«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Newmag-ն արժանացել է հատուկ մրցանակի
2022 թ. հունիսի 23-24-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցանակաբաշխությունը, որին ներկայացվել էր 77 հրատարակություն ԱՊՀ 8 երկրից։ Հայ հրատարակիչների 9 գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։ Մրցանա
«Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքը համակարգել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Հայաստանի ազգային գրադարանի հանձնաժողովը նախապես ընտրել է մրցույթին ներկայացվողգրքերը: Միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր:
Հայաստանյան ընտրական փուլն անցնելուց հետո գրքերը մասնակցել են ԱՊՀ մրցույթին, որտեղ միջազգային ժյուրին առանձնացրել է լավագույններին։ Ժյուրիի որոշմամբ հատուկ մրցանակի է արժանել Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ ստեղծված Newmag հրատարակչության «Ֆենիքս Դարբինյան» մենագրությունը։
«Ֆենիքս Դարբինյան» գիտահանրամատչելի այս գիրքը Newmag֊ը հրատարակել է 2021-ին։ Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի հեղինակած գրքում ներկայացված է 1960-ականների ազգային զարթոնքը, որի շնորհիվ ծնվեց հայկական ճարտարապետության ավանգարդը: Հեղինակային խմբիդեկավարը Ֆենիքս Դարբինյանն էր՝ հայկական մոդեռնիզմի փառավոր սերնդի վարպետների գլխավոր դեմքերից։ Դարբինյանի համար ստեղծագործական առանձնահատկություն դարձավ մետաղի հետ աշխատանքը, որովառանձնանում էր իր գործընկերների՝ հայ մոդեռնիստների շարքում։
Նա դարձավ Գրիգոր Հասրաթյանի գաղափարի՝ մեծ ազգային «Նախագիծ-2750»-ի իրագործման դերակատարներից, քաղաքապետի ճարտարապետական թիմի կարևոր դեմքերից մեկը: «Անին» դարձավ 2750-ի գլխավոր խորհրդանիշներիցմեկը։ Հյուրանոցը հին մայրաքաղաքի անունով կոչեցին, երբ Արևմտյան Հայաստանի մասին գրեթե չէին խոսում։ Այդ տարի«Անին» ճանաչվեց ԽՍՀՄ լավագույն կառույցը:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)