Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
Նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում մրցաշարի 15 անընդմեջ մրցաշրջաններում: Բացի այդ՝ «Սլավիա»-ն դարձել է նրա 33-րդ «զոհը» Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով էլ արգենտինացի աստղը հավասարվել է «Ռեալ»-ի 2 լեգենդներին՝ Ռաուլին ու Կրիշտիանու Ռոնալդուին, որոնք նույնպես իրենց կարիերայում տխրեցրել են նույնքան տարբեր թիմերի:
Չեմպիոնների լիգայում խփած գոլերի ընդհանուր քանակով, սակայն, Մեսսին զիջում է Ռոնալդուին: Այժմ «Յուվենտուսում» հանդես եկող պորտուգալացի աստղը մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 127 գոլով: Մեսսին 2-րդն է՝ 112 գոլով: 3-րդ տեղում կարիերան ավարտած Ռաուլն է: Իսպանացին, որը տարիներ շարունակ գլխավորում էր այս աղյուսակը, այժմ բավական հետ է մնում առաջատարներից: Իր ակտիվում ունի 71 գոլ:
Նախօրեին էլ գերազանցել էին Մեսսիի ռեկորդը: ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շրջանցել էր նրան՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է Չեմպիոնների լիգայում գոլերի քանակը հասցնել 15-ին:
Երեկվա Մեսսիի գոլը նպաստել է խմբային փուլում իր թիմի 2-րդ հաղթանակին: Այդ խաղում 50-րդ րոպեին Յան Բորժիլը հավասարեցրել է հաշիվը. սակայն 57-րդ րոպեին «Սլավիա»-ից Պետեր Օլայինկայի ինքնագոլի շնորհիվ «կապտանռնագույններ»-ն ապահովել են 3-րդ միավորը: F խմբի մյուս խաղում «Ինտեր»-ը հաղթել է Դորտմունդի «Բորուսիա»-ին (2:0): «Բարսա»-ն խմբում առաջինն է 7 միավորով: «Բորուսիա»-ն 2-րդն է 4 միավորով: Նույնքան միավորով «Ինտեր»-ը 3-րդն է: «Սլավիա»-ն 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 4-րդն է:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)