրոց չավարտած, բայց գիտելիքով պատերազմ հաղթած նախ

Դպրոց չավարտած, բայց գիտելիքով պատերազմ հաղթած նախագահը. Ա. Լինքոլն

ԱՄՆ 16-րդ նախագահ (1861-1865) Աբրահամ Լինքլոնը ամենահայտնի ու ազդեցիկ նախագահներից մեկը լինելուց բացի, նաև ամենաբարձրահասակն էր՝ 193սմ, ու դրանով հանդերձ նա մշտապես կրում էր լայնեզր գլխարկ, որն օգտագործում էր նաև որպես դրամապանակ:
Լինքոլնը համառության և դժվարություններն ու անհաջողությունները հաղթահարելու օրինակ է: Նախագահ դառնալուց առաջ նա՝


  • 1832,1838 թվականներին պարտվել է նահանգային ընտրություններում, 

  • 1843, 1846, 1848 թվականներին պարտվել է Կոնգրեսի ընտրություններում, 

  • 1855, 1858 թվականներին պարտվել է Սենատի ընտրություններում

  • 1856 թվականին չի ընտրվել ԱՄՆ փոխնախագահ, չնայած ամենահավանական թեկնածուն էր:


Լինքոլնը 2 անգամ փորձել է դառնալ գործարար, 2 դեպքում էլ ի վերջո սնանկ է ճանաչվել:
Այսօր Լինքոլնին համարում են ԱՄՆ ամենախելացի նախագահներից մեկը: Բայց նրա գիտելիքները ինքնակրթության արդյունք էին: Լինքոլնը դպրոց հաճախել է ընդամենը 1 տարի: Տառերը սովորել է գրեթե ինքնուրույն, վաղ հասակից սիրում էր կարդալ, ինչի շնորհիվ ինքնուրույն կարողացել է հանձնել փաստաբանական քննություններ և ստանալ արտոնագիր աշխատելու համար՝ չունենալով կրթություն:
Բայց մինչև այդ, Լինքոլնի ընտանիքն աղքատ էր, նա վաղ տարիքից ստիպված աշխատում էր փոստում, եղել է անտառահատ, վարձով որսորդ:

Լինքոլնն ապացուցեց ամերիկացիներին, որ գիտելիքը բառի իսկական իմաստով կարող է հաղթել պատերազմը: Նա առաջին նախագահն էր, որն օգտագործեց հեռագիրը ռազմաճակատում: Հենց դրա միջոցով էլ Լինքոլնը Սպիտակ տնից ղեկավարում էր քաղաքացիական պատերազմի ընթացքը, մարտի դաշտից նորություններն արագ իմանալը և, ըստ իրավիճակի, արագ հրամաններ տեղ հասցնելը թույլ տվեց հաղթել Հարավին ու միավորել Միացյալ Նահանգները:
Լինքոլնի որդու կյանքը երկաթուղային վթարի ժամանակ փրկել է Էդվին Բուտը, ում հարազատ եղբայրն էլ 1865 թվականին սպանել է նրա հորը:

Լինքոլնի գերեզմանի անվտանգությունն ապահովելու համար նրա դին վերահուղարկավորել են 17 անգամ, ինչից էլ տարածվել է լեգենդ, թե ԱՄՆ-ի բոլոր նախագահներին Սպիտակ տանը հետևում է Լինքոլնի հոգին:

Տարածել