[LIVESTREAM] Aurora Dialogues քննարկումներ. Լիցքավորելով աշխարհը
Ժամանած հյուրերը հնարավորություն են ունեցել շրջել UWC Dilijan քոլեջում և ծանոթանալ ուսանողների աշխատանքների օրինակներին: 2017թ. Aurora Dialogues քննարկումները մեկնարկում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցչի և UWC Dilijan քոլեջի տնօրեն Դենիս Դեւիդսոնի ողջույնի խոսքով: Ողջույնի խոսքին հետևել են «Լիցքավորելով աշխարհը» խորագրով ներկայացումների և ինտերակտիվ քննարկումների շարքը կրթության, մարդու իրավունքների ու մեդիայի առաջատար ներկայացուցիչների հետ, ովքեր աշխատում են փախստականների և բնակչության խոցելի խմբերի կյանքը բարելավելու ուղղությամբ:
Ծրագիրը կշարունակվի առանձին քննարկումների ձեւաչափով, որոնք ընթացքում առավել մանրամասն անդրադարձ կկատարվի ներկայացումների ժամանակ քննարկված գաղափարներին, այդ թվում՝ համայնքների կյանքի լավագույնս կազմակերպելու վերաբերյալ:
Aurora Dialogues քննարկումների ընթացքում հիմնական բանախոսը կխոսի փախստականների համաշխարհային ճգնաժամի հակազզման մասին: Այնուհետև UWC-ի ուսանողները կներկայացնեն իրենց նորարարական գաղափարներն այսօրվա ամենահրատապ հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ: Օրվա ծրագիրը կավարտվի ուսանողների գաղափարներին ընդհանուր անդրադարձով, ինչպես նաև «Լիցքավորելով աշխարհը» խորագրով քննարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացմամբ:
ՆԻՍՏԵՐԸ
- Բացման խոսք. Դենիս Դեւիդսոն, UWC Dilijan միջազգային դպրոցի տնօրեն եւ Ռուբեն Վարդանյան, «Ավրորա» մարդասիրական նախձեռնության համահիմնադիր
- Նիստ 1. «Լիցքավորելով աշխարհը» ներկայացումներ եւ հարց ու պատասխան արվեստի, մեդիայի, նորարարության եւ գործարար աշխարհի առաջատար գործիչների հետ՝ բացահայտելու, թե ինչպես համայնքը կարող է լուծել աշխարհի ամենահրատապ խնդիրները
- Նիստ 2. երիտասարդ առաջնորդները կներկայացնեն իրենց պատկերացումները ամենահրատապ մարդասիրական խնդիրները մեղմելու ուղիների շուրջ
- Նիստ 3. Մտքերն՝ ի գործ. UWC միջազգային դպրոցի ուսանողները կներկայացնեն իրենց գաղափարները, և կամփոփվեն «Լիցքավորելով աշխարհը» խորագրով քննարկումները: